Արսեն Թորոսյան

Չի բացառվում, որ հակառակորդի թիրախում նաև հիվանդանոց հայտնվի. Արսեն Թորոսյան

238
(Թարմացված է 10:38 06.10.2020)
Նախարարն ականատես է եղել, երբ հրթիռներից մեկը Արցախի Հանրապետական հիվանդանոցին շատ մոտ է ընկել։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Անընդհատ հրթիռակոծության ենթարկվող Արցախում բժիշկները երբեմն պարզապես չեն կարողանում ժամանակին օգնության հասնել վիրավորներին։ Գորիսում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ամբողջությամբ մոբիլիզացված Արցախի բժշկական համայնքը և Հայաստանից օգնության մեկնած բժիշկները փաստացի երբեմն զրկված են լինում օգնության կարիք ունեցող քաղաքացիներին հասնելու, որովհետև քաղաքն անընդհատ օդային տագնապի տակ է»,- նշեց նա։

Նախարարի խոսքով՝ երեկ է վերադարձել Ստեփանակերտից, ականատես է եղել , թե ինչպես հակառակորդի արձակած հրթիռներից մեկը Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցին շատ մոտ, որից շենքը պարզապես ցնցվեց։ Տեսնելով ադրբեջանական գործելակերպը՝ բուժանձնակազմի մոտ կասկածներ կան, որ կարող է թիրախավորվել հենց հիվանդանոցը։

Թորոսյանը նշեց՝ վերջին տեղեկություններով առավոտյան հառակորդը վերսկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը, կրկին օդային տագնապներ են հնչել։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ նման պայմաններում բուժանձնակազմի համար ծայրահեղ դժվար է օգնության հասնել մարդկանց։ Սեփական օրինակով է ասում.

«Երեկ ամբողջ օրը տարբեր թաքստոցներում լինելով, հասկացա, որ կարող է՝ ամբողջ օրն օդային տագնապները չավարտվեն, սկսեցի տեղաշարժվել օդային տագնապի տակ՝ միգուցե վտանգելով իմ և գործընկերներիս կյանքը»,- ասաց նա՝ հավելելով, որ վիրավորումներից բացի քաղաքացիների այլ առողջական խնդիրները չեն անհետանում։ Հնարավոր է՝ բուժանձնակազմը փորձի օգնության հասնել սրտամկանի ինֆարկտ ունեցող մարդուն ու նրան հիվանդանոց տեղափոխելիս ռմբակոծոթւյան տակ հայտնվի։

238
թեգերը:
ասուլիս, Արցախ, Արսեն Թորոսյան
Ըստ թեմայի
Թուրքական ԱԹՍ–ները կրճատեցին կորուստները. Ալիևի խոստովանությունը
Ի՞նչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանը
Միջազգային հանրության կոչերից հետո սահմանին հարաբերական խաղաղ է եղել. ՊՆ
Արման Թաթոյան

Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

2
Արման Թաթոյանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը հորդորել է անձամբ այցելել Արցախ` տեղում ադրբեջանական զինված ուժերի ավերվածություններն ու վայրագություններն արձանագրելու համար:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik.  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ և նրանց ներկայացրել ադրբեջանական դաժանությունները կոնկրետ օրինակներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության կազմում են եղել գործող և նախկին պատգամավորներ, լրագրողներ։

«Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային վերաբերմունքը և հայատյացությունը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ ներկայացնելով խոսքերը հավաստող կոնկրետ ապացույցներ։

Թաթոյանն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններին, որոնք ուղղված են խաղաղ բնակիչների և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքների դեմ։ Նա նշել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 2 սպանված և 2 վիրավոր, ինչպես նաև առկա են վնասված տներ, իսկ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կա առնվազն 39 սպանված և 120 վիրավոր:

Թաթոյանը խոսել է նաև մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների թիրախավորմանն Արցախում՝ ադրբեջանական կողմի այս գործելաոճը որակելով որպես հանցանք խոսքի ազատության դեմ և միջազգային իրավունքի կոպիտ խախտում:       

Մարդու իրավունքների պաշտպանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը հորդորել է անձամբ այցելել Արցախ` Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության հետ հանդիպելու, տեղում ադրբեջանական զինված ուժերի ավերվածություններն ու վայրագություններն արձանագրելու համար:

2
թեգերը:
Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, ֆրանսիացի, Ֆրանսիա, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
Նորածին.  արխիվային լուսանկար

Արցախցի կինը Երևանում լույս աշխարհ է բերել իր ութերորդ երեխային. լուսանկարներ

4
Փոքրիկն ու մայրն առողջ են, իրենց լավ են զգում, սպասում են ծննդատնից դուրսգրմանը։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի ծննդատանը Արցախի Մարտակերտ քաղաքի բնակիչ 34-ամյա Լուսինե Միրզոյանը լույս աշխարհ է բերել իր ութերորդ երեխային: Երեխան ծնվել է բնական ճանապարհով, հաղորդում են բուժկենտրոնից։

«Ի պատասխան բժշկի բարեմաղթանքի` «Հերոսուհի մայր եք, ձեր որդին ծնվեց, աչքներդ լույս լինի», Լուսինեն համեստորեն նշել է` օրենքով 10 երեխա ունեցողն է հերոսուհի մայր, ես դեռ 8 երեխա ունեմ», – ասվում է հիվանդանոցի հաղորդագրության մեջ։

Փոքրիկն ու մայրն առողջ են, իրենց լավ են զգում, սպասում են ծննդատնից դուրսգրմանը։

Ավելի վաղ` հոկտեմբերի 14-ին, նույն բուժկենտրոնի ծննդատանը ծնվել էր արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան` Արայիկը, ում անվանակոչել են Արցախի նախագահի անվամբ:

4