Ադրբեջանական խոցված ԱԹՍ

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

3339
Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն գտնվում է մարտական գործողությունների գոտում ու պատերազմի երրորդ օրվա կարևոր իրադարձությունների ականատեսն է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ճակատի կենտրոնական գոտու այս հատվածում երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը նախորդ գիշերվան նման չէր։ Լուռ էր։

Առավոտյան հարևան դիրքի զինվորականները հյուրասիրում են ջուր ու սնունդ, որը գիշերը բերել են վետերան կամավորները, փոխարենը ստանում պատերազմի ժամանակ չափազանց արժեքավոր սիգարետներ։

Ադրբեջանը երկու օր շարունակ գնդակոծել է Մարտունին. տեսանյութ

—Տղերք, օգնեք զենքը մաքրել։ Լրիվ նոր եմ ստացել՝ պահեստից, - խնդրեց ավագ ընկերներից մեկը։

— Իհարկե, հոպար։ Շոր կա՞։

—Չէ, միայն թաշկինակ կա։

—Դրանով էլ կլինի, եթե չես ափսոսում։ 

Հենց ինքնաձիգը մաքրեցին, վերջացրին, ռացիայով հրաման հնչեց․ «Պատրաստվել հրաձգության»։

7:00-ից հետո հրետանին գործարկվեց։ Հակառակորդը հարվածում էր ձախ թևում գտնվող բնակելի վայրին, որտեղ բազմահարկ շենք էր հստակ երևում։ Ի պատասխան հայկական կողմից «Գրադի» կրակոցներ հնչեցին։

Հակառակորդի հրետանային կրակից հետո աջ կողմում էլ ծխի ամպեր բարձրացան․ հակառակորդը կրակ բացեց Մարտունու շրջանի ուղղությամբ։

Երբ տարածքը ծխով լցվեց, հարվածները երկու ուղղությամբ էլ ավելի ինտենսիվ դարձան։

«Հիմա ԱԹՍ-ներն ավելի լավ են տարբերակում այն, ինչ փնտրում են։ Բայց հիմա օդում իսկական որս կսկսվի դրանց դեմ»,– պարզաբանեց ստորաբաժանման հրամանատար Սևակ Ս․-ն։

ԱԹՍ-ներին բնորոշ ձայնը մի քանի անգամ ստիպեց նրան կոչ անել մարտիկներին թաքնվել բլինդաժում։

Շուտով ձախ թևի երկնքում սև ծուխ երևաց՝ դա նշանակում է, որ ԱԹՍ է խոցվել։

«Ջա՜ն, բամբիտ ա արել». Արցախի ՊԲ–ն ևս մեկ ԱԹՍ է խոցել. տեսանյութ

Մինչև առավոտվա 11:00-ն այդ ուղղությամբ երկնքում ևս մի քանի անգամ ծխի կուտակումներ երևացին։

«Մերոնք են, ամենայն հավանականությամբ կիրառեցին ՀՕՊ-ի նոր մոդելը, որ ունենք մեր զինանոցում։ Ինձ շտաբում են պատմել դրա մասին»,-ասաց հրամանատարը։

Այն հավանականությունը, որ ԱԹՍ-ն թշնամունն էր, անուղղակիորեն հաստատվեց, երբ հրետանին լռեց։ Մարտիկները սկսեցին քննարկել իրավիճակը։

—Մերոնք նրանց աչքը հանեցին։

—Հիմա չեն հասկանում՝ ուր կրակեն։

Այն դիրքում, որտեղ նրանք մարտական հերթափոխ էին իրականացնում, առավոտվանից լուռ էր, դիրքերի վրա հրաձգային զենքերով չեն կրակում։ Երկու կողմերի մարտիկներն էլ նախընտրում են հետևել հրետանիների մենամարտերին ու դրոնների դեմ պայքարին։

Ժամը առավոտյան 11-ին մոտ է։

«Տեսեք՝ խոցեցինք»,-հնչեց մարտիկներից մեկի ձայնը։ Բոլորը երկինք նայեցին։

Այնտեղ՝ աջ թևում, թևավոր սարք էր այրվում։ Խոցված օբյեկտը ընկավ, հետո վեր խոյացավ սև ծխի սյուն։

«Ինքնաթիռ է։ Չէ, ուղղաթիռ է», - սկսեցին վիճել մարտիկները։

Միջամտեց հրամանատարի տեղակալը․

«Հնարավոր է՝ «Հերկուլես» է՝ իսրայելական հետախուզող ԱԹՍ։ Այն թևեր ունի, գաբարիտներն էլ մեծ են», - ասաց Սերգեյ Ա-ն։

Ադրբեջանական օդուժի կորուստները. ՊՆ-ն լուսանկարներ է հրապարակել

Օդային միջադեպից հետո հրետակոծությունը երկար ժամանակով դադարեց։ Հարաբերական անդորր է։

Այժմ իրավիճակը հետևյալն է՝ ինտենսիվ հեռավար պատերազմ է ընթանում։ Հակառակորդը փորձում է շարքից հանել ՀՕՊ-ը, հայկական կողմի հրամանատարային կետերը։ 

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

3339
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Պատերազմ, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Վերջին 3 ժամում Ադրբեջանը կորցրել է ևս 12 տանկ. տեսանյութ
Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է. Բաքուն մարտի է նետում ռեզերվային տեխնիկան
Ինչպես են ոչնչացնում Ադրբեջանի ԶՈՒ–ի ստորաբաժանումը. տեսանյութ
Встреча глав МИД Армении и Азербайджана при посредничестве МГ ОБСЕ (30 октября 2020). Женева

Ժնևում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. լուսանկարներ

22
(Թարմացված է 17:09 30.10.2020)

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ժնևում կայացել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը։

22
Վլադիմիր Ժիրինովսկի

Վլադիմիր Ժիրինովսկին Ղարաբաղի թեման կքննարկի հայկական պատվիրակության հետ

162
(Թարմացված է 17:01 30.10.2020)
Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդի և «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա Ժիրինովսկու` Պետդումայի աշխատասենյակում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Լեռնային Ղարաբաղի իրադրությունը կքննարկի Հայաստանի Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորների հետ: Տեղեկությունը հայտնում է Ժիրինովսկու կուսակցության մամուլի ծառայությունը։

«Հանդիպումը կկայանա այսօր Ժիրինովսկու` Պետդումայի աշխատասենյակում։ Կքննարկվեն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները», - գրված է հաղորդագրության մեջ:

ԲՀԿ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է, նա հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Ժիրինովկսու հետ։

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հայտնել էր, որ «հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև երկարամյա գործակցությունը ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը: Էնֆիաջյանի խոսքով` ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դառնալու ինչպես թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին, այնպես էլ այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելուն վերաբերող հարցեր:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

162
թեգերը:
Վլադիմիր Ժիրինովսկի, Գագիկ Ծառուկյան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
ԲՀԿ պատգամավորները հրատապ գործուղվել են Մոսկվա
Գագիկ Խաչատրյանն էլ գրավի դիմաց ազատ արձակվեց
«Արցախի նախագահի հետ կապի մեջ եմ եղել». Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից
Спасатели и горожане у рухнувшего здания в Измире после сильного землетрясения в Эгейском море (30 октября 2020). Турция

Երկրաշարժ ու ցունամի Թուրքիայում. աղետի հետևանքով Իզմիրում շենքեր են ավերվել. տեսանյութեր

35
(Թարմացված է 17:10 30.10.2020)
Ցնցումները զգացվել են նաև Հունաստանում։ Ավերածություն է գրանցվել հունական Սամոս կղզու Սբ. Աստվածամայր եկեղեցում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայի Իզմիր քաղաքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

Համացանցում արդեն հայտնվել են բնական աղետի հետևանքների մասին վկայող տեսանյութեր ու լուսանկարներ։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 6,9 մագնիտուդ։

Նույն աղբյուրի տեղեկություններով` Իզմիրում քանդվել է առնվազն 6 շենք։

Թուրքական աղբյուրներում նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։

Ի դեպ, երկրաշարժը զգացվել է նաև Հունաստանում։ ՌԻԱ Նովոստիի տվյալներով` ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածություն է գրանցվել հունական Սամոս կղզու Սբ. Աստվածամայր եկեղեցում։

Երկրաշարժի հետևանքով զոհերի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում։

Տեղեկություններ կան, որ երկրաշարժը նաև ցունամի է առաջացրել։ Իզմիրի փողոցները ողողված են ջրով։

 

35
թեգերը:
Զոհ, Ավերածություններ, Երկրաշարժ, Թուրքիա
Ըստ թեմայի
ԱՄՆ-ը Թուրքիայի համար արտադրված F-35 կործանիչները կտա Հունաստանին
Թուրքիայի սանձարձակ պահվածքը վկայում է, որ անհանգստացած են ՄԻԵԴ–ի որոշումներից
Թուրքական բեռնատարը Վրաստանում մխրճվել է ավտոբուսի մեջ. կան զոհեր