Հայկական ԶՈՒ–ն հակառակորդի ինքնաթիռ է խոցել

1753
(Թարմացված է 23:36 28.09.2020)
Պաշտպանության նախարարության մեր աղբյուրը հաստատել է շրջանառվող լուրերը, թե ՀՀ զինված ուժերն ադրբեջանական ինքնաթիռ են խոցել։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Մարտունի քաղաքի հատվածում ՀՀ ԶՈւ–ն հակառակորդի ինքնաթիռ է խոցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց ՊՆ-ի աղբյուրը։ Նա նշեց, որ ՀՀ ԶՈւ–ն ինքնաթիռը խոցել է Մարտունու հատվածում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 36 անօդաչու թռչող սարք, 47 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։

Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. լուսանկարներ

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 58 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200– վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Հայ բարձրաստիճան զինվորականի մահվան մասին լուրերը սուտ են. Հովհաննիսյան

1753
թեգերը:
Շուշան Ստեփանյան, ինքնաթիռ, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1821)
Ըստ թեմայի
Հրետակոծվել է Մարտունի քաղաքը. Վահրամ Պողոսյան
Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախում տիրող իրավիճակի հարցով արտահերթ հանդիպում կանցկացնի
Встреча глав МИД Армении и Азербайджана при посредничестве МГ ОБСЕ (30 октября 2020). Женева

Ժնևում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

6
(Թարմացված է 17:06 30.10.2020)

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

6
Վլադիմիր Ժիրինովսկի

Վլադիմիր Ժիրինովսկին Ղարաբաղի թեման կքննարկի հայկական պատվիրակության հետ

152
(Թարմացված է 17:01 30.10.2020)
Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդի և «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա Ժիրինովսկու` Պետդումայի աշխատասենյակում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Լեռնային Ղարաբաղի իրադրությունը կքննարկի Հայաստանի Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորների հետ: Տեղեկությունը հայտնում է Ժիրինովսկու կուսակցության մամուլի ծառայությունը։

«Հանդիպումը կկայանա այսօր Ժիրինովսկու` Պետդումայի աշխատասենյակում։ Կքննարկվեն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները», - գրված է հաղորդագրության մեջ:

ԲՀԿ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է, նա հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Ժիրինովկսու հետ։

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հայտնել էր, որ «հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև երկարամյա գործակցությունը ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը: Էնֆիաջյանի խոսքով` ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դառնալու ինչպես թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին, այնպես էլ այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելուն վերաբերող հարցեր:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

152
թեգերը:
Վլադիմիր Ժիրինովսկի, Գագիկ Ծառուկյան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
ԲՀԿ պատգամավորները հրատապ գործուղվել են Մոսկվա
Գագիկ Խաչատրյանն էլ գրավի դիմաց ազատ արձակվեց
«Արցախի նախագահի հետ կապի մեջ եմ եղել». Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից
Спасатели и горожане у рухнувшего здания в Измире после сильного землетрясения в Эгейском море (30 октября 2020). Турция

Երկրաշարժ ու ցունամի Թուրքիայում. աղետի հետևանքով Իզմիրում շենքեր են ավերվել. տեսանյութեր

0
(Թարմացված է 17:07 30.10.2020)
Ցնցումները զգացվել են նաև Հունաստանում։ Ավերածություն է գրանցվել հունական Սամոս կղզու Սբ. Աստվածամայր եկեղեցում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայի Իզմիր քաղաքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

Համացանցում արդեն հայտնվել են բնական աղետի հետևանքների մասին վկայող տեսանյութեր ու լուսանկարներ։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 6,9 մագնիտուդ։

Նույն աղբյուրի տեղեկություններով` Իզմիրում քանդվել է առնվազն 6 շենք։

Թուրքական աղբյուրներում նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։

Ի դեպ, երկրաշարժը զգացվել է նաև Հունաստանում։ ՌԻԱ Նովոստիի տվյալներով` ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածություն է գրանցվել հունական Սամոս կղզու Սբ. Աստվածամայր եկեղեցում։

Երկրաշարժի հետևանքով զոհերի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում։

Տեղեկություններ կան, որ երկրաշարժը նաև ցունամի է առաջացրել։ Իզմիրի փողոցները ողողված են ջրով։

 

0
թեգերը:
Զոհ, Ավերածություններ, Երկրաշարժ, Թուրքիա