ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Արցախում հակառակորդի հարձակման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, ռազմաճակատի ճեղքում չկա։ Facebook սոցցանցի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
«Ադրբեջանը մի քանի ուղղություններով օդային հարվածներ է հասցրել Արցախի ռազմական և քաղաքացիական կետերի ուղղությամբ (նախնական տեղեկություններով՝ Մաղավուզ, Իվանյան, օդանավակայան, Ստեփանակերտ, Մարտակերտ, Շուշվա ՀՕՊ)»,_գրել է Էլբակյանը։
Նա նաև վստահեցրել է, որ ցանկացած դեպքում հաղթանակը մերն է։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:
Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Փաշինյանը կոչով դիմել է քաղաքացիներին