00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սպիտակ բանակի» «Իսկանդերն» ու «Սմերչը». հայ բժիշկները պայքարում են վիրավորների համար

Բաժանորդագրվել
Արցախի հիվանդանոցներն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պարագաներով և սարքավորումներով, ինչպես նաև արյան պաշարներով։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմում իրենց կարևոր դերն ունեն նաև հայ բժիշկները։ Գրեթե յոթ ամիս կորոնավիրուսի դեմ կյանքի ու մահի պայքար մղողներն այժմ նոր ճակատ ունեն։ Ռազմաճակատում վիրավորված զինվորների ու խաղաղ բնակչության շրջանում տուժածների կյանքը հենց նրանց ձեռքերում է։

Лос-Анджелес поддерживает Армению и народ Карабаха  - Sputnik Արմենիա
Լոս Անջելեսը սատարում է Արցախին. կոնգրեսականները Արցախի դրոշի գույներով դիմակներ են դրել

Պատերազմի առաջին օրվանից Հայաստանից տասնյակ բժիշկներ տեղափոխվեցին Արցախի բժշկական կենտրոններ և առաջնագիծ։ Ռազմաճակատ մեկնող կամավոր բժիշկների թիվն այնքան արագ է փոխվում, որ առողջապահության նախարարությունում դժվարանում են կոնկրետ թվաքանակ նշել։

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, որը ևս  գտնվում է Ստեփանակերտում, Facebook-ի իր էջում հերոս բժիշկների նկարներն է հրապարակել, որոնք Հայաստանում թողնելով ընտանիքն ու հարազատներին, օր ու գիշեր մարդկային կյանքեր են փրկում:

Օրինակ՝ Արցախի առաջնագծի վիրահատարանում է գտնվում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արման Հովհաննիսյանը։

«Արման ջան, կեցցես։ Վստահ, ուժեղ ու հաստատակամ, իր առաքելություն է իրականացնում... Հաղթելու ենք` առողջ ու ուժեղ»,–գրել է Մուրադյանը։

«Արմենիա» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նույնպես Արցախում է։

«Բժիշկ Մարտիրոսյանն առաջնագծում է՝ իր 2 զավակների հետ... Հաղթում ենք թշնամուն՝ առողջ ու ուժեղ»,–բժշկի լուսանկարին կից գրել է Մուրադյանը։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալ թիմի ղեկավարը՝ Միքայել Մանուկյանը, առաջնագծում է  պատերազմի առաջին օրից։

«Բազմաթիվ անգամներ բժիշկ Մանուկյանի հետ միասին եղել ենք վիրահատարանում... Թերևս չէի մտածի, որ միասին կլինենք նաև ռմբակոծության տակ»,–գրել է ԵՊԲՀ ռեկտորը։

Իսկ «Տոնոյան» բժշկական կենտրոնի վիրաբույժ և տնօրեն Տարոն Տոնոյանին էլ Մուրադյանի խոսքով` «Սպիտակ բանակի» «Լոռա» հրթիռն է։

«Բժիշկն առաջնագծի վիրահատարաններում է հենց առաջին իսկ օրվանից։ Թշնամու ահ ու սարսափն է մեր վիրաբույժ Տարոն Տոնոյանը»,–գրել է Մուրադյանը։

Հայոց «Սպիտակ բանակը» նաև «Իսկանդեր» ունի։ «Նաիրի» ԲԿ–ի գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունուն է այդպես կոչում Արմեն Մուրադյանը։ Գնունին ևս ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից աշխատում է առաջնագծում ևաներևակայելի սխրանքներ է գործում։ «Հաղթելու ենք՝ առողջ ու ուժեղ...»,–գրել է Մուրադյանը։

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հայկ Հովհաննիսյանը նույնպես գտնվում է Արցախում։

«Հայկ ջան, արագ հաղթեք ու հետ եկեք՝ սպասում ենք»,–գրել է ԵՊԲՀ ռեկտորը` դիմելով կոլեգային։

Հովհաննիսյանը նաև ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ասիստենտ է:

Ուռուցքաբան և օրթոպեդ Ալեքսանդր Սեինյանը վստահ է, որ հաղթանակը հայկական բանակինն է։

«Բժիշկի սխրանքների մասին պատմությունները անթիվ ու անհամար են»,–գրել է Մուրադյանը։

Մյուս հերոս բժիշկը` «Սպիտակ բանակի» «Սմերչը»՝ անպարտելի Արմեն Խանոյանն է։

Արմեն Մուրադյանը խոստանում է շարունակել ներկայացնել նվիրյալ բժիշկներին, որոնք ռազմաճակատում իրենց բաժին կռիվն են մղում։

Լրահոս
0