Կամավորները մեկնում են Արցախ

Աստված վերևում է, մենք՝ ներքևում. կամավորական խմբերը շարունակում են Շիրակից մեկնել Արցախ

634
(Թարմացված է 21:25 28.09.2020)
Զինկոմիսարիատի մոտ հավաքված կամավորներից շատերի համար տուն գնալու ու դեռ սպասելու հրահանգը ամենաանցանկալին է։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի տարբեր համայնքների տարբեր տարիքի ու մասնագիտության բնակիչներ շտապում են կամավորագրվելու: Մինչ պահեստազորայինների հերթական խմբերը ծափերի ու բարեմաղթանքների ներքո մեկնում են Արցախ՝ զինկոմիսարիատների առջև կամավորների նոր հերթեր են գոյանում:

Հետախուզության սպա Դավիթ Կարապետյանն ավելի քան վստահ է՝ հաղթանակած հետ են դառնալու:

«Ուրախ ու հանգիստ պետք է գնանք՝ յուրաքանչյուրիս պարտականությունն է, պետք է կատարենք: Լա՛վ է լինելու: Աստված վերևում, մենք՝ ներքևում»,-ասում է Դավիթը նշելով՝ տնեցիներին մնում է միայն հանգիստ լինել ու սպասել։

«Ավելորդ լարվածությունը մեզ կխանգարի»,-նշում է նա:

Հայ թեթևատլետ, նիզականետորդ, միջազգային կարգի սպորտի վարպետ Մելիք Ջանոյանը եկել էր զինկոմիսարիատ՝ ընկերոջը ճանապարհելու, ու դժգոհում է.

Легкоатлет, мастер спорта международного класса, многократный чемпион Армении Мелик Джаноян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մելիք Ջանոյան

«Ասում են՝ իմ ժամանակը չէ, բայց ինձ շատ վատ եմ զգում, որ ես այսօր այստեղ եմ ՝ իմ քաղաքում, իսկ ինձանից տարիքով փոքրերը՝ պատերազմի դաշտում։ Ցանկացած պահի պատրաստ եմ մեկնելու»,-ասում է Մելիք Ջանոյանը՝ սահմանին կանգնած տղաներին ու արցախցիներին ուժ ու «դուխ» մաղթելով:

15-ամյա Մնացական Մաղաքյանը ազգականների հետ եկել է հորեղբորը ճանապարհելու:

«Դուխով լինենք, մենք էլ այստեղից իրենց աջակցենք»,-ասում է պատանին:

Братья Магакяны
© Sputnik / Armenuhi Mkhoyan

«Վարձկանն ի՞նչ պետք է կռվի, ինքը փողի համար է կռվում, մենք՝ մեր հողի, մենք արդար ենք, մենք հաղթելու ենք»,-նշեց հորեղբայրը՝ Լևոն Մաղաքյանը:

Արտուշ Համբարձումյանի ղեկավարած ընկերությունն արդեն 6-րդ տարին է, որ նորակոչիկներին զինկոմիսարիատից հավաքակայան է տեղափոխում: Ասում է՝ այս անգամ բոլորովին այլ է: «Լրիվ տարբերվում է այս անգամ՝ բոլորը ինքնակամ, համակարգված գալիս են, որ մեկնեն: Երեկ մինչև գիշերվա ժամը 3-ը գնում էին... Նման ոգևորություն երբեք չի եղել»,-ասում է Համբարձումյանը:

Артуш Амбардзумян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արտուշ Համբարձումյան

Զինկոմիսարիատի մոտ հավաքված կամավորներից շատերի համար տուն գնալու ու դեռ սպասելու հրահանգը ամենաանցանկալին է։ Նրանք շտապում են դիրքեր հասնել ու վստահեցնում են՝ այնքան ժամակ կսպասեն զինկոմիսարիատի բակում, մինչև մեկնելու իրենց հերթը հասնի:

634
թեգերը:
Շիրակի մարզ, Արցախ, կամավոր
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1588)
Ըստ թեմայի
«Հայաստանի եզդիները մեկնում են Արցախը պաշտպանելու». եզդի պատգամավոր
Հայ երիտասարդներն առաջին անհրաժեշտության ապրանքներ կուղարկեն Արցախ և Վարդենիս
Շիրակցին արցախցու կողքին է. կամավորագրվում են նաև Ապրիլյան պատերազմի զոհերի ծնողները
Վարդան Վարդանյան

«ՏՕՍ խոցելը մի ուրիշ ուրախություն էր. վիրավոր զինծառայողն իրեն հերոս չի համարում

213
(Թարմացված է 23:43 24.10.2020)
5 տարի ծառայության մեջ գտնվող ավագ լեյտենանտ Վարդան Վարդանյանն իր արածները հերոսություն չի համարում։ Ասում է` ինչպես մայրն է երեխային խնամում, այնպես էլ զավակն է պարտավոր պաշտպանել իր հայրենիքը։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. «Զինուժ մեդիան» հերթական տեսանյութն է պատրաստել հայ քաջորդիներից մեկի մասին։ Հրետանավոր Վարդան Վարդանյանը պատերազմի առաջին իսկ օրվանից Ջրականի մատույցներում իր հաշվարկի զինվորների հետ կատաղի պայքար է մղել թշնամու դեմ։ Շատ խնդիրներ են կարողացել լուծել` տանկերի, հետևակի, «ՏՕՍ 1»–ի վրա կրակելով։

Հիշում է` «ՏՕՍ 1» խոցելը մի ուրիշ ուրախություն էր, անգամ նոթատետրում օրն ու ժամն է գրել` հոկտեմբերի 7, ժամը 6։13։

5 տարի ծառայության մեջ գտնվող ավագ լեյտենանտն իր գործողությունները հերոսություն չի համարում։ Ասում է` ինչպես մայրն է իր երեխային խնամում, այնպես էլ զավակն է պարտավոր պաշտպանել իր հայրենիքը։

Չնայած ծանր վնասվածքներին, Վարդանյանն ուզում է օր առաջ ապաքինվել ու գնալ առաջնագիծ, իր զինվորների մոտ։

Հիշում է` վիրավորվելիս հենց նրանք են իր կյանքը փրկել ու, վերևից թափվող արկերն արհամարհելով, ավագ զինակցին հասցրել անվտանգ վայր։

«Չնայած երկնքից թափվող կրակին, զինվորներիցս ոչ մեկը կողքիցս մի վայրկյան չի գնացել»,–պատմում է Վարդանյանը։

Նա համոզված է` հաղթելու ենք։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

213
թեգերը:
զինծառայող, տեսանյութ, հրետանի, Արցախ
Ըստ թեմայի
«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները
Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները
Հերոսական դրվագ. ովքե՞ր են հոկտեմբերի 18-ին մի քանի կիլոմետր հետ շպրտել հակառակորդին
Հերոս հրետանավորները. նրանք անում են ավելին, քան հնարավոր է պատկերացնել
Կարմիր խաչ

Արցախի ԱԳՆ-ն հայ գերիների ու զինծառայողների տեսանյութերի կապակցությամբ դիմել է ԿԽՄԿ-ին

107
(Թարմացված է 23:35 24.10.2020)
Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում նվաստացնում են հայ զինծառայողներին։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը hոկտեմբերի 23-ին դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութերի հրապարակման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես նշվել է ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին և պատանդին այցելելու, ինչպես նաև նրանց հետ վարվելակերպի և պահման պայմանների վերաբերյալ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտոնական Բաքվի ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու անհրաժեշտության մասին»,– հչված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ն ապացույցներ ունի

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում հայ գերիների մասնակցությամբ տեսանյութեր էին հրապարակվել։ Կադրերում ութ հայ զինծառայողներ էին երևում, որոնք հերթով ասում էին` Ղարաբաղը Ադրբեջանն է։ Բացի այդ, տեսանյութեր էին հրապարակվել Վալերա Հայրապետյանի ու Էդիկ Տոնոյանի մասնակցությամբ, որոնք պատմում էին՝ ինչպես են գերի ընկել։ 

Բեմադրված հարցազրույցները միշտ էլ եղել են․ փորձագետը` գերիների փոխանակման մասին

    

107
թեգերը:
տեսանյութ, զինծառայող, գերի, Կարմիր խաչ, Արցախ
Ըստ թեմայի
Ադրբեջանցի ռազմագերու վիրահատությունը բարեհաջող է անցել. Շուշան Ստեփանյան
Հադրութում հայ գերիներին գնդակահարած հանցագործներից մեկը ոչնչացվել է. Razm.info
Ադրբեջանցի գերին պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին. տեսանյութ
ԱԱԾ

Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ

411
(Թարմացված է 00:40 25.10.2020)
Ձերբակալվել է և՛ զինծառայողը,  և՛ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին համոզելու կամ այլ եղանակով դրդել է, որ վերջիններս իրենց  լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ և զորահավաքային զինծառայողի օգտին։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նրանք 2020 թվականի հոկտեմբերի 22-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմել են կեղծ փաստաթղթեր առ այն, որ իրականացրել են Covid-19–ի նմուշառում, մինչդեռ վերջինից փաստացի որևէ նմուշ  չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար համապատասխան փորձաքննության են ուղարկել այլ անձի նմուշ։

2020 թվականի հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել բովանդակությամբ կեղծ եզրակացություն առ այն, որ վերջինիս մոտ իբր հայտնաբերվել է Covid-19 հիվանդություն,  այդ հանգամանքը հնարավորություն է տվել զորահավաքային զինծառայողին ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնելու զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում զինծառայողի կողմից ռազմական դրության պայմաններում հիվանդության սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու, ինչպես նաև հիշյալ առերևույթ հանցագործությանն օժանդակելու, իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու կասկածանքներով ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը,  այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նույն բժշկական կենտրոնի ծառայողների կողմից նույնաբնույթ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է անմնացորդ կերպով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել զինվորական պարտքի գիտակցված զգացողություն, զերծ մնալ տարատեսակ խարդավանքների, այդ թվում՝ հիվանդության սիմուլյացիայի միջոցով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելու կամ դրան օժանդակելու անթույլատրելի վարքագիծ դրսևորելուց։

ԱԱԾ–ն միաժամանակ խիստ զգուշացնում է, որ հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում բժշկական կազմակերպությունների ծառայողների կողմից հիվանդությունների ախտորոշման ընթացքում համանման չարաշահումները բացառելու, զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության, զինվորական կարգապահության կամ բանակի մարտունակության վրա բացասաբար ազդեցություն ունեցող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ և հիշեցնում է, որ նկարագրված հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար որպես պատիժ նախատեսված է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկում:

Ռազմական դրության սահմանափակումները խախտողները կենթարկվեն պատասխանատվության

411
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, կորոնավիրուս, զինծառայող, Հայաստան
Ըստ թեմայի
«Զինվորը կգա, մի կտոր հաց տվող չլինի՞». France 24-ի ռեպորտաժը Արցախում մնացածների մասին
Տոնոյանն այցելել է ադրբեջանական ստորաբաժանումը ոչնչացրած զինծառայողներին
Ռուսաստանի մուայ թայի չեմպիոնն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին
«ՏՕՍ 1» խոցելը մի ուրիշ ուրախություն էր. վիրավոր զինծառայողն իրեն հերոս չի համարում