Ջալալ Հարությունյանը, Օնիկ Գասպարյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ

Հայ հրամանատարների հղացումն աշխատել է․ ադրբեջանական կորպուսը կրում է ջախջախիչ հարվածներ

1881
(Թարմացված է 22:05 07.10.2020)
Հայկական զինուժն Արցախի հարավում մարտավարական քայլերի էր դիմել՝ թողնելով միջանցք, և այնտեղ ներքաշել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը կրում է ջախջախիչ հարվածներ։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` РБК-ին տված հարցազրույցից մի հատված։  

«Իմ տեղեկություններով՝ այս րոպեներին գցվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի հիմքը»,– ասել է վարչապետը` վկայակոչելով այսօր առավոտից հայկական զինուժի սկսած մարտավարական օպերացիայի ներկա փուլը։

«Եթե հաշվի առնենք այն ինֆորմացիան, որ ստացվում է վաղ առավոտվանից, մենք կարող ենք ասել, որ ղարաբաղյան զորահրամանատարների հղացումն աշխատել է․ նրանք հարավում մարտավարական քայլերի են դիմել՝ թողնելով միջանցք, և այնտեղ ներքաշել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը կրում է ջախջախիչ հարվածներ։ Ես կարծում եմ, որ սա կլինի օպերացիայի ամենաառանցքային պահը»,– ասել է վարչապետ Փաշինյանը։

Փաշինյանն ասել է նաև, որ հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ «Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»,– ասել է Փաշինյանը։

Նախագահ Սարգսյանն ասել է` ինչ են մտածում Ռուսաստանի դերի մասին Հայաստանում ու Արցախում

Ադրբեջանական կողմի կորուստների մասին լրագրողի հարցին ի պատասխան վարչապետը հայտնել է, որ տվյալներ արդեն կան և դրանց մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Շատ կարևոր է, որ այնտեղ Ադրբեջանի կողմից մեծաքանակ տեխնիկա է մտել: Մեծ մասը ոչնչացված է կամ լքված փախչող ադրբեջանցիներից: Այնպես որ, կարծում եմ՝ այսօր արդեն ղարաբաղյան բանակի մոտ մեծաքանակ տեխնիկա կլինի»,– ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք` այսօր առավոտյան ՀՀ ՊՆ–ն հայտարարել էր, որ Արցախ պաշտպանության բանակը հարմար պահին հասցրել է հրենտանային հուժկու հարված և գլխովին ջախջախել Ադրբեջանի երեք բրիգադ` հարձակողական ներուժով, զրահատեխնիկայով, անձնակազմով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

1881
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ. Փաշինյան
Թուրքիայի ներգրավումը փոխում է համատեքստը. Փաշինյանը՝ աշխարհին սպառնացող վտանգի մասին
Լրագրողի անձնական դիտարկումներն են. Փաշինյանի խոսնակը` «Time»–ի հոդվածի մասին
Ռոբերտ Օ Բրայեն

Թուրք խաղաղապահներն անընդունելի են ինչպես ՀՀ–ի, այնպես էլ ԱՄՆ-ի համար. Թրամփի խորհրդական

20
Թրամփի խորհրդականն ընդգծել է, որ նույնիսկ իր հետ անձնական զրույցներում թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հերքում են ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելու փաստը:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայումն անընդունելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար։ Լոս Անջելեսում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ' Բրայենը:

«Երեք անգամ կողմերի միջև կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել, և երեք անգամ էլ այն խախտվել է։ Ակնհայտ է, որ առանց խաղաղապահների ներկայության տարածաշրջանում տևական հրադադար չի լինի։ Խաղաղապահները չպետք է ներկայացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարևան երկրները։ Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայումն անընդունելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ - ի համար», - հայտարարել է Օ' Բրայենը։

Նա ընդգծել է, որ նույնիսկ իր հետ անձնական զրույցներում թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հերքում են ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելու փաստը:

«Ադրբեջանն առավելություն ունի պատերազմում, քանի որ իր նավթային ռեսուրսների հաշվին հսկայական քանակությամբ զենք է գնել։ Բացի այդ Թուրքիան ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին ՝ զենք մատակարարելով և ահաբեկիչներ վարձելով։ Բայց Թուրքիայում դա հերքում են, նույնիսկ ինձ հետ խոսելիս», - ասել է Թրամփի խորհրդականը։

Օ' Բրայենը նաև հայտնել է, որ հայ համայնքի հետ հանդիպումը նախաձեռնել է նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով ՝ Թրամփն ինքն է առաջարկել իրեն հանդիպել «Արևմտյան ափի իր հայ ընկերների հետ»։

20

Ըստ այս պահի տվյալների` Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք. տեսանյութ

343
(Թարմացված է 00:03 31.10.2020)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է, որ Ադրբեջանը ֆոսֆոր պարունակող զենք է կիրառում քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ նաև խաղաղ բնակիչներ են պատսպարվում։

Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Թաթոյանը նշել է`  զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ:

«Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»,– շեշտել է մարդու իրավունքների պաշտպանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

343
թեգերը:
Արման Թաթոյան, Զենք, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ադրբեջանն ունի գերճշգրիտ խոցման միջոցներ, խաղաղ բնակչությանը սխալմամբ չի կարող հարվածել
Ադրբեջանական գնդակոծության հետևանքով Ակնաղբյուրում մեկ տղամարդ է զոհվել. կան վիրավորներ
Ինչպիսի ԱԹՍ–ներ է կիրառում Ադրբեջանը
Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян во время встречи с сопредседателями Минской группы ОБСЕ (30 октября 2020). Женева

Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի ժնևյան հանդիպումը 6 ժամ է տևել

0
Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Հանդիպումը տևել է ավելի քան 6 ժամ։ Հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն։
0