Արման Թաթոյանը Վարդենիսում՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո

Արման Թաթոյանը ՄԱԿ երկու զեկույց կուղարկի` լրագրողների և վարձկանների հարցով

71
(Թարմացված է 17:34 02.10.2020)
Մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ միջազգային կառույցները լռությամբ հեղինակազրկում են իրենք իրենց։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի կրակոցների հետևանքով լրագրողների վիրավորման առնչությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը զեկույց է պատրաստում, որպեսզի ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդին ներկայացնի։ Լուրը հայտնեց Արման Թաթոյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Հատուկ զեկույց ենք ուղարկելու միջազգային կառույցներին լրագրողների վիրավորման փաստով։ Լրագրողների աշխատանքն մարտական գոտիներում բացարձակ լեգիտիմ բնույթ ունի»,–ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով` երեկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, թե միջազգային լրատվամիջոցի ներկայացուցիչները պետք է թույլտվություն վերցնեին Ադրբեջանից և նոր միայն Արցախ գնային, մարդու իրավունքների միջազգային բոլոր նորմերի խախտում է։ Թաթոյանը հիշեցրեց` այն պահից սկսած, երբ լրագրողը մտնում է զինված բախման վայր, ինքնաբերաբար հայտնվում է պաշտպանության ներքո։ Այդ պահից սկսած բոլորը պարտավոր են երաշխավորել լրագրողի անվտանգ աշխատանքը, քանի որ նա քաղաքացիական անձին հավասար պաշտպանություն ունի։

Թաթոյանը հայտնեց նաև, որ այսօր առաջին անգամ ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդով ստեղծված աշխատանքային հատուկ խմբին հատուկ հաղորդում է ուղարկել Սիրիայից բերված վարձկանների առնչությամբ։ Հարցն այն է, որ վերոհիշյալ խորհրդի բանաձևում նշված է` վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքը խոչընդոտելու հարցում կոպիտ խախտում է և սպառնալիք է անվտանգությանն ու խաղաղությանը։

Ադրբեջանը հատուկ թիրախավորել է Արցախում աշխատող լրագրողներին. ՄԻՊ

ՄԻ պաշտպանի խոսքով` ցավալի է, որ միջազգային կառույցները լրագրողների և վարձկանների վերաբերյալ լռում են։ Նա նշեց, որ նման քայլը հեղինակազրկում է հենց այդ կառույցներին։

Հիշեցնենք` երեկ Արցախի Մարտունի քաղաքում հակառակորդի թիրախում էին հայտնվել լրագրողական խմբերը։ «Le Monde»–ի 2 թղթակիցները, «24News»–ի լրագրողն ու «Արմենիա» TV–ի օպերատորը վիրավորվել էին։

71
թեգերը:
հայ-ադրբեջանական, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
Արցախ

Ինչու է Արևմուտքը դժգոհ ղարաբաղյան կարգավորումից

142
(Թարմացված է 00:31 25.11.2020)
ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Իրինա Ալկսնիսը վերլուծում է, թե ինչպե՞ս են փոխվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերերն Արցախում պատերազմից հետո։

Ֆրանսիայի արտգործնախարարը մանրամասներ է ներկայացրել մարդասիրական առաքելության մասին, որը Ֆրանսիան կազմակերպել է Արցախի բնակիչներին օգնելու համար։ Խոսքը տարարածաշրջան բժիշկներ և բժշկական-վիրաբուժական սարքավորումներ ուղարկելու մասին է։

ԱՄՆ-ը, իր հերթին, սահմանափակվել է հինգ միլիոն դոլար հատկացնելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ոչ պետական այլ կազմակերպություններին, որոնք օգնություն են ցուցաբերում հակամարտության վերջին սրման արդյունքում տուժած մարդկանց։

Փարիզի և Վաշինգտոնի կողմից ղարաբաղյան այս կարգավորման վերաբերյալ ոգևորության ակնհայտ բացակայությունն ինչպես հռետորաբանության, այնպես էլ գործողությունների առումով, հաստատում է, որ Սերգեյ Լավրովը ճիշտ էր, երբ ասում էր, որ նրանք «խոցված ինքնասիրությունն» են ցուցադրում։

Նույն բանի մասին է խոսել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հեգնանքով նկատելով, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան «թեև ուշացումով, բայց այնուամենայնիվ հայտնեցին իրենց դրական վերաբերմունքը ձեռք բերված համաձայնության հանդեպ»։

Եվ, համաձայն ձևավորված ավանդույթի, բառերի ընտրության հարցում ձևականություններից զերծ մնաց Անկարան։ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ Արևմուտքը՝ ի դեմս ՆԱՏՕ-ի և Եվրամիության, 30 տարի շարունակ անընդունակ է եղել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «հստակ և իրատեսական առաջարկներ» առաջ քաշել, մինչդեռ Ռուսաստանն ու Թուրքիան կարողացան հասնել փոխհամաձայնության։

Անմիջապես սկսեցին գրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները ցավոտ պարտություն դարձան Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար, որոնք Ռուսաստանի հետ միասին այդ հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ որոնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ են։

Եթե հավատանք The National Interest-ի լրագրողներին, Արևմուտքն այս անգամ բաց է թողնել բառացիորեն ամեն ինչ։ Արևմուտքի համար անսպասելի էին թե՛ մարտական գործողությունների վերսկսումը, թե՛ ստորագրված համաձայնությունը, որի համաձայն տարածաշրջան են մտել ռուս խաղաղապահները։

Պարբերականը տեղի ունեցածի մեղքը բարդում է ամերիկյան հետախուզության վրա, որը, նրա տեղեկություններով, չի կարողացել անգամ տեղեկություններ ստանալ Պուտինի և Էրդողանի բանակցությունների մասին, որի արդյունքում ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում նկատելիորեն թուլացել են։

Սակայն իրականում իրավիճակը շատ ավելի բարդ է, քանի որ «հետախուզությունը վատ է աշխատել» դիրքորոշումը թույլ է տալիս թաքցնել այս ամբողջ պատմության մեջ ԱՄՆ-ի շատ ավելի մասշտաբային ձախողումը։

Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում կատարվելիք գործողությունների համար

Ղարաբաղյան կարգավորումը, չնայած հակամարտության հարաբերականորեն լոկալ բնույթին, նշանավորում է գլոբալ քաղաքական համակարգի փոփոխությունների սկզբունքորեն նոր փուլը։ Սա առաջին անգամն էր, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան միանգամից բոլոր մասնակից կողմերի համար անպետք ու անցանկալի գործընկերներ դարձան։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում արևմտյան հեգեմոնիայի կարևորագույն գիծը նրա ամենահասությունն ու ամենուր պահանջված լինելն էր։ Ցանկացած իրավիճակում, ցանկացած հակամարտությունում (ամենատարբեր երկրներում նույնիսկ` ներքաղաքական) միշտ գտնվել են ուժեր, որոնք հղում են արել Արևմուտքին, դիմել են դրա աջակցությանը,  օգնություն փափագել և հաճախ այս կամ այն ձևով ստացել այդ օգնությունը։

Որպես տվյալ մոտեցման ցայտուն օրինակ կարելի է հիշել 2014 թվականի գարնանը Ղրիմում տեղի ունեցած դրվագը, երբ ուկրաինացի զինվորականները «Ամերիկան մեզ հետ է» գոչյուններով փորձեցին «գրոհել» ռուսական ռազմական օբյեկտի վրա։ Դա իհարկե ծիծաղելի է թվում, բայց միևնույն ժամանակ շատ հստակ արտոցոլում է զգալի թվով մարդկանց մտածելակերպը, այդ թվում` բարձրաստիճան, ամբողջ աշխարհով` Բելառուսից մինչև Վենեսուելա, Սիրիայից մինչև Հոնկոնգ։

Ավելին, նման իրավիճակը նպատակաուղղված աջակցվում է Արևմուտքի կողմից, որը բնականաբար, փորձում է վերջին ատյանի ճշմարտությունը դառնալ և տիրապետել աշխարհի ցանկացած խնդրի և հակամարտության վրա վետո դնելու իրավունքին։ Դա նրա աշխարհաքաղաքական գերակայության ամենագլխավոր բաղկացուցիչներից մեկն է։

Արցախյան հակամարտության ներկայիս փուլը բացառիկ էր նրանով, որ Արևմուտքը բացառվեց միանգամից բոլոր մասնակից կողմերի կողմից։  Դա էլ ավելի է հստակեցնում, որ բանակցային գործընթացը հեշտ չէր, ինչը արտացոլվում էր նաև ներգրավված պետությունների պաշտոնական հաղորդագրություններում, որոնք տեղ–տեղ բավական կտրուկ էին։

Սակայն համաշխարհային ավանդույթի համաձայն` սեփական դիրքերն ամրապնդելու համար ԱՄՆ–ին և Եվրոպային ներքաշելու փոխարեն, բոլորը համերաշխորեն հակված էին այն համոզմունքին «որ խնդիրն ինքներս մեր մեջ կկարգավորենք»։

Եվ իսկապես կարգավորեցին` պոստֆակտում Արևմուտքին մնացյալ աշխարհի հետ կանգնեցնելով ձեռք բերված և արդեն նույնիսկ գործարկման մեջ դրված պայմանավորվածությունների փաստի առաջ։

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Այդպիսով, շատ մեծ հարված էր հասցվել ԱՄՆ–ի ազդեցության և համաշխարհային համակարգում հատուկ կարգավիճակին հավակնելուն։  Իսկ ինչպես ցույց է տալիս պրակտիկան, առաջին, առավել ևս հաջողված փորձից հետո, անկասկած, կհետևեն մյուսները:

Որևէ զարմանալի բան չկա, որ ամերիկացիները նախընտրում են տեղի ունեցածը բարդել սեփական հետախուզության պատահական ձախողման վրա։ Դա ավելի հեշտ է և հարմար, քան գիտակցելը կամ առավել ևս հանրայնորեն խոստովանելը, որ իրականում ԼՂ կարգավորումը հերթական տեկտոնական տեղաշարժն է համաշխարհային քաղաքական համակարգում, որը ԱՄՆ–ին ու Արևմուտքին աստիճանաբար զրկում է բացառիկ կարգավիճակ ունենալուց։

142
թեգերը:
Ռուսաստան, ԱՄՆ, Արևմուտք, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
Քարվաճառի վերջին հայկական օրը. կադրեր` լքված հայոց միջնաբերդից
Պուտինն ու Էրդողանը կրկին քննարկել են ԼՂ-ի հայտարարության կատարման ընթացքը
«Այստեղ ենք եղել մինչև վերջ». հայ զինվորները հեռանում են Քարվաճառից. տեսանյութ

«Այստեղ ենք եղել մինչև վերջ». հայ զինվորները հեռանում են Քարվաճառից. տեսանյութ

345
(Թարմացված է 00:08 25.11.2020)
Մինչ այդ նրանք պայթեցրել են բոլոր զորամասերը։ Եռակողմ հայտարարության համաձայն` Քարվաճառի շրջանն այսօր կեսգիշերին անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ:

ՌԻԱ Նովոստին նկարահանել է, թե ինչպես են վերջին հայ զինվորները հեռանում Քարվաճառից։

«Մենք այստեղ ենք մնացել մինչև վերջ, ողջ պատերազմի ընթացքում այստեղ ենք եղել և ոչինչ հակառակորդին չենք տվել: Այժմ մինչև ադրբեջանցիների դիրքեր ուղիղ գծով 12 կմ է: Մենք հեռանում ենք մեր դիրքերից և պայթեցնում զորամասի մնացյալ կառույցները, որպեսզի դրանք չմնան ադրբեջանցիներին: Գնում ենք Հայաստան, մեր զորամասը վերջիններից մեկն է»,- թղթակցի հետ զրույցում ասել է զինվորականներից մեկը։

Եռակողմ հայտարարության համաձայն` Քարվաճառի շրջանն այսօր կեսգիշերին անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ:

345
թեգերը:
տեսանյութ, Ադրբեջան, Զինվոր, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Քարվաճառ
Ըստ թեմայի
Հայ զինվորականները պայթեցնում են Քարվաճառի զորամասի շենքը. տեսանյութ
Ուրվական քաղաքը, կամ Ստեփանակերտը փորձում է ապրել
Խաղից դուրս վիճակ, կամ ո՞րն էր Թուրքիայի գլխավոր սխալը Արցախի հարցում