Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունու տներից մեկի բակը

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

2737
(Թարմացված է 22:59 28.09.2020)
Մարտունի քաղաքում մի կին է զոհվել, մի 9–ամյա աղջնակ, կան նաև վիրավորներ, վնասվել է շուրջ 15 տուն... Սակայն սա դեռ ամբողջը չէ։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Մարտունի քաղաքը վերջին երկու օրում ադրբեջանական հրետակոծությունների թիրախ է դարձել, կան զոհեր և տուժածներ, ավերվել են տներ։ Sputnik Արմենիայի թղթակիցները դեպքի վայրից հաղորդում են իրավիճակի մասին։

Ситуация в Мартуни после обстрелов (28 сентября 2020). Карабах
© Sputnik / Aram Nersesyan
Sputnik Արմենիայի լրագրող Դավիթ Գալստյանը Մարտունու բնակիչներից մեկի հետ

Մարտունիում ժամանակավորապես լույս չկա. կրակոցների հետևանքով վնասվել են էլեկտրահաղորդման գծերն ու տեղի ենթակայանը։ Այժմ վնասը վերացնելու ուղղությամբ էլեկտրիկներ են աշխատում։ Քաղաքում գազ էլ չկա. մի քանի խողովակ վնասվել է, գազամատակարարումը դադարեցրել են անվտանգության նկատառումներով։

Ситуация в Мартуни после обстрелов (28 сентября 2020). Карабах
© Sputnik / Aram Nersesyan
Մարտունու բնակիչներից մեկը

Քաղաքն արդեն երկրորդ օրն է` հրետակոծվում է Դ-30 թնդանոթներով և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։ Ժամանակ առ ժամանակ հնչում է տագնապի ազդանշանը, փողոցները մարդաշատ չեն։

Ситуация в Мартуни после обстрелов (28 сентября 2020). Карабах
© Sputnik / Aram Nersesyan
Մարտունու բնակիչներից մեկը

Նախկին զինվորական և Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը Sputnik Արմենիային պատմեց, որ թնդանոթներից և «Գրադից» բացի ադրբեջանցիները կրակում են նաև այլ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից, որոնք իրեն ծանոթ չեն։

Ситуация в Мартуни после обстрелов (28 сентября 2020). Карабах
© Sputnik / Aram Nersesyan
Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին

«Դրանք նման են «Գրադին», բայց ավելի մեծ տրամագիծ ունեն ու ավելի հզոր են։ Ասում են` իսրայելական արտադրության են», – ասաց Ավանեսյանը։

Ситуация в Мартуни после обстрелов (28 сентября 2020). Карабах
© Sputnik / Asatur Yesayants
Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին

Նրա հետ միասին այցելեցինք ենթակայան։ Շրջակայքում ուրիշ շինություն չկա։ Ադրբեջանցիները հարվածն ուղղել են հենց էլեկտրակայանի շենքին` որպես ռազմավարական օբյեկտ։ Փորձել են վերանորոգել, սակայն ադրբեջանցիները նորից են հարվածել շենքին ու նորից վնասել այն։

Ситуация в Мартуни после обстрелов (28 сентября 2020). Карабах
© Sputnik / Aram Nersesyan
Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունու ենթակայանը

Նախօրեին այստեղ Ադրբեջանի ԶՈւ կրակոցների հետևանքով երկու մարդ է մահացել` մի կին և մի 9–ամյա աղջնակ։

Մահացած երեխան, ամենայն հավանականությամբ, փողոցում է եղել այն պահին, երբ արկերից մեկը պայթել է տան բակում։ Այնտեղ արյան հետքեր են մնացել։

Ситуация в Мартуни после обстрелов (28 сентября 2020). Карабах
© Sputnik / Aram Nersesyan
Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին

Տարածքում ապակու բազմաթիվ բեկորներ կան։ Կողքին ավտոբուս է կանգնած։ Հենց դրանով է երեխայի հայրը վիրավոր աղջնակին հիվանդանոց հասցրել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։

Ситуация в Мартуни после обстрелов (28 сентября 2020). Карабах
© Sputnik / Aram Nersesyan
Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին

Արկի պայթյունից վնասվածքներ են ստացել հարևաններից 3–ը, մյուսները հասցրել են պատսպարվել նկուղներում ու ապաստարաններում։ Ընդհանուր առմամբ, շրջակայքում 13-14 տուն է վնասվել, դրանց մեծ մասում այլևս հնարավոր չէ ապրել։ Արկեր են պայթել նաև բակերում` ջարդուփշուր արել տանիքներն ու ծառերը։

Ситуация в Мартуни после обстрелов (28 сентября 2020). Карабах
© Sputnik / Asatur Yesayants
Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին

72–ամյա Մավրիկ Գրիգորյանը պայթյունի պահին նկուղում է եղել։ «Գրադի» արկը տանիքին հարվածել է առավոտյան 7-ի սահմաններում։ Նկուղից դուրս է եկել, երբ արդեն ամեն ինչ հանդարտված է եղել։

Ситуация в Мартуни после обстрелов (28 сентября 2020). Карабах
© Sputnik / Asatur Yesayants
72–ամյա Մավրիկ Գրիգորյանը

Թոռներին հանել է քաղաքից։ Իսկ 4 որդիներն այս պահին առաջնագծում են։

Հրետակոծությունից տուժել է նաև հարևան տունը. պարիսպը կիսաքանդ է, երկաթյա դարպասները դեֆորմացված ընկած են։

Ситуация в Мартуни после обстрелов (28 сентября 2020). Карабах
© Sputnik / Aram Nersesyan
Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին

Մյուս տան տերը խնդրում է իրեն չնկարահանել։ Ասում է` նույնիսկ հարազատներին չի ասել, որ իր բակում արկ է պայթել։

«Երեխաները կտեսնեն, կանհանգստանան», – պարզաբանում է։

Ситуация в Мартуни после обстрелов (28 сентября 2020). Карабах
© Sputnik
Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին

Պայթյունի պահին քնած է եղել։ Լուսամուտի ապակիները փշրվել ու թափվել են վրան, բայց հրաշքով վնասվածքներ չի ստացել։ Բակում ընկած արկի բեկորները հասել են նաև շրջակայքի երեք տների։

Դրանցից մեկի բակում սատկած հավեր են թափված այս ու այն կողմ։

Ситуация в Мартуни после обстрелов (28 сентября 2020). Карабах
© Sputnik / Aram Nersesyan
Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին

Նկարահանումների ողջ ընթացքում քաղաքի վրա անօդաչու սարք էր պտտվում, ինչ–որ մի տեղ` մերձակայքում, լսվում էին հրետակոծության ձայները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որը շարունակվում է նաև այսօր։

  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունու տարեց բնակչուհին
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունու տարեց բնակչուհին
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    © Sputnik / Asatur Yesayants
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    © Sputnik / Asatur Yesayants
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    © Sputnik / Asatur Yesayants
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունու տներից մեկը
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունու տներից մեկը
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունու տներից մեկը
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունու տներից մեկը
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունու տներից մեկը
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունու տներից մեկը
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունու բնակիչներից մեկը
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունու բնակիչներից մեկը
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունու տարեց բնակչուհին
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունու տարեց բնակչուհին
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունու տներից մեկի բնակիչը
    Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունու տներից մեկի բնակիչը
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 23
© Sputnik / Aram Nersesyan
Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունու տարեց բնակչուհին

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 43 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Մարտակերտում Ադրբեջանը կրակել է նաև հայ լրագրողների ուղղությամբ. տեսանյութ

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 58 զինծառայող։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Մարտերը շարունակվում են։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել:

2737
թեգերը:
հրետակոծություն, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Մարտունի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1554)
Ըստ թեմայի
Մարտունիում զոհվածները տատ ու թոռ են. թոռնիկն 9 տարեկան էր
Հրետակոծվել է Մարտունի քաղաքը. Վահրամ Պողոսյան
Հայկական ԶՈւ–ն հաջողություններ է արձանագրել Ասկերան–Մարտունի հատվածում. Քոչարյան
Արցախ

Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը

201
(Թարմացված է 00:39 24.10.2020)
ԱՄՆ կոնգրեսականի խոսքով` Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն պատերազմը, ապա կտեսնեն դրա հետևանքները։ Միացյալ Նահանգները «ձեռքերը ծալած» չի նստելու։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պաշտոնապես կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը։

«Տևական ժամանակ է, ինչ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմում են Արցախի դեմ, գնդակոծում խաղաղ բնակավայրերը, եկեղեցիները` ռազմական հանցագործություններ կատարելով: Ադրբեջանի գրոհները հետ մղելիս զոհվել է ավելի քան 800 զինծառայող, ինչպես նաև տասնյակ խաղաղ բնակիչներ »,–իր կոչում նշել է Շիֆը։

Շիֆի խոսքով` ձմռան շեմին Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին ստիպված է տեղափոխվել այլ քաղաք, քնել մեքենաներում կամ բաց դաշտերում ՝ ընկնող ռումբերից հեռու։

Նա նշում է, որ չեն կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմել, ապա ԱՄՆ–ն, ԵԱՀԿ Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակ ասեն, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ցանկություններում հաջողության չեն հասնելու։
Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն պատերազմը, ապա կտեսնեն դրանց հետևանքները։ Միացյալ Նահանգները «ձեռքերը ծալած» չի նստելու։

Շիֆն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին։

Ավելի վաղ` հոկտեմբերի 6-ին, Շիֆը Facebook–ի իր էջում գրել էր, որ Լոս Անջելեսը սատարում է Հայաստանի և Արցախի ժողովրդին։

Նշենք, որ Ադամ Շիֆը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ։ Նա լավ հարաբերություններ ունի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու հաճախ է մասնակցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին։

201
թեգերը:
ԱՄՆ, Ադամ Շիֆ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Միլանի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը
Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի հայտարարությունը կազդի՞ բանակցությունների վրա. քաղաքագետը վերլուծել է իրավիճակը

450
ՀՀ վարչապետի հայտարարությունը`այս փուլում ղարաբաղյան հարցի դիվանագիտական լուծման մասին խոսելու անիմաստության մասին, մեծ իրարանցում առաջացրեց։ Փորձել ենք հասկանալ այդ խոսքերի դեմարշի պատճառներն ու հանգամանքները։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ իրավիճակից բխող հույզերի արդյունք են։ Բանակցություններն էլ, խնդրի կարգավորման դիվանագիտական ուղիների որոնումն էլ կշարունակվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» («Россия в глобальной политике») ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս փուլում անիմաստ է խոսել ղարաբաղյան խնդրի դիվանագիտական լուծման մասին, քանի որ Բաքվի մարտավարությունն ու նպատակներն անփոփոխ են մնում՝ դա Ղարաբաղի կապիտուլյացիան է։ Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել էր, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել ու հիմա էլ պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ու Երևանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես՝ Ռուսաստանի ջանքերը։

Լուկյանովը նշում է, որ երբ երկիրը պատերազմի մեջ է, ապա հասարակության ներքին համախմբվածության ու ճիշտ ընկալման գործոնը շատ կարևոր է։ Թե ինչպես են առաջնորդները ճիշտ արտահայտություններ գտնում՝ մի կողմից մարտական ոգին բարձր պահելու, մյուս կողմից՝ դիվանագիտական լուծմանը վնաս չտալու համար, կախված է կոնկրետ որակավորումից ու տաղանդներից։

«Իհարկե պատերազմական իրավիճակում, այն էլ այդպիսի ողբերգական նախապատմություն ունեցող պատերազմի պայմաններում, դժվար է զսպվածություն ակնկալել, հատկապես Հայաստանի վարչապետի պես քաղաքական գործչից, որը ժողովրդից է դուրս եկել։ Անկասկած դա կարող է որոշակի վնաս հասցնել արտաքին դիվանագիտությանը, բայց այնուամենայնիվ, դիվանագիտական գործընթացը միշտ էլ ծնվում է պատերազմող կողմերի ներքին իրավիճակներից։ Որոշ դեպքերում դա հուզերի արդյունք է, որոշ դեպքերում՝ բանակցությունների վրա ազդելու ու կառավարելու փորձ», - նշեց Լուկյանովը։

Հակառակորդը փոխել է մարտավարությունը. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպես են արտաքին գործընկերները, մասնավորապես Ռուսաստանը, ընկալում այդպիսի հուզական պոռթկումները։ Նրա խոսքով` հակամարտության թեման ակտիվ քննարկվում է նաև ռուսական դիվանագիտական տիրույթում։ Որպես բանակցային գործընթացի քարշակի, Մոսկվայի հռետորաբանությունն ուղղված է դիվանագիտական լուծմանը գնալուն, և բնականաբար նման հայտարարությունները բավականին տարօրինակ դրության մեջ են դնում մարդկանց, որոնք զբաղվում են այդ լուծումների մշակմամբ։ Մյուս կողմից՝ ՀՀ վարչապետը հայտնի է կտրուկ հայտարարություններով, նրա քաղաքական խառնվածքի տեսակին արդեն ծանոթ են։

«Սակայն նա դաշնակից երկրի առաջնորդ է։ Այդ հայտարարությունը չի ազդի դիվանագիտական գործընթացի վրա։ Ընդ որում՝ պետք է հասկանալ, որ Փաշինյանն այդ խոսքերից հետո արտգործնախարարին բանակցություններից հետ չի կանչել, որևէ դեմարշ չի արել», - նշեց Լուկյանովը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

450
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Մոսկվա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1554)
Ըստ թեմայի
Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը դեռ քիչ հավանական է․ ռուս փորձագետը բացել է փակագծերը
ԱՄՆ-ն անհանգստացած է. Թուրքիայում հնարավոր ահաբեկչությունների մասին տեղեկություններ կան
Դատապարտեք Ադրբեջանի քայլերը. հայ երիտասարդներն ակցիա են արել Բեյրութում