Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը դիմել է Վլադիմիր Պուտինին

997
(Թարմացված է 18:49 05.10.2020)
Գործարար Ռուբեն Վարդանյանը ՌԴ նախագահին է դիմել ՌԴ–ում բնակվող 3 մլն հայերի անունից և հիշեցրել` նրանք այն հայերն են, որոնց մասին Պուտինը բազմիցս հպարտությամբ է արտահայտվել հայ համայնքի հետ հանդիպումների ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանաբնակ գործարար, «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` հորդորելով միջամտել արցախյան խնդրի կարգավորմանը։

«Ես գիտեմ, որ որպես առաջնորդ Դուք շատ բան կարող եք անել։ Հատկապես այսօր Ձեր մասնակցությունը, Ձեր վերաբերմունքն այս ամենին, կարող է որոշիչ լինել։ Ես չգիտեմ, թե ինչ տեղեկություններ եք Դուք ստանում, ով ինչ է Ձեզ խորհուրդ տալիս, բայց ես ուզում եմ Ձեզ դիմել ՌԴ–ում բնակվող 3 մլն հայերի անունից, այն հայերի, որոնց մասին Դուք բազմիցս հպարտությամբ եք արտահայտվել հայ համայնքի հետ հանդիպումների ընթացքում»,– ասում է Վարդանյանը։

Նա նաև հավատացնում է, որ ղարաբաղյան պատերազմը չճանաչված պետության տարածքային վեճ չէ, Հայաստանի ու Ադրբեջանի ազգամիջյան կռիվ չէ։ Նրա բնորոշմամբ`ամեն ինչ ավելի քան լուրջ է։

«Ես ուզում եմ, որ Ռուսաստանը ոչ միայն օգնի, այլև հասկանա, որ այս գործընթացին իր մասնակցությունը կարևոր է ոչ թե հայերի ու Հայաստանի, այլ ողջ Ռուսաստանի ժողովրդի համար։ Որովհետև Ղարաբաղի լոկալ կոնֆլիկտը դանդաղ գործողության աշխարհաքաղաքական ռումբ է, որը պայթելու է ու, ցավոք, պայթելու է նախևառաջ Ռուսաստանում»,– ասում է գործարարը։

Վարդանյանն իր խոսքն ուղղում է նաև ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությանը` հիշեցնելով, որ նրանք զինվորական երդում են տվել։

«Ես վստահ եմ` ձեր մեջ շատ են մարդիկ, որոնք ուզում են Ռուսաստանը հզոր տեսնել։ Բայց Ռուսաստանը հզոր կլինի միայն այն դեպքում, եթե ունենա հզոր ու ուժեղ գործընկերներ։ Մի վերացրեք ձեր վերջին գործընկերներին, այնպես արեք` ոչ ոք չկասկածի, որ Ռուսաստանի հետ կարելի է լինել հզոր ու ուժեղ և ոչ թե թույլ ու նվաստացած»,–ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է անում Վարդանյանը։

Գործարարը դիմում է նաև ՌԴ մտավորականներին` նշելով, որ 1988-ին մեծ թվով ռուսաստանցի գործիչներ կանգնեցին Հայաստանի կողքին։ Հայաստանը հաղթանակող դուրս եկավ իր հայրենի հողի համար մղած ազատամարտում։ Ադրբեջանին չհաջողվեց ջնջել հայերի հետքը ղարաբաղյան հողից, չհաջողվեց հողին հավասարեցնել հայկական պատմական հուշարձանները։

«Հարգելի ռուսաստանցիներ, հասկացեք, դա Ռուսաստանից դուրս ինչ–որ փոքրիկ տարածքի խնդիր չէ, այլ մարդկային հիմնարար արժեքների նկատմամբ վերաբերմունքի»,– ասում է Վարդանյանը` շեշտելով, որ մարդկության համար ամենավտանգավորը ոչ այնքան թշնամանքն է, որքան անտարբերությունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

997
թեգերը:
հայեր, Ռուսաստան, Վլադիմիր Պուտին, Ռուբեն Վարդանյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
Ըստ թեմայի
Ֆրանսիան ջանքերը մոբիլիզացնում է Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու համար
Ինչու ՀՀ–ն չէր կարող «Սմերչով» հարվածել Մինգեչաուրին. մասնագետը փաստեր է ներկայացնում
Կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը. Արծրուն Հովհաննիսյան
Ստեփանակերտ

Ընդհանուր առմամբ ավելի քան 27 հազար մարդ է արդեն վերադարձել Արցախ

15
(Թարմացված է 16:39 02.12.2020)
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահների աջակցությամբ արդեն ավելի քան 27 հազար մարդ է վերադարձել Արցախ, վնասազերծվել է ավելի քան 1100 պայթուցիկ առարկա: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ։ Մեկ օրում վերադարձել է ևս 1168 մարդ։ Նախկին բնակության վայրեր ռուս խաղաղապահների աջակցությամբ արդեն վերադարձել են ավելի քան 27 հազար փախստականներ», - ասել է Կոնաշենկովը։

Նրա խոսքով ՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ ռուս սակրավորները մեկ օրում մաքրել են ավելի քան չորս հեկտար տարածք, մեկ կիլոմետր ճանապարհ՝ վնասազերծելով ավելի քան 17 պայթյունավտանգ առարկաներ:

«Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 38 հեկտար տարածք, ավելի քան 12 կմ ճանապարհ, ստուգվել է 117 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել ու վնասազերծվել է ավելի քան 1100 պայթուցիկ առարկա», - հավելել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

15
թեգերը:
ական, ռուս, Լեռնային Ղարաբաղ, բնակիչ, խաղաղապահ, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
2 անգամ հայտնվել են շրջափակման մեջ, դուրս եկել առանց կորուստների՝ տանելով նաև վիրավորներին
Տիգրան Ավինյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինին. քննարկվել է նաև գերիների վերադարձի հարցը
Արցախում կադրային փոփոխությունների գործում վերջին խոսքն արդեն Փաշինյանինը չէ
Արցախ

2 անգամ հայտնվել են շրջափակման մեջ, դուրս եկել առանց կորուստների՝ տանելով նաև վիրավորներին

82
(Թարմացված է 16:03 02.12.2020)
Արցախի ՊԲ-ն հրապարակել է մերօրյա նոր հերոսների անունները՝ ժամկետային զինծառայողներից մինչև փոխգնդապետներ:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել մերօրյա հերոսներին ու Արցախյան պատերազմի ընթացքում նրանց կատարած սխրանքները:

Հերթական հրապարակման համաձայն` փոխգնդապետներ Նաիրի Արկադիի Ավետիսյանը, Արմեն Գառնիկի Պետրոսյանը, Վաչե Շահենի Մանասյանը հարավային ճակատում պահել են կարևոր բարձունքը, խոցել թշնամական ավտոտեխնիկա, մեծաքանակ մարդկային ուժ և ապահովել հայկական կողմի  անձնակազմի անվտանգ դուրս բերումը մարտական գործողությունների շրջանից:

Մայոր Արմեն Վյաչեսլավի ղեկավարությամբ` ՀՕՊ ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ԱԹՍ, Հադրութի մոտակայքում թշնամուն պատճառել երկու հարյուրից ավելի մարդկային ուժի կորուստ: Մարտերի ընթացքում անձնակազմը երկու անգամ հայտնվել է շրջափակման մեջ և, հմտորեն խուսավարելով ու չտալով ոչ մի զոհ, հաջողությամբ դուրս եկել՝ իրենց հետ տանելով նաև բոլոր վիրավորներին:

4–ամյա որդու հերոսն է. պատերազմում երկու ոտքը կորցրած Արգիշտին սոցիալական ծանր վիճակում է

Մարտական գործողությունների ընթացքում խիզախություն են դրսևորել ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Սողոմոնյանը, Արշամ Նելսոնի Մանուկյանը, Նորիկ Վլադիկի Առաքելյանը, Սլավա Վլադիմիրի Մովսեսյանը, Սամվել Անդրանիկի Խաչատրյանը, Վիգեն Արսենի Եղիազարյանը, Սամվել Համբարձումի Գևորգյանը, Արման Խաչատուրի Խաչատրյանը, Սերգեյ Աշոտի Հայրապետյանը:

Փառք մեր հերոսներին:

82
թեգերը:
թշնամի, շրջափակում, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Արցախյան պատերազմ, հերոս
Ըստ թեմայի
Վիրավոր վիճակում ժամկետային զինվոր-բուժակը մոտ 20 ծառայակցի է փրկել. արցախյան հերոսապատում
Մեր մեջքն ուղղելու ժամանակ ունենք. Արցախը նոր հերոս ունի
Զոհվել է «Արցախի հերոսի» կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը
Կոնստանտին Սիվկով

Տեսակամուրջ. «Արցախյան պատերազմի ռազմատեխնիկական դասերը». փորձագիտական տեսակետ Մոսկվայից

0
Դեկտեմբերի 4-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա-Երևան տեսակամուրջ, որի ընթացքում ռազմական փորձագետներն իրենց տեսակետները կհայտնեն տեղի ունեցածի վերաբերյալ և կգնահատեն պատերազմող կողմերի գործողությունները:

Բանախոսներ`

  • Կոնստանտին Սիվկով, Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ռազմական գիտությունների դոկտոր, տեղեկատվական քաղաքականության հարցերով ՌՀՀԳԱ փոխնախագահ, պաշտոնաթող կապիտան,
  • Վիկտոր Մուրախովսկի, ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փորձագիտական խորհրդի անդամ, պաշտոնաթող գնդապետ, «Հայրենիքի զինանոց» ամսագրի գլխավոր խմբագիր։

Մոդերատոր`

ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկո:

Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում:

Հարցերը կարող եք հղել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

0