Արթուր Սարգսյան

Արցախում 16 զոհ և 100-ից ավելի վիրավորներ ունենք. Սարգսյան

1589
(Թարմացված է 18:22 27.09.2020)
ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալը տեղեկացրեց նաև, որ հայկական ԶՈւՒ–ն 3 ուղղաթիռ, 20 ԱԹՍ, 30 տանկ է խոցել։ Այս պահին ընթանում են թեժ մարտեր։ Նա հավաստիացրեց, որ հակառակորդին ստիպելու ենք խաղաղություն աղերսել։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախում 16 զոհ և 100-ից ավելի վիրավորներ ունենք։ Տեղեկությունն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Հայկական ԶՈՒ–ն 3 ուղղաթիռ, 20 ԱԹՍ, 30 տանկ է խոցել։ Այս պահին ընթանում են թեժ մարտեր»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն այս պահին կայուն է։ Սարգսյանը նշեց` պատրաստ ենք կյանքի գնով կատարել անհնարինը։ Նա ասաց` համոզված է, որ հակառակորդին ստիպելու են խաղաղություն աղերսել։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայաստանը չի բացառում, որ կճանաչի Արցախի անկախությունը. Փաշինյան

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ 

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

 

 

1589
թեգերը:
Զոհ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1365)
Ըստ թեմայի
ԱԱԾ-ն քաղաքական վերլուծաբաններին հորդորում է ապատեղեկատվություն չտարածել
Իրանի ԱԳՆ-ն մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ է արել
ՆԱՏՕ-ն մտահոգված է արցախյան էսկալացիայով ու կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը
ԱԹՍ Bayraktar. արխիվային լուսանկար

Հայկական զինուժը թուրքական ԱԹՍ է խոցել. տեսանյութ

3
Ըստ մասնագետների՝ այն կարող է նաև թուրքական արտադրության այնպիսի ԱԹՍ լինել, որի առկայության մասին Ադրբեջանի ԶՈւ-ում տեղեկություններ բաց աղբյուրներում չկան։

 

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայկական զինված ուժերը թուրքական արտադրության ԱԹՍ են խոցել։ Տեղեկությունը հայտնում է razm.info կայքը։ Ըստ մասնագետների՝ Արցախի պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութի կադրերից մեկում երևում է կանադական արտադրության CMX 15D օպտիկա։

«Այն կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել»,- հաղորդում է կայքը:

Ավելի ուշը մասնագետները հավելել են, որ նույն այդ օպտիկայով զինված են նաև թուրքական արտադրության մեկ այլ` Anka ԱԹՍ-ները, հետևաբար չի կարելի բացառել նաև դրա խոցումը։

«Թեպետ Ադրբեջանի զինված ուժերում դրանց առկայության մասին տեղեկություն որևէ բաց աղբյուրում մինչ այս չի հանդիպել»,- հավելում են մասնագետները։

3
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Ադրբեջան, Թուրքիա
Առաջնագիծ. արխիվային լուսանկար

Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը. ինչպես է անցել գիշերը սահմանին

303
(Թարմացված է 09:38 20.10.2020)
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Տեղեկացվում է, որ հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

303
թեգերը:
առաջնագիծ, Սահման, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1365)
Ըստ թեմայի
Ադրբեջանն արգելված զինատեսակներ է օգտագործում. ԱԳՆ-ում հանդիպում է կայացել դեսպանների հետ
Հույներն ու հայերը բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիա տանող միջպետական ճանապարհին
«Իսկական գազաններ են»․ վարձկանների չստացված «արձակուրդը» Ղարաբաղում