Արայիկ Հարությունյան

Ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

1739
(Թարմացված է 22:26 27.09.2020)
ԱՀ նախագահը նաև հայտարարեց, որ Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան՝ ամենաժամանակակից զենք-զինատեսակներով, ԱԹՍ-ներով:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանական բանակն ունի կորցրած դիրքեր: Այս մասին քիչ առաջ հրավիրած ասուլիսում հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ ու hարավային թևով»,- ասաց նա:

Նախագահը նաև հաստատեց, որ կան տասնյակ կորուստներ ու վիրավորներ՝ զինվորականների ու քաղաքացիական բնակչության շրջանում: Հարձակումը գործել են սահմանի ամբողջ երկայնքով` Օմարից մինչև Արաքս։

«Առաջին զոհը ենք ունեցել ենք առավոտյան, Մարտունիում՝ տատիկն ու թոռնիկը»,- ասաց Հարությունյանը:

ԱՀ նախագահը նաև հայտարարեց, որ Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան՝ ամենաժամանակակից զենք-զինատեսակներով, ԱԹՍ-ներով: Նախագահի խոսքով` առկա են ոչ միայն ԱԹՍ-ներ ու ինքնաթիռներ, այլև այլ երկրներից վարձկաններ ու կամավորականներ:

«Այն նույն F-16-երը, որոնք արդեն ամսից ավել գտնվում են Ադրբեջանի տարածքում՝ սովորական կամ համատեղ զորավարժության անվան տակ, օգտագործել են առավոտից մինչև այժմ»,- ասաց Հարությունյանը՝ շեշտելով, որ իր այդ հայտարարությունն ուղղում է աշխարհին:

Արցախը, նրա խոսքով, այս հզոր ուժերի դեմ կռվում է միայն իր ունեցած զինտեխնիկայով ու սեփական երկրի բանակով, թեև Հայաստանը ևս արդեն համընդհանուր զորահավաք է հայտարարել:

Հարությունյանը հայտարարեց նաև, որ Արցախն արդեն 15 ժամ պատերազմի մեջ է՝ սահմանի ամբողջ երկայնքով, ընդ որում` այս պատերազմը սպասելի էր: Հայտնի չէր միայն օրը:

Արցախի նախագահը չբացառեց, որ հնարավոր է` պատերազմական գործողությունների ընթացքում էլի դիրքային կորուստներ լինեն, հնարավոր է` լինեն նաև դիրք գրավելու դեպքեր: Բայց որ հաղթանակը լինելու է հայկական կողմինը, Արցախի նախագահը չի կասկածում:

Հիշեցնենք, որ ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդն ունի 4 ուղղաթիռի, 33 տանկի և ՀՄՄ–ի, 27 ԱԹՍ–ի և 2 ինժեներական զրահատեխնիկայի կորուստ։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։

Հարությունյանի խոսքով` հետախուզական տվյալներ կան թուրքական ինքնաթիռի խոցման մասին, բայց այդ փաստը դեռ հաստատված չէ: Փոխարենը հաստատված է թուրքական արտադրության տասնյակ ԱԹՍ-ների խոցման փաստը:

«Պատերազմ է՝ իր բոլոր կանոններով. ունենք զոհեր, կլինեն զոհեր, ունենք վիրավորներ, կլինեն վիրավորներ: Շատ  եմ ափսոսում ամեն զոհի համար: Բայց մեզ համար արդյունքն է ամենակարևորը»,- ասաց նախագահը:

Հակառակորդը մոտ 200 զոհ ունի. Արծրուն Հովհաննիսյան

Նա նաև հայտնեց, որ սփյուռքից 10 000-ից ավելի կամավորներ Արցախ գալու պատրաստակամություն են հայտնել: ԱՀ նախագահի խոսքով` այս պահին դրա կարիքը չկա: Հարությունյանը հույս հայտնեց, որ Արցախի զինուժն ու ԱՀ և ՀՀ տարածքներում իրականացված զորահավաքով Արցախ եկած պահեստազորայինների ուժերը ներկա պահին բավարար են թշնամու գրոհները հետ մղելու համար:

Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ հայտարարված զորակոչին անդամագրվելու համար. տեսանյութ

1739
թեգերը:
Ադրբեջան, Արայիկ Հարությունյան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1367)
Ըստ թեմայի
Հայաստանը Ադրբեջանի հարցով դիմել է ՄԻԵԴ
Հակառակորդի կորուստների թիվն ավելացել է. ևս 1 ուղղաթիռ, 3 տանկ և 7 ԱԹՍ է խոցվել
Արցախի բնակիչները պատմում են Ադրբեջանի հարձակման մասին. տեսանյութ
Մարտունի. արխիվային լուսանկար

Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի. ինչ իրավիճակ է հարավայի թևում

11
(Թարմացված է 10:40 20.10.2020)
ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար։

Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար»,–գրել է նա։

11
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, հրետակոծություն, հրետանի, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Армянки в США провели акцию в поддержку Карабаха

«Զենք, որը չունեին մեր նախնիները». ԱՄՆ–ում հայուհիները յուրօրինակ ակցիա են իրականացրել

16
Լոս Անջելեսի կենտրոնում մի քանի աղջիկներ լուռ ակցիա են իրականացրել սպիտակ զգեստներով, որոնց վրա զենք է պատկերված եղել։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Ամբողջ աշխարհի հայերը շարունակում են ակցիաներ կազմակերպել ի աջակցություն Արցախի և Հայաստանի։ Լոս Անջելեսում օրերս յուրօրինակ բողոքի ակցիա է անցկացվել, որի մասնակից 15 հայուհիները ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել, գրում է Hyperallergic.com–ը։

Աղջիկները  սպիտակ զգեստներով լուռ ակցիա էին իրականացնում Լոս Անջելեսում։ Նրանց զգեստներին հրացան է պատկերված։ Նրանք այդպիսով ուզում էին ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի վրա, որն արդեն երեք շաբաթ է ընթանում է և հազարավոր կյանքեր է խլել։

Ակցիայի կազմակերպիչները She Loves Collective–ի դիզայներ կանայք էին, մասնավորապես, նրանց հիմնադիրները` Ադրինե Բաղդասարյանն ու Նելլի Աշխեն Սարգսյանը։

«Հայերը նոր պատերազմում Հայոց ցեղասպանության շարունակություն են տեսնում և մտահոգված են ԶԼՄ–ների ոչ բավարար լուսաբանմամբ։  Մենք հույս ուենենք գրավել համաշխարհային հանրության ուշադրությունը, որը մեծ մասամբ լռություն է պահպանում այս հարցում, հատկապես դա վերաբերում է ԱՄՆ–ին», – պարբերականին ասել է Ադրինե Բաղդասարյանը։

Ակցիան նախապատմություն ունի։ Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան իշխանությունները սկզբում սպանում էին տղամարդկանց ու առգրավվում նրանց զենքը` բախտի քմահաճույքին թողնելով կանանց ու երեխաներին։

«Զենք, որը չունեին մեր նախնիները», – գրված է պաստառի վրա։ Զգեստների վրա պատկերված հրացանները խորհրդանշում են ինքնապաշտպանությունն ու ինքնորոշումը։

Խումբը նաև Հայաստանում և Արցախում պատրաստված մի քանի գորգ էր բերել, որոնք խորհրդանշում են սերնդեսերունդ փոխանցվող վերքերը։

Կազմակերպիչները հայտարարել են, որ «Զենք, որը չունեին մեր նախնիները» ակցիան շարունակություն է ունենալու։

16
թեգերը:
Բողոքի ակցիա, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, ԱՄՆ