Արմեն Սարգսյան. արխիվային լուսանկար

Նախագահ Սարգսյանն ասել է` ինչ են մտածում Ռուսաստանի դերի մասին Հայաստանում ու Արցախում

373
(Թարմացված է 18:33 07.10.2020)
Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները զուտ քաղաքական չեն, դրանք կոնկրետ կառավարությունների շահեր չեն։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը կկատարի իր պարտավորվածությունները Հայաստանի առջև, բայց Արցախի հայերն էլ դրա հույսն ունեն։ Ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Արցախում ապրող հայերը Ռուսաստանի մասին մտածում են որպես մի երկրի, որը և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի վրա ունեցած իր ազդեցությամբ կարող է իրական միջնորդ դառնալ ու դադարեցնել ռազմական գործողությունները։ Այստեղ նաև պետք է ճնշում գործադրել Թուրքիայի վրա», -ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ դա կարող են անել նաև Մինսկի խմբի համանախագահները, բայց առաջին հերթին՝ Ռուսաստանը։

Նա նշել է, Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները զուտ քաղաքական չեն, և դրանք Հայաստանի ու Ռուսաստանի կոնկրետ կառավարությունների շահերը չեն։

 «Հարաբերություններն այնքան խորն են, որ դրանք առանց չափազանցության կարելի է ազգային շահեր անվանել, քանի որ մենք դարեր շարունակ այդ ճանապարհով ենք գնացել», - նշել է նախագահը։

Նրա խոսքով՝ նույնիսկ ընկերությունն ու վստահությունը մարդկանց միջև կամ ընտանիքում` նման է գեղեցիկ պտուղներով ու ծաղիկներով ծառի, որը պետք է խնամել՝ ամեն օր ջրել, կտրել չոր ճյուղերը, որ այն առողջ լինի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

373
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Արցախ, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Աշխարհը պիտի հասկանա` ինչ է անում Թուրքիան Ղարաբաղում. Փաշինյանի հարցազրույցը Figaro-ին
Թուրքիայի դաշնակիցները թող բացատրություն տան. Փաշինյանի հարցազրույցը The Globe and Mail–ին
Որն է Ղարաբաղյան հակամարտության մաթեմատիկան. ՀՀ նախագահի հարցազրույցը Caixin Media-ին
Արցախ

2 անգամ հայտնվել են շրջափակման մեջ, դուրս եկել առանց կորուստների՝ տանելով նաև վիրավորներին

36
(Թարմացված է 16:03 02.12.2020)
Արցախի ՊԲ-ն հրապարակել է մերօրյա նոր հերոսների անունները՝ ժամկետային զինծառայողներից մինչև փոխգնդապետներ:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել մերօրյա հերոսներին ու Արցախյան պատերազմի ընթացքում նրանց կատարած սխրանքները:

Հերթական հրապարակման համաձայն` փոխգնդապետներ Նաիրի Արկադիի Ավետիսյանը, Արմեն Գառնիկի Պետրոսյանը, Վաչե Շահենի Մանասյանը հարավային ճակատում պահել են կարևոր բարձունքը, խոցել թշնամական ավտոտեխնիկա, մեծաքանակ մարդկային ուժ և ապահովել հայկական կողմի  անձնակազմի անվտանգ դուրս բերումը մարտական գործողությունների շրջանից:

Մայոր Արմեն Վյաչեսլավի ղեկավարությամբ` ՀՕՊ ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ԱԹՍ, Հադրութի մոտակայքում թշնամուն պատճառել երկու հարյուրից ավելի մարդկային ուժի կորուստ: Մարտերի ընթացքում անձնակազմը երկու անգամ հայտնվել է շրջափակման մեջ և, հմտորեն խուսավարելով ու չտալով ոչ մի զոհ, հաջողությամբ դուրս եկել՝ իրենց հետ տանելով նաև բոլոր վիրավորներին:

4–ամյա որդու հերոսն է. պատերազմում երկու ոտքը կորցրած Արգիշտին սոցիալական ծանր վիճակում է

Մարտական գործողությունների ընթացքում խիզախություն են դրսևորել ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Սողոմոնյանը, Արշամ Նելսոնի Մանուկյանը, Նորիկ Վլադիկի Առաքելյանը, Սլավա Վլադիմիրի Մովսեսյանը, Սամվել Անդրանիկի Խաչատրյանը, Վիգեն Արսենի Եղիազարյանը, Սամվել Համբարձումի Գևորգյանը, Արման Խաչատուրի Խաչատրյանը, Սերգեյ Աշոտի Հայրապետյանը:

Փառք մեր հերոսներին:

36
թեգերը:
թշնամի, շրջափակում, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Արցախյան պատերազմ, հերոս
Ըստ թեմայի
Վիրավոր վիճակում ժամկետային զինվոր-բուժակը մոտ 20 ծառայակցի է փրկել. արցախյան հերոսապատում
Մեր մեջքն ուղղելու ժամանակ ունենք. Արցախը նոր հերոս ունի
Զոհվել է «Արցախի հերոսի» կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը
Մոմեր

Եվս 34 անուն. ՊԲ–ն պատերազմում զոհվածների նոր ցանկ հրապարակեց

437
(Թարմացված է 15:26 02.12.2020)
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակվածների հերթական ցանկում 20 տարեկան 10 զինծառայողի անուն կա։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Արցախի ՊԲ–ն հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների նոր ցանկ է հրապարակել, որում 34 անուն է նշված։

  1. Պահեստազորային Մանուկյան Արթուր Տիգրանի, ծնվ. 1994թ.
  2. Թովմասյան Տիգրան Սերյոժայի, ծնվ. 1998թ.
  3. Դունամալյան Միշա Վարդանի, ծնվ. 2000թ.
  4. Աբրահամյան Սարգիս Գևորգի, ծնվ. 1999թ.
  5. Սահակյան Մերուժան Ռուբենի, ծնվ. 2001թ.
  6. Գրիգորյան Դավիթ Մանվելի, ծնվ. 2000թ.
  7. Մելքոնյան Նարեկ Վարդանի, ծնվ. 2000թ.
  8. Աղվանյան Արման Սանասարի, ծնվ. 2000թ.
  9. Կիրակոսյան Էդիկ Գագիկի, ծնվ. 2000թ.
  10. Հարությունյան Համլետ Արագածի, ծնվ. 2001թ.
  11. Խաչատրյան Արտյոմ Խաչատուրի, ծնվ. 2001թ.
  12. Ասատրյան Գևորգ Վանիկի, ծնվ. 2002թ.
  13. Պետրոսյան Վարդան Արմենի, ծնվ. 2000թ.
  14. Գրիգորյան Դավիթ Գոհարի, ծնվ. 2000թ.
  15. Դանիելյան Դանիել Արայի, ծնվ. 2000թ.
  16. Կիզիրանց Գարիկ Քաջիկի, ծնվ. 2000թ.
  17. Տոնոյան Մեխակ Հարությունի, ծնվ. 2000թ.
  18. Պահեստազորային Մելիքյան Պողոս Խաչիկի, ծնվ. 1997թ.
  19. Պահեստազորային Գրիգորյան Սարգիս Թաթուլի, ծնվ. 1985թ.
  20. Պահեստազորային Հովսեփյան Օնիկ Ջամբուլատի, ծնվ. 1989թ.
  21. Պահեստազորային Գրիգորյան Գրիշա Հենրիկի, ծնվ. 1992թ.
  22. Պահեստազորային Կարապետյան Վահե Արթուրի, ծնվ. 1993թ.
  23. Պահեստազորային Առուստամյան Մխիթար Միրզայի, ծնվ. 1977թ.
  24. Պահեստազորային Դանիելյան Մարատ Ռոմայի, ծնվ. 1983թ.
  25. Պահեստազորային Ավետիսյան Սարգիս Պողոսի, ծնվ. 1993թ.
  26. Պահեստազորային Մնացականյան Ռոբերտ Բորիսի, ծնվ. 1996թ.
  27. Պահեստազորային Ավետիսյան Սարգիս Հրաչյայի, ծնվ. 1998թ.
  28. Պահեստազորային Ներկարարյան Հովհանես Հովհաննեսի, ծնվ. 1978թ.
  29. Պահեստազորային Բաբայան Արթուր Սուրենի, ծնվ. 1982թ.
  30. Պահեստազորային Արզումանյան Միքայել Վահրամի, ծնվ. 1996թ.
  31. Կամավորական Բաբայան Ռոլանդ Վոլոդյայի, ծնվ. 1960թ.
  32. Կամավորական Ասատրյան Արայիկ Երջանիկի, ծնվ. 1969թ.
  33. Կամավորական Կարապետյան Արսեն Գուրգենի, ծնվ. 1998թ.
  34. Կամավորական Պողոսյան Վարդան Գառնիկի, ծնվ. 1979թ.

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ 

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

437
թեգերը:
Պատերազմ, Զոհ, զինծառայող, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Նրանք միայն մի բան են ուզում` գտնել իրենց որդիներին. ազդեցիկ կադրեր
Զինծառայողը փորձել է հափշտակել բանակի համար նախատեսված սնունդն ու պարագաները
Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով 2 զինծառայող է զոհվել
Պատերազմին մասնակցած զինծառայողների առաջին մեծ խումբը ժամանել է Հայաստան
Վիգեն Հակոբյան

Արցախում կադրային փոփոխությունների գործում վերջին խոսքն արդեն Փաշինյանինը չէ

0
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու նախաձեռնությանն ու Վիտալի Բալասանյանին Արցախի ԱԽ քարտուղար նշանակելուն։ 
Հակոբյան. «Բալասանյանի ԱԽ վերադարձով Արցախում փոխվում են քաղաքական վեկտորները»

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` Արայիկ Հարությունյանը փորձում է ինչ–որ կերպ ձևավորել համապատասխան ներքաղաքական ու հասարակական մթնոլորտ, որովհետև այնտեղ էլ գլոբալ կապիտուլյացիայից հետո իշխանության նկատմամբ վստահությունը, մեղմ ասած, բարձր մակարդակի վրա չէ և այդ պարագայում բնական է, որ գործող իշխանությունը և անձամբ Արայիկ Հարությունյանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի քիչ թե շատ արդյունավետ իշխանություն կազմավորվի։

«Հասկանալի է, որ Վիտալի Բալասանյանի վերադարձը Արցախի անվտանգության խորհուրդ զուտ կադրային փոփոխություն չէ, փաստորեն վերադառնում է մի անձ, ով իր քաղաքական հայացքներով կտրուկ դեմ է այսօրվա ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին, հետևաբար Արցախում ոչ միայն ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու փորձ է արվում, այլև, ըստ էության, նշմարվում է քաղաքական վեկտորների լուրջ փոփոխություն»,– նշեց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի համոզմամբ` Արայիկ Հարությունյանը Վիտալի Բալասանյանի նշանակումը համաձայնեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ Փաշինյանն էլ այժմ յուրաքանչյուր նման կադրային քայլ պետք է համաձայնեցնի արդեն մեկ այլ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնի հետ, ինչից հետո է միայն ընդունվում վերջնական որոշում։ 

«Վիտալի Բալասանյանի վերադարձն Արցախի իշխանություն ոչ միայն վերահաստատվում է, այլև ինչ–որ առումով պարտադրվում է։ Հիմա Նիկոլ Փաշինյանի քաղաքական կշիռը ցածր է ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում, քանի որ նրա կառավարման օրոք Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորից աստիճանաբար վերածվեց դիտորդի»,– նշեց քաղտեխնոլոգը։

«Հերքում ենք նմանօրինակ սին ենթադրությունները». ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Վիտալի Բալասանյանին

Հակոբյանի կարծիքով` կադրային փոփոխությունների և Արցախում ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու գործընթացում Նիկոլ Փաշինյանի խոսքն արդեն վերջնական չէ, և արդեն ժամանակավրեպ է այն թեզը, որ միայն Փաշինյանի համաձայնությամբ են լուծվում նման հարցերը։  

Նշենք, որ մինչ այս Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Սամվել Բաբայանը, նա նոյեմբերի 10-ին հայտարարեց, որ դադարեցնում է իր լիազորությունները։ 

Հիշեցնենք` Բալասանյանը ԱԽ քարտուղար է եղել նաև 2016-ից 2019 թվականներին, պաշտոնից ազատվել է 2019–ի հունիսի 11-ին։

0
թեգերը:
Վիգեն Հակոբյան, Վիտալի Բալասանյան, Արցախ
Ըստ թեմայի
Արայիկ Հարությունյանը ցանկանում է Արցախում ազգային համաձայնության իշխանություն ձևավորել
Վաղարշակ Հարությունյանը մեկնել է Արցախ և հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ
Մանե Թանդիլյանը պաշտոն ստացավ Արցախում