Արցախ, արխիվային լուսանկար

Հակառակորդը գնդապետի դի է թողել մարտադաշտում ու հետ շպրտվել. ՊԲ–ի նոր հայտարարությունը

2645
(Թարմացված է 23:12 04.10.2020)
ՊԲ  ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Օրվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մատաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ:ՊԲ  ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաև 3 ինքնաթիռ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 4-ի ժ. 21։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

2645
թեգերը:
Դիակ, Արցախ, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
Ըստ թեմայի
Ադրբեջանը միայն այսօր մոտ 400 զոհ ունի. Արծրուն Հովհաննիսյանը` Ալիևի մասին
ՊԲ–ն ոչնչացնում է ադրբեջանցի զինվորներին տեղափոխող մեքենաները. տեսանյութ
Օրվա կադր. «Ու այս ազգին ուզում են հաղթե՞լ»
Արցախ

2 անգամ հայտնվել են շրջափակման մեջ, դուրս եկել առանց կորուստների՝ տանելով նաև վիրավորներին

26
(Թարմացված է 16:03 02.12.2020)
Արցախի ՊԲ-ն հրապարակել է մերօրյա նոր հերոսների անունները՝ ժամկետային զինծառայողներից մինչև փոխգնդապետներ:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել մերօրյա հերոսներին ու Արցախյան պատերազմի ընթացքում նրանց կատարած սխրանքները:

Հերթական հրապարակման համաձայն` փոխգնդապետներ Նաիրի Արկադիի Ավետիսյանը, Արմեն Գառնիկի Պետրոսյանը, Վաչե Շահենի Մանասյանը հարավային ճակատում պահել են կարևոր բարձունքը, խոցել թշնամական ավտոտեխնիկա, մեծաքանակ մարդկային ուժ և ապահովել հայկական կողմի  անձնակազմի անվտանգ դուրս բերումը մարտական գործողությունների շրջանից:

Մայոր Արմեն Վյաչեսլավի ղեկավարությամբ` ՀՕՊ ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ԱԹՍ, Հադրութի մոտակայքում թշնամուն պատճառել երկու հարյուրից ավելի մարդկային ուժի կորուստ: Մարտերի ընթացքում անձնակազմը երկու անգամ հայտնվել է շրջափակման մեջ և, հմտորեն խուսավարելով ու չտալով ոչ մի զոհ, հաջողությամբ դուրս եկել՝ իրենց հետ տանելով նաև բոլոր վիրավորներին:

4–ամյա որդու հերոսն է. պատերազմում երկու ոտքը կորցրած Արգիշտին սոցիալական ծանր վիճակում է

Մարտական գործողությունների ընթացքում խիզախություն են դրսևորել ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Սողոմոնյանը, Արշամ Նելսոնի Մանուկյանը, Նորիկ Վլադիկի Առաքելյանը, Սլավա Վլադիմիրի Մովսեսյանը, Սամվել Անդրանիկի Խաչատրյանը, Վիգեն Արսենի Եղիազարյանը, Սամվել Համբարձումի Գևորգյանը, Արման Խաչատուրի Խաչատրյանը, Սերգեյ Աշոտի Հայրապետյանը:

Փառք մեր հերոսներին:

26
թեգերը:
թշնամի, շրջափակում, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Արցախյան պատերազմ, հերոս
Ըստ թեմայի
Վիրավոր վիճակում ժամկետային զինվոր-բուժակը մոտ 20 ծառայակցի է փրկել. արցախյան հերոսապատում
Մեր մեջքն ուղղելու ժամանակ ունենք. Արցախը նոր հերոս ունի
Զոհվել է «Արցախի հերոսի» կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը
Մոմեր

Եվս 34 անուն. ՊԲ–ն պատերազմում զոհվածների նոր ցանկ հրապարակեց

403
(Թարմացված է 15:26 02.12.2020)
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակվածների հերթական ցանկում 20 տարեկան 10 զինծառայողի անուն կա։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Արցախի ՊԲ–ն հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների նոր ցանկ է հրապարակել, որում 34 անուն է նշված։

  1. Պահեստազորային Մանուկյան Արթուր Տիգրանի, ծնվ. 1994թ.
  2. Թովմասյան Տիգրան Սերյոժայի, ծնվ. 1998թ.
  3. Դունամալյան Միշա Վարդանի, ծնվ. 2000թ.
  4. Աբրահամյան Սարգիս Գևորգի, ծնվ. 1999թ.
  5. Սահակյան Մերուժան Ռուբենի, ծնվ. 2001թ.
  6. Գրիգորյան Դավիթ Մանվելի, ծնվ. 2000թ.
  7. Մելքոնյան Նարեկ Վարդանի, ծնվ. 2000թ.
  8. Աղվանյան Արման Սանասարի, ծնվ. 2000թ.
  9. Կիրակոսյան Էդիկ Գագիկի, ծնվ. 2000թ.
  10. Հարությունյան Համլետ Արագածի, ծնվ. 2001թ.
  11. Խաչատրյան Արտյոմ Խաչատուրի, ծնվ. 2001թ.
  12. Ասատրյան Գևորգ Վանիկի, ծնվ. 2002թ.
  13. Պետրոսյան Վարդան Արմենի, ծնվ. 2000թ.
  14. Գրիգորյան Դավիթ Գոհարի, ծնվ. 2000թ.
  15. Դանիելյան Դանիել Արայի, ծնվ. 2000թ.
  16. Կիզիրանց Գարիկ Քաջիկի, ծնվ. 2000թ.
  17. Տոնոյան Մեխակ Հարությունի, ծնվ. 2000թ.
  18. Պահեստազորային Մելիքյան Պողոս Խաչիկի, ծնվ. 1997թ.
  19. Պահեստազորային Գրիգորյան Սարգիս Թաթուլի, ծնվ. 1985թ.
  20. Պահեստազորային Հովսեփյան Օնիկ Ջամբուլատի, ծնվ. 1989թ.
  21. Պահեստազորային Գրիգորյան Գրիշա Հենրիկի, ծնվ. 1992թ.
  22. Պահեստազորային Կարապետյան Վահե Արթուրի, ծնվ. 1993թ.
  23. Պահեստազորային Առուստամյան Մխիթար Միրզայի, ծնվ. 1977թ.
  24. Պահեստազորային Դանիելյան Մարատ Ռոմայի, ծնվ. 1983թ.
  25. Պահեստազորային Ավետիսյան Սարգիս Պողոսի, ծնվ. 1993թ.
  26. Պահեստազորային Մնացականյան Ռոբերտ Բորիսի, ծնվ. 1996թ.
  27. Պահեստազորային Ավետիսյան Սարգիս Հրաչյայի, ծնվ. 1998թ.
  28. Պահեստազորային Ներկարարյան Հովհանես Հովհաննեսի, ծնվ. 1978թ.
  29. Պահեստազորային Բաբայան Արթուր Սուրենի, ծնվ. 1982թ.
  30. Պահեստազորային Արզումանյան Միքայել Վահրամի, ծնվ. 1996թ.
  31. Կամավորական Բաբայան Ռոլանդ Վոլոդյայի, ծնվ. 1960թ.
  32. Կամավորական Ասատրյան Արայիկ Երջանիկի, ծնվ. 1969թ.
  33. Կամավորական Կարապետյան Արսեն Գուրգենի, ծնվ. 1998թ.
  34. Կամավորական Պողոսյան Վարդան Գառնիկի, ծնվ. 1979թ.

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ 

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

403
թեգերը:
Պատերազմ, Զոհ, զինծառայող, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Նրանք միայն մի բան են ուզում` գտնել իրենց որդիներին. ազդեցիկ կադրեր
Զինծառայողը փորձել է հափշտակել բանակի համար նախատեսված սնունդն ու պարագաները
Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով 2 զինծառայող է զոհվել
Պատերազմին մասնակցած զինծառայողների առաջին մեծ խումբը ժամանել է Հայաստան
Տիգրան Ավինյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինին

Տիգրան Ավինյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինին. քննարկվել է նաև գերիների վերադարձի հարցը

2
(Թարմացված է 16:19 02.12.2020)
Գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Նաև ստեղծել մեխանիզմ, որի համաձայն, եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, նրանք անմիջապես ու առանց որևէ նախապայմանների հետ վերադարձվեն:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, Ավինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ Արցախում ռազմական գործողությունների դադարեցման ու հրադադարի հաստատման գործում ունեցած առանցքային դերակատարության համար:

Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին ու զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող հարցերը: Փոխվարչապետը նշել է, որ այս խնդիրները Հայաստանի կառավարության օրակարգում առաջնային ու հրատապ տեղ են գրավում և ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար:

Տիգրան Ավինյանն ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Բացի այդ, առաջարկվում է ստեղծել մեխանիզմ, որի համաձայն, եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, ապա նրանք անմիջապես ու առանց որևէ նախապայմանների պետք է հետ վերադարձվեն:

Դեսպան Կոպիրկինը նշել է, որ գերիների, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման հարցերը գտնվում են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը:

Ղարաբաղում գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն արագ կարվի. Լավրով

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարևորել է Արցախի բնակչության հումանիտար խնդիրների լուծման հարցում Ռուսաստանի ցուցաբերած օգնությունը: Նա նաև ընդգծել է միջազգային հումանիտար կազմակերպությունների Արցախ անխափան մուտքի կարևորությունը:

2
թեգերը:
Սերգեյ Կոպիրկին, Դեսպան, Ռուսաստան, անհետ կորած, ռազմագերի, գերի, փոխվարչապետ, Տիգրան Ավինյան
Ըստ թեմայի
Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով
Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ գործընկերների մոտ խոսել է անհայտ կորածների ու գերիների մասին
«Վերանայեք աշխատանքից ազատելու մոտեցումը». Սամսոնյանը` անհայտ կորած զինծառայողների մասին