Ստեփանակերտ

Ստեփանակերտում հրթիռակոծման հետևանքով կան վիրավորներ. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ

246
(Թարմացված է 21:29 06.10.2020)
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ Ստեփանակերտը դեռ շարունակվում է հակառակորդի թիրախավորման տակ գտնվել։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Արցախի մայրաքաղաքի հրթիռակոծման հետևանքով կան տուժածներ և վիրավորներ։ Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վաղ առավոտվանից Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին հրթիռակոծել Ստեփանակերտը, և շարունակում են դա անել։ Կան տուժածներ և վիրավորներ, սակայն թվային տվյալները կհայտնի միասնական տեղեկատվական կենտրոնը»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա հայտնեց նաև, որ Ադրբեջանը թիրախավորել է բնակելի թաղամասերը, շինությունները, ենթակառուցվածքները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

246
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Վիրավոր, հրթիռակոծություն, Ստեփանակերտ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1587)
Ըստ թեմայի
Ստեփանակերտը ռմբակոծվում է կասետային արկերով
Ստեփանակերտում «Սմերչի» մի քանի հրթիռ է պայթել Կարմիր խաչի գրասենյակի հարևանությամբ
Ինչ է կատարվում Ստեփանակերտում. օր 10-րդ
Վերջին 20 րոպեում Ստեփանակերտում շուրջ 8 պայթյուն է հնչել
Վարդան Վարդանյան

«ՏՕՍ խոցելը մի ուրիշ ուրախություն էր. վիրավոր զինծառայողն իրեն հերոս չի համարում

21
(Թարմացված է 23:43 24.10.2020)
5 տարի ծառայության մեջ գտնվող ավագ լեյտենանտ Վարդան Վարդանյանն իր արածները հերոսություն չի համարում։ Ասում է` ինչպես մայրն է երեխային խնամում, այնպես էլ զավակն է պարտավոր պաշտպանել իր հայրենիքը։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. «Զինուժ մեդիան» հերթական տեսանյութն է պատրաստել հայ քաջորդիներից մեկի մասին։ Հրետանավոր Վարդան Վարդանյանը պատերազմի առաջին իսկ օրվանից Ջրականի մատույցներում իր հաշվարկի զինվորների հետ կատաղի պայքար է մղել թշնամու դեմ։ Շատ խնդիրներ են կարողացել լուծել` տանկերի, հետևակի, «ՏՕՍ 1»–ի վրա կրակելով։

Հիշում է` «ՏՕՍ 1» խոցելը մի ուրիշ ուրախություն էր, անգամ նոթատետրում օրն ու ժամն է գրել` հոկտեմբերի 7, ժամը 6։13։

5 տարի ծառայության մեջ գտնվող ավագ լեյտենանտն իր գործողությունները հերոսություն չի համարում։ Ասում է` ինչպես մայրն է իր երեխային խնամում, այնպես էլ զավակն է պարտավոր պաշտպանել իր հայրենիքը։

Չնայած ծանր վնասվածքներին, Վարդանյանն ուզում է օր առաջ ապաքինվել ու գնալ առաջնագիծ, իր զինվորների մոտ։

Հիշում է` վիրավորվելիս հենց նրանք են իր կյանքը փրկել ու, վերևից թափվող արկերն արհամարհելով, ավագ զինակցին հասցրել անվտանգ վայր։

«Չնայած երկնքից թափվող կրակին, զինվորներիցս ոչ մեկը կողքիցս մի վայրկյան չի գնացել»,–պատմում է Վարդանյանը։

Նա համոզված է` հաղթելու ենք։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

21
թեգերը:
զինծառայող, տեսանյութ, հրետանի, Արցախ
Ըստ թեմայի
«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները
Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները
Հերոսական դրվագ. ովքե՞ր են հոկտեմբերի 18-ին մի քանի կիլոմետր հետ շպրտել հակառակորդին
Հերոս հրետանավորները. նրանք անում են ավելին, քան հնարավոր է պատկերացնել
Կարմիր խաչ

Արցախի ԱԳՆ-ն հայ գերիների ու զինծառայողների տեսանյութերի կապակցությամբ դիմել է ԿԽՄԿ-ին

16
(Թարմացված է 23:35 24.10.2020)
Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում նվաստացնում են հայ զինծառայողներին։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը hոկտեմբերի 23-ին դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութերի հրապարակման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես նշվել է ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին և պատանդին այցելելու, ինչպես նաև նրանց հետ վարվելակերպի և պահման պայմանների վերաբերյալ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտոնական Բաքվի ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու անհրաժեշտության մասին»,– հչված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ն ապացույցներ ունի

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում հայ գերիների մասնակցությամբ տեսանյութեր էին հրապարակվել։ Կադրերում ութ հայ զինծառայողներ էին երևում, որոնք հերթով ասում էին` Ղարաբաղը Ադրբեջանն է։ Բացի այդ, տեսանյութեր էին հրապարակվել Վալերա Հայրապետյանի ու Էդիկ Տոնոյանի մասնակցությամբ, որոնք պատմում էին՝ ինչպես են գերի ընկել։ 

Բեմադրված հարցազրույցները միշտ էլ եղել են․ փորձագետը` գերիների փոխանակման մասին

    

16
թեգերը:
տեսանյութ, զինծառայող, գերի, Կարմիր խաչ, Արցախ
Ըստ թեմայի
Ադրբեջանցի ռազմագերու վիրահատությունը բարեհաջող է անցել. Շուշան Ստեփանյան
Հադրութում հայ գերիներին գնդակահարած հանցագործներից մեկը ոչնչացվել է. Razm.info
Ադրբեջանցի գերին պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին. տեսանյութ