Ստեփանակերտ

Հակառակորդը կրկին հրթիռակոծել է Ստեփանակերտը

464
(Թարմացված է 21:40 03.10.2020)
Սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է։ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի –Sputnik. Հակառակորդը կրկին հրթիռակոծել է Ստեփանակերտը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը»,–գրել է նա։

Տեղեկացվում է, նաև, որ սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է։ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը։

Նշենք, որ այսօր կեսօրին թշնամին կրկին հրթիռակոծել էր Արցախի մայրաքաղաքը` թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 209 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի

 

464
թեգերը:
Ադրբեջան, հրթիռակոծություն, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ստեփանակերտ, Շուշան Ստեփանյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)
Ըստ թեմայի
Շարքային Կարեն Ալեքսանյանը խոցել է հակառակորդի 4 ԱԹՍ. ՊԲ
Պայուսակ արտադրող ընկերությունն օր ու գիշեր քնապարկ է կարում Արցախի համար. տեսանյութ
Չօգտվել հայկական անուններով ստեղծված ադրբեջանական կեղծ էջերից. ԱԱԾ
Արխիվային լուսանկար

Սերժանտ Հովհաննիսյանը կասեցրել է հյուսիսային կողմով թշնամու ճեղքումը. մերօրյա հերոսները

13
Պաշտպանության բանակը ներկայացրել է մի շարք զինվորների սխրանքը։ Տղաները չեն խնայել անգամ իրենց կյանքը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակը ներկայացրել է պատերազմի ժամանակ իրենց քայլերով աչքի ընկած զինծառայողների մասին ուշագրավ պատմություններ։ 

Սերժանտ Էրիկ Հովհաննիսյանն իր գործողություններով նպաստել է հյուսիսային ուղղությամբ հակառակորդի ճեղքման կասեցմանը: Իսկ ավագ լեյտենանտ Սամվել Ղարաբեկյանը, ցուցաբերելով անձնական խիզախություն, խոցել է 3 տանկ:

«Փոխգնդապետ Դավիթ Ղազարյանն աչքի է ընկել կապի արդյունավետ կազմակերպման և մարտակարգերում ստորաբաժանումների ծածուկ տեղավորման գործողություններով: Իրականացրել է կրակի վարում՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև աչքի ընկել տրված ստորաբաժանումների ղեկավարման և վիրավոր զինծառայողներին մարտակարգերից տարհանման գործում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ճանաչենք մեր հերոսներին. Արցախի ՊԲ–ն հայտնել է նրանցից ևս 8–ի սխրանքի մասին

Կապիտան Սարիբեկ Ավագյանը հակառակորդի ինտենսիվ կրակի տակ տարհանել է բազմաթիվ ռազմական տեխնիկա, իսկ ավագ լեյտենանտ Էրիկ Անդրեասյանը հմտորեն իրականացրել է թիկունքային ապահովման գործընթացները:

Շարքայիններ Անդրանիկ Դանիելյանն ու Արման Մելքոնյանը հյուսիսային ուղղությամբ ոչնչացրել են հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ:
Իսկ ահա մայոր Դավիթ Գրիգորյանը հմտորեն ղեկավարել է դիվիզիոնը, հետախուզել ու հայտնաբերել է հակառակորդին, կրակ վարել, ինչի արդյունքում հակառակորդին հասցվել են կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ, նաև խոցվել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ:

Բուժծառայության մայոր Մհեր Սարգսյանը, կապիտան Էլեոնորա Շահինյանը, ենթասպա Հասմիկ Հովսեփյանը և ծառայող Հայկանուշ Գնունյանն էլ աչքի են ընկել վիրավորներին բուժօգնության ցուցաբերման և վերջիններիս առավել ապահով վայր տարհանելւ գործողություններով:

Նոր հերոսներ. սերժանտ Եղիազարյանը հակագրոհի ժամանակ մեր դրոշը տեղադրել է դիտակետի վրա

13
թեգերը:
Արցախյան պատերազմ, հերոս, թշնամի, Պատերազմ
Արցախ. արխիվային լուսանկար

Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու. Մարտունիում և Ասակերանում ռազմամթերք կվնասազերծեն

6
(Թարմացված է 13:52 23.01.2021)
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է խուճապի չմատնվել։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Սպիտակաշեն և Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքերի մերձակայքում:

«Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու և այն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է նաև, որ պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարելի է զանգահարել Մարտունու և Ասկերանի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժինների 911 ահազանգման կենտրոն:
Կուբաթլուում ականի պայթյունից ադրբեջանցի հրամանատար է մահացել

6
թեգերը:
Ասկերան, Մարտունի, զինամթերք, պայթյուն
Ըստ թեմայի
Ադրբեջանը հոսպիտալի խոցումը ներկայացրել է իբրև ռազմամթերքի պահեստի ոչնչացում
Խուճապի չմատնվել. Արցախում պայթյունների ձայներ կլսվեն
Չպայթած ռազմամթերքի վնասազերծում կիրականացվի Ասկերանում և Մարտունիում
Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Թուրքական բանակը կարող է մի օր գիշերը գալ այնտեղ». Էրդողանը սպառնացել է Սինջար մտնել

0
(Թարմացված է 14:19 23.01.2021)
Էրդողանն օգտագործել է նույն արտահայտությունը, որն արել էր 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուսիսում քրդական ձևավորումների դեմ Թուրքիայի ԶՈւ-ի «Խաղաղության աղբյուր» գործողությունից առաջ։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է իրաքյան բանակի հետ Քուրդիստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ համատեղ գործողություն անցկացնել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար շրջանում։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Խուլուսի Աքարն Իրաք կատարած այցի ժամանակ կողմ էր արտահայտվել Բաղդադի ու Էրբիլի համատեղ պայքարին Թուրքիայում արգելված ՔԱԿ-ի դեմ։

«Մենք պատրաստ ենք համատեղ (Իրաքի հետ) գործողություն իրականացնել Սինջարում։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա նման բաների մասին նախապես չեն խոսում», - ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում։

Նա ավելացրել է, որ թուրքական բանակը «կարող է մի օր գիշերը գալ այնտեղ»։ Նա օգտագործել է նույն արտահայտությունը, որն արել էր 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուսիսում քրդական ձևավորումների դեմ Թուրքիայի ԶՈւ-ի «Խաղաղության աղբյուր» գործողությունից առաջ։

«Փոխել Թուրքիայի պահվածքը»․ ինչի՞ համար է Արևմուտքը պատժում Էրդողանին

Թուրքական կողմի տվյալներով՝ 2015 թվականի հուլիսին Թուրքիայի ու ՔԱԿ-ի զինված հակամարտության վերսկսելուց հետո քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով մոտ հազար զինվորական ու ոստիկան է մահացել, նաև մոտ 500 քաղաքացիական անձ։ Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի ԶՈւ-ն օդային ու ցամաքային գործողություններ է անցկացնում՝ հինգ տարվա ընթացքում չեզոքացնելով ավելի քան 10 հազար ՔԱԿ անդամ։

Մեծ խաղը շարունակվում է, կամ ի՞նչ է նշանակում Էրդողանի մասնակցությունը Բաքվի շքերթին

0
թեգերը:
Իրաք, Թուրքիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Եվրախորհրդարանը բանաձևով քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը ԼՂ–ում
Թուրքիան թուլացրել է իր դերակատարումը, բայց չպետք է մոռանալ Էրդողանի քայլերը. Պետրոսյան
Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ կանցկացնեն. տեսանյութ