00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհը պիտի հասկանա` ինչ է անում Թուրքիան Ղարաբաղում. Փաշինյանի հարցազրույցը Figaro-ին

© Photo : Screenshot / Facebook / Nikol Pashinyan / Նիկոլ ՓաշինյանПремьер-министр Армении Никол Пашинян во время встречи с президентом Беларуси (17 июля 2020). Минск
Премьер-министр Армении Никол Пашинян во время встречи с президентом Беларуси (17 июля 2020). Минск - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի խոսքով` պատերազմը պետք է դադարեցնեն նրանք, ովքեր սկսել են` Թուրքիան և Ադրբեջանը։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի-Sputnik. Աշխարհը պետք է հասկանա, որ Թուրքիան Ղարաբաղում ուզում է անել այն, ինչը փորձում էր իրականացնել 100 տարի առաջ ՝ ոչնչացնել հայերին։ Ֆրանսիական Figaro թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։

Նա նշել է, որ ներկայիս ճգնաժամը շատ ավելի խորն է, քան 2016-ի ապրիլին էր։ Աշխարհը պետք է տեսնի ու հասկանա, թե ինչ է կատարվում Ղարաբաղում և թույլ չտա նույն բռնության շարունակությունը։ Հակառակ դեպքում այս հակամարտության հետևանքները դուրս կգան Լեռնային Ղարաբաղի սահմաններից։

Премьер-министр Никол Пашинян во время интервью представителям российских СМИ (30 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հիմա հայ ժողովուրդը պաշտպանում է նաև միջազգային անվտանգությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ օգոստոսին սկսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն ավարտվել։ Լեռնային Ղարաբաղի դեմ այսօր իրականացվող գործողությունները դրանց հաջորդ փուլն են։ Պարտություն  կրած Ադրբեջանը օգնության համար դիմել է Թուրքիային։ «Ակնհայտ է, որ այժմ շատ կարևոր հարցերում Անկարան է որոշում կայացնում։ Թուրքիայի նպատակն է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը խախտել իր օգտին, խախտել դարավոր ստատուս քվոն։

Թուրքիան երազում է կայսրություն ստեղծել։ Սա կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար», - հավելել է վարչապետը ։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և Իրանն արդեն ընդունել են, որ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի վրա սկսված լայնածավալ հարձակման մեջ Թուրքիան էլ է ներգրավված։ Փաշինյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը կիրառում է թուրքական անօդաչու թռչող սարքեր և F-16 կործանիչներ` թիրախավորելով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը:

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ

«Համաշխարհային և մասնավորապես ամերիկյան հանրությունը պետք է իմանա, որ Միացյալ Նահանգներում արտադրված F-16 կործանիչներն օգտագործվում են խաղաղ հայ բնակիչներին սպանելու համար։ Փաստեր կան, որոնք հաստատում են` Թուրքիայի օդուժը մասնակցել է ավիացիոն գրոհներին», - ընդգծել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Անկարան Բաքու է ուղարկել ոչ միայն ռազմական տրանսպորտային միջոցներ, այլ նաև ռազմամթերք և ռազմական խորհրդականներ ։ Թուրքիան Սիրիայի հյուսիսի գրավյալ տարածքներում հազարավոր վարձկաններ է պատրաստել և ուղարկել Ադրբեջան: Վարչապետը հիշեցրել է, որ այդ վարձկաններն ու ահաբեկիչներն այսօր կռվում են հայերի դեմ։ Նրանցից շատերը նույնիսկ չգիտեն, թե հանում ինչի են կռվում։ Ադրբեջանում նրանք հասկացել են, որ իրենց դատարկ խոստումներ են տվել։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ. Փաշինյան

«Մեզ հայտնի է, որ այդ ահաբեկիչները թմրանյութեր են օգտագործում, քանի որ նրանց գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ։ Կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմի կորուստների մոտ 30 տոկոսը դրսից վարձկաններ են», - ընդգծել է վարչապետը։

Փաշինյանն ասել է, որ ռազմական գործողությունները հիմա պետք է դադարեցնեն ոչ թե հակամարտող երկու կողմերը, այլ Թուրքիան և Ադրբեջանը, քանի որ հենց նրանք են սկսել հարձակումը, հենց նրանք են շարունակում սպանել մարդկանց: Փաշինյանի խոսքով՝ այս փուլում ադրբեջանական կողմը հարձակումների դադարեցնելու ոչ մի նշան չի ցույց տալիս։ Իսկ Լեռնային Ղարաբաղը չի կարող զինաթափվել, քանի որ դա կհանգեցնի նրա բնակչության ցեղասպանությանը ։

«Ես նույնիսկ վստահ չեմ, որ Ադրբեջանը վերահսկում է ահաբեկիչներին, որոնք կռվում են նրա համար», - հավելել է Հայաստանի վարչապետը:

Նա հիշեցրել է, որ բանակցությունների միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները խոհեմության կոչ են արել։ «Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը ակտիվորեն կներգրավվի ագրեսիայի դադարեցման իրականացման մեջ»,–նշել է Փաշինւյանը։ Հա հավելել է, որ Թուրքիան պետք է հեռացվի ԵԱՀԿ Մինսկի խմբից`խնդրի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի և միլիտարիզմի համար:

Լուկաշենկոն զրուցել է Փաշինյանի ու Ալիևի հետ

Լրահոս
0