Տարոն Սիմոնյան

Ադրբեջանի հետ պետք է կնքվի ոչ թե զինադադարի, այլ խաղաղության պայմանագիր. ԱԺ պատգամավոր

187
(Թարմացված է 12:26 08.10.2020)
Պատգամավորը նաև հույս հայտնեց, որ խաղաղության պայմանագրով Արցախի ժողովուրդը կամրագրի իր ինքնորոշման իրավունքը:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ հնարավոր նոր պայմանագիրը պետք է լինի ոչ թե զինադադարի, այլ խաղաղության: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խբակցության անդամ Տարոն Սիմոնյանը՝ փաստելով, որ այդ երկրի հետ Հայաստանն ու Արցախն արդեն ունեն 1994թ-ին ստորագրված զինադադարի պայմանագիր:

«Եթե ինչ-որ միջազգային փատաթուղթ ուզում են խմբագրել, նախ պետք է հասկանանք` դրա հիմքերի առկայությունը կա, թե չկա: Զինադադարի պայմանագրին ենթադրաբար պետք է հաջորդեր խաղաղության պայմանագիրը: Եվ զինադադարի պայմանագրից հետո մեկ այլ զինադադարի պայմանագիր կնքելը ենթադրում է՝ ինչ-որ բան փոխվել է, նոր է կնքվում՝ կողմերից մեկի օգտին կամ ի վնաս նրա: ԲՆականաբար, հայկական կողմը՝ թե՛ ՀՀ-ն, թե՛ ԼՂՀ-ն որևէ բացասական միտումով պայմանագիր չի ստորագրելու: Բանակցությունները պետք է գնան միայն խաղաղության պայմանագիր կնքելու կամ ավելի բարենպաստ ռեժիմով մեկ այլ պայմանագիր կնքելու շուրջ»,- ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով` նոր պայմանագիր կնքելուց առաջ հայ զինվորի ձեռքբերւմը նախ պետք է ամրագրվի միջազգային դիվանագիտական հարթակում, և միայն դրամից հետո կարելի կլինի խոսել նոր փաստաթղթի մասին:

Ոչնչացվել է թշնամու 4 միավոր Դ-30 հաուբից` անձնակազմով և զինամթերքով. ՀՀ ՊՆ խոսնակ

Պատգամավորը նաև հույս հայտնեց, որ նոր՝ խաղաղության պայմանագրով Արցախի ժողովուրդը կամրագրի իր ինքնորոշման իրավունքը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

187
թեգերը:
Պայմանագիր, Ադրբեջան, Արցախ, Տարոն Սիմոնյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1683)
Ըստ թեմայի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ. Աննա Նաղդալյան
Հայ հրամանատարների հղացումն աշխատել է․ ադրբեջանական կորպուսը կրում է ջախջախիչ հարվածներ
Ադրբեջանն իր զինծառայողներին «մսաղաց է ուղարկել». Հայաստանի ՊՆ-ի նոր տեսանյութը
Հենրիխ Մխիթարյան

«Ձեր լռությունը սպանում է մեզ»․ Մխիթարյանը կրկին դիմել է միջազգային հանրությանը

14
(Թարմացված է 15:35 27.10.2020)
Հայտնի ֆուտբոլիստն աշխարհի ուշադրությունը կրկին հրավիրել է Արցախում ընթացող թեժ մարտերի վրա և հորդորել միջազգային հանրությանը չլռել։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է աշխարհին պատմել Արցախի դեմ ընթացող պատերազմի մասին: Ֆուտբոլիստը Facebook–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և դիմել կույր ձևացող աշխարհին։

«Ձեր լռությունը սպանում է»,-լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։

Պատերազմի առաջին օրերից Հենրիխ Մխիթարյանը իր ճանաչվածությունը դարձրեց զենք հօգուտ ճշմարտության ու հայ ժողովրդի։ Նա բազմիցս իր հրապարակումներում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Ֆուտբոլիստը նաև Instagram-ի իր էջում հրապարակել էր վիրավոր հայ փոքրիկի և հոր լուսանկարն ու միջազգային հանրությանը կոչ արել շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան դադարեցնելու համար։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան էլ իր հերթին հայտնել էր, որ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին, քանի որ նա մտքերով Արցախում է:

 

14
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1683)
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը
Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին
«Ծանր սրտով եմ գրում». Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել Պուտինին, Թրամփին ու Մակրոնին
Առաջնագծում

Ադրբեջանական կողմում այս պահին 17 հայ ռազմագերի կա. ՔԿ

98
(Թարմացված է 15:04 27.10.2020)
Ադրբեջանին գերի ընկած քաղաքացիական անձանց մասին տեղեկությունները, ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի խոսքով, ճշգրտման փուլում են։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական կողմում այս պահին կա 17 հայ ռազմագերի։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

«Մենք աշխատում ենք մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության ու ՊՆ ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ` հայ ռազմագերիների նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու` բուժօգնության տրամադրման, չխոշտանգելու ուղղությամբ», –ասաց Վարդանյանը։

Վարչության պետը չցանկացավ տվյալներ հրապարակել` նշելով, որ դրանք ներկա պահին ճշտվում են։

Ինչ վերաբերում է գերի ընկած քաղաքացիական անձանց մասին լուրերին, Ռաֆայել Վարդանյանն ասաց, որ նրանց մասին ևս տեղեկությունները ճշգրտման փուլում են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

98
թեգերը:
ռազմագերի, գերի, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1683)
Ըստ թեմայի
Ադրբեջանցի գերին պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին. տեսանյութ
Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ն ապացույցներ ունի
Բեմադրված հարցազրույցները միշտ էլ եղել են․ փորձագետը` գերիների փոխանակման մասին