ԼՂՀ Շահումյանի շրջանի Պանդալիոն հայկական մատուռը

Ադրբեջանական ԶԼՄ–ները փորձել են Շահումյանի հայկական եկեղեցին ներկայացնել որպես ալբանական

374
(Թարմացված է 12:43 16.09.2020)
ԼՂՀ Շահումյանի շրջանի հայերեն գրություններով կիսավեր հայկական մատուռը ոչ մի կերպ չի հաջողվում «ալբանական դարձնել»։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ԶԼՄ–ներից մեկը հերթական անգամ փորձել է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող ԼՂՀ Շահումյանի շրջանի Պանդալիոն հայկական մատուռը ներկայացնել որպես ալբանական։

Մասնավորապես, Oxu.az պարբերականը գրել է, որ «Գյոյգյոլի շրջանի Ենի Զոդ գյուղի Ջավադխանի բարձունքում գտնվող ալբանական եկեղեցին կործանման եզրին է»։

«Ալբանական» եկեղեցու (որը չգիտես ինչու անուն չունի) մասին հաղորդագրությանը նրանք բազմաթիվ լուսանկարներ են կցել։ Ինչպես, օրինակ, սրանք.

Армянская часовня Пандалион (Пандаванк) в карабахском селе Азат (ныне Ени зод)
© Photo : oxu.az
ԼՂՀ Շահումյանի շրջանի Պանդալիոն հայկական մատուռը
Армянская часовня Пандалион (Пандаванк) в карабахском селе Азат (ныне Ени зод)
© Photo : oxu.az
ԼՂՀ Շահումյանի շրջանի Պանդալիոն հայկական մատուռը

Էլ ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում եկեղեցու դիմացի գրությամբ քարի (ինչպես ադրբեջանական ԶԼՄ–ներն են գրում` ալբանական) լուսանկարը։
Հայերեն իմացող ցանկացած մարդու համար այդ գրությունը կարդալը դժվար չէ։ Եկեք շրջենք «ալբանական» գրությունը, և այն անմիջապես հայկական կդառնա։

Армянская надпись на облицовке армянской часовни Пандалион (Пандаванк) в карабахском селе Азат (ныне Ени зод)
© Photo : oxu.az
Պանդալիոն հայկական մատուռի մոտ դրված հայերեն գրությամբ քարը

«Հայկ. Գ»` Հայկը ամենատարածված հայկական անձնանուններից մեկն է (որը տարբեր մեկնաբանություններով նշանակում է «Հայաստան», հին հայերենով` «հայեր», արմատն օգտագործվում է նաև Հայաստան անվան մեջ)։

Իրականում դա Ադրբեջանի կողմից բռնազավթած ԼՂՀ Շահումյանի շրջանի Ազատ գյուղում գտնվող հայկական Պանդալիոն (Պանդավանք) մատուռն է (ադրբեջանցիները գյուղը վերանվանել են «Ենի զոդ»)։

Армянская надпись на облицовке армянской часовни Пандалион (Пандаванк) в карабахском селе Азат (ныне Ени зод)
© Photo : oxu.az
Պանդալիոն հայկական մատուռի մոտ դրված հայերեն գրությամբ քարը

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում, օրինակ, կարելի է գտնել 1856 թվականին հիմնադրված այդ եկեղեցու լուսանկարները։

Իսկ հայ ճարտարապետության և պատմության գիտակ Սամվել Կարապետյանի 1985 թվականին արված այս լուսանկարին անհրաժեշտ է ավելի ուշադիր նայել։

Армянская часовня Пандалион (Пандаванк) в карабахском селе Азат (ныне Ени зод)
ԼՂՀ Շահումյան շրջանի Ազատ գյուղի հայկական մատուռը

1896 թվականով թվագրվող հայկական մատուռի ճակատին ժամանակին վերակառուցման մասին գրություն կար («Սուրբ Պանդալիոնի մատուռը վերակառուցվել է 1956 թվականին...»)։ Իսկ կողքին (ձախից) մեզ արդեն հայտնի «Հայկ» բառով քարը։

Հին գրությունը, իհարկե, արդեն չկա, այն «պոկել են» ճակատից. ադրբեջանական լուսանկարներում դատարկ ուղղանկյուն է մատուռի մուտքի վերևում։

Армянская часовня Пандалион (Пандаванк) в карабахском селе Азат (ныне Ени зод)
Фото из книги "Азербайджан вне цивилизации"
ԼՂՀ Շահումյան շրջանի Ազատ գյուղի հայկական մատուռը

Ի դեպ, սա մատուռը որպես ալբանական ներկայացնելու  առաջին անհաջող փորձը չէ։ Ավելի վաղ Բաքվի հեռուստատեսության «Յոլ» հաղորդման եթերում, ներկայացնելով իբրև թե ալբանական եկեղեցու մասին ռեպորտաժը, լրագրողն արհամարհական ոտքը դնում է կիսաքանդ մատուռի դիմաց ընկած վերոնշյալ գրության վրա։

Նշենք, որ այդ կողմերում ապրող հայերի շրջանում Ազատ գյուղի մատուռը մեծ հեղինակություն էր վայելում։ Այն նաև ուխտատեղի էր:

1988 թվականի տվյալներով` գյուղի բնակչության թիվը 550 էր։ Բնակիչները զբաղվել են անասնապահությամբ, այգեգործությամբ։ Գյուղը ունեցել է միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, հիվանդանոց։ Գյուղում քարաշեն եկեղեցի կար (XIII դ.), ոչ շատ հեռու` Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Պանդալիոն մատուռը (XIX դ.),  արևմտյան կողմում` վանքի ավերակներ։ 1990-ին ԽՍՀՄ ՆԳ զորքերի օգնությամբ ադրբեջանական Միացյալ հատուկ նշանակության ջոկատայինները գրավեցին գյուղը։ Բնակիչները տեղահանվեցին, մեծ մասը բնակություն հաստատեց ՀՀ–ում։

Նշենք, որ հունիսի 13-ին` ադրբեջանցիների կողմից հայաբնակ Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցի օրը, ՀՀ ԱԳՆ–ն հայտարարությամբ հանդես եկավ, որում աջակցեց օկուպացված Շահումյանի շրջանի և Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասի վերաբերյալ արցախյան իշխանությունների օրինական պահանջին։

374
թեգերը:
հայկական, Եկեղեցի, Շահումյանի շրջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Ադրբեջան
Հրայր Թովմասյան

ՍԴ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել

126
(Թարմացված է 14:18 19.09.2020)
Սահմանադրական դատարանի աշխատակազմն անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե Հրայր Թովմասյանն արձակուրդից վերադառնալ չի ուզում։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Սահմանադրական դատարանի աշխատակազմը հայտարարություն է տարածել` հերքելով լուրերը, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն աշխատանքի չի հաճախում։

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ չնայած լրացել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի արձակուրդից վերադառնալու ժամկետը, սակայն նա դեռ աշխատանքի չի հաճախում։

«Սույն թվականի հունիս ամսին տրամադրված արձակուրդից վերադառնալուց հետո Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և Սահմանադրական դատարանի նիստերին (օգոստոսի 7, 18, 25, սեպտեմբերի 1, 15, 18)»,–նշված է ՍԴ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ից Հրայր Թովմասյանը՝ 35, իսկ Արևիկ Պետրոսյանը 51 աշխատանքային օրով մեկնել էին արձակուրդի, ինչից հետո Սահմանադրական դատարանում նիստեր տեղի չէին ունենում՝ քվորում չլինելու պատճառով։ Դրանից հետո Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանը որոշել էր հետ կանչել արձակուրդում գտնվող դատավորներին։

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հրայր Թովմասյանը կորցրել էր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, իսկ ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են: Օրերս նրանց փոխարեն ՍԴ դատավորներ ընտրվեցին Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը և Երվանդ Խունդկարյանը։

«Ամեն ինչ պետք է անեմ ոչ թե խոսքով, այլ գործով». պատգամավորները ծափահարեցին ՍԴ դատավորին

126
թեգերը:
Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, Սահմանադրական դատարան, Հրայր Թովմասյան
Ըստ թեմայի
Աչքաչափով է գործել. ՍԴ դատավորի թեկնածուն կրկնեց իշխանության մասին հայտնած իր դիրքորոշումը
Ինչպե՞ս է ստացվել, որ ՍԴ դատավորի թեկնածուի բանկային մուտքերը գերազանցում են եկամուտները
ՍԴ դատավոր ընտրված Երվանդ Խունդկարյանը հրաժարվել է պաշտոնից
Դիրքեր

2300 կրակոց` 1 շաբաթում. արցախա–ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերը նվազել են

9
(Թարմացված է 14:09 19.09.2020)
Ընթացիկ շաբաթում, նախորդի համեմատ, հայ դիրքապահներ ուղղությամբ կրակոցների թիվը նվազել է։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերը նվազել են։

«Վերոհիշյալ ժամանակաշրջանում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ։ Այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 310 անգամ։ Այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել էր ավելի քան 3200 կրակոց:

Արցախի Ազգային ժողովի շենքը կտեղափոխվի Շուշի. նախագահն ասել է` երբ

9
թեգերը:
Ադրբեջան, կրակոց, Սահման, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
«Ղարաբաղը հեռու է, Գլենդելը՝ ոչ այնքան». Ինչ է գրում Dailynews-ը ժենգյալով հացի մասին
«Ամենատխուրը Ղարաբաղի հարցին չտիրապետելն էր». Զուրաբյանը` Փաշինյանի հարցազրույցի մասին
ՀԴՄ կտրոնները` Ադրբեջանի շահերի պաշտպան. զբոսաշրջիկները կօգնե՞ն հետ բերել Ղարաբաղը
Արխիվային լուսանկար

«Այդ մոնստրը ի սկզբանե մեռելածին էր». Աշոտյանը շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին

40
(Թարմացված է 19:13 19.09.2020)
ԿԳ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո Արմեն Աշոտյանը 4 տարի չի խոսել կրթության ոլորտում առկա խնդիրներից, բայց Sputnik Արմենիայի առաջարկն ընդունեց, քանի որ, նրա համոզմամբ, կրթության համակարգից է սկսվում Հայաստանն ազգային կամ ապազգային դարձնելու քաղաքականությունը։

Արայիկ Հարությունյանը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կրթության, գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով Հարությունյանի դեմ բարձրացած բողոքի ալիքը։

«Դա ակնհայտ է ամենասկզից, երբ այդ նշանակությունը կատարվեց բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,– ասաց Աշոտյանը։

Հաջորդ մեծ սխալն, ըստ Աշոտյանի, կատարվեց արդեն այն ժամանակ, երբ իշխանությունը փոփոխություններ կատարեց կառավարության կառուցվածքում ու ստեղծեց ԿԳՄՍ սուպեր–նախարարությունը։

«Առանց այդ էլ արդեն սուպեր–նախարարություն հանդիսացող ԿԳՆ–ին գումարվեցին ևս երկու ոլորտ խորհրդանշող տառեր` ՄՍ–ն (Ե–ն էլ դեռ չկա), ակնհայտ էր, որ դա ֆիասկո է լինելու։ Անգամ եթե Արայիկ Հարությունյանին դնենք մի կողմ, այսպիսի հսկայական ոլորտ, ինչպիսին է կրթությունը, գիտությունը, մշակույթը, սպորտը և երիտասարդությունը, հնարավոր չէ։ Այդ մոնստրը ի սկզբանե մեռելածին էր»,– ասաց նախկին նախարարը։

Արդյունքում բոլոր ոլորտներում, Աշոտյանի դիտարկմամբ, ի հայտ եկան կառավարման խնդիրներ` սկսած բուհերում կառավարման խորհուրդների ուշացումով ձևավորումներից մինչև ռեկտորների ընտրություններ։ Եվ, այդուհանդերձ, Արմեն Աշոտյանը շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին այն բանի համար, որ նա չի հեռացնում պաշտոնից Արայիկ Հարությունյանին։

«Լո՞ւրջ եք ասում». ԿԳՄՍ նախարարը պատասխանում է իր հրաժարականը պահանջողների հարցերին

«Որքան քաղաքական տեսակետից հասարակության գրգռող, հասարակության նյարդերի վրա ազդող, իր կառավարչական ու բարոյական էությունը բացահայտած նախարարը մնա Նիկոլի կաբինետում, այնքան նրա կառավարության վարկանիշն ավելի արագ է գահավիժելու»,– ասաց Աշոտյանը հավելելով, որ այն պահից, երբ Փաշինյանը «փռեց իր թևերը» Արայիկ Հարությունյանի վրա, արդեն ակնհայտ էր, որ իրավիճակի մեղավորը հենց նա է։ Խնդիրներն էլ ոչ թե ոլորտային են, այլ բացառապես քաղաքական։

Անդրադառնալով Հարությունյանի ղեկավարած ոլորտներին` նախկին նախարարը հիշեցրեց, որ նախ խնդիրներ ի հայտ եկան մշակույթի ոլորտում` կապված աղմկահարույց «Մել» ֆիլմի ֆինանսավորման հետ, հետո հանրության տարակուսանքն առաջացրեցին տարատեսակ ֆլեշմոբերը։ Մեծ աղմուկ բարձրացրեցին նաև բուհերում հայոց լեզվի դասերի կրճատման, դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան վերացնելու որոշումները։ Դրանց հաջորդեցին նաև կրթական նոր չափորոշիչները` հայոց լեզվի, հայ գրականության ու հայ ժողովրդի պատմության դասավանդման վերաբերյալ։

«Ցավոք սրտի, պահանջվեց խմել ավելի շատ աղի ջուր՝ նոր հասկանալ, որ ծովն աղի է, բայց հանրության աչքերը բացվել են»,– ասաց նա։

Արմեն Աշոտյանը փաստում է` նախարարի պաշտոնից ազատվելուց հետո 4 տարի չի խոսել կրթության ոլորտում առկա խնդիրներից, բայց Sputnik Արմենիայի առաջարկն ընդունեց, քանի որ, նրա համոզմամբ, կրթության համակարգից է սկսվում Հայաստանն ազգային կամ ապազգային դարձնելու քաղաքականությունը։

«Այսօր փորձ է արվում փոխել կրթության համակարգի էությունը` արժեքների փոփոխություն կատարելով, որպեսզի այդ համակարգը վերարտադրի այլ քաղաքացիներ` գլոբալիստական, կոսմոպոլիտ քաղաքացիներ, որոնք կրթության հոսքագծով պիտի արտադրվեն` իրենց մեջ ունենալով մտածելակերպային այլ նորմեր, այլ մատրիցաներ, այլ չիպեր»,– ասաց Աշոտյանը։

Մշտական սկանդալների կենտրոնում. նախարարի հեռացումը կլուծի՞ «խառը» նախարարության խնդիրները

Կրթության արդիականացմանը նախկին նախարարը դեմ չէ։ Հակառակը` արձանագրում է, որ արագ փոփոխվող աշխարհում այսօր հնարավոր չէ երեխային տալ գիտելիքների պաշար ամբողջ կյանքի համար։ Դրանք արագ հնանում են, առաջանում են նորերը, որոնք պարբերաբար անհրաժեշտ է թարմացնել։

«Պետք է սովորեցնել երեխային ճիշտ մտածել, տալ դաստիարակություն, արժեհամակարգ։ Պետք է տալ այն մինիմալ գիտելիքային պաշարը, որ նրան անհրաժեշտ է հետո, կյանքի ընթացքում նոր գիտելիքներ ձեռք բերելու համար։ Եվ երրորդը` պետք է այդ երեխաներին սովորեցնել սովորել ողջ կյանքի ընթացքում»,– ասաց Աշոտյանը։ Մինչդեռ այն, ինչ կատարվել ու կատարվում է այսօր կրթության համակարգի բարեփոխման ու արդիականացման անվան տակ, Արմեն Աշոտյանի դիտարկմամբ, կրթության համակարգի ապազգայնացում է։

Հիշեցնենք` Արայիկ Հարությունյանի համակարգած ոլորտներում առկա դժգոհությունների պատճառով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովում հարցապնդում էր ներկայացրել նախարարի հրաժարականի պահանջով։ ԱԺ մեծամասնությունը, սակայն, մերժեց ընդդիմությանը։ Հարցապնդմանը զուգահեռ՝ ԱԺ դարպասների մոտ ԼՀԿ-ն ակցիա էր իրականացնում՝ նույն պահանջով։

ԿԳՄՍ նախարարին իր պաշտոնում չեն ուզում տեսնել ու պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում նաև ՀՅԴ–ի երիտասարդական միությունը, ԲՀԿ երիտասարդական թևը, «Կամք» միությունն ու անհատ քաղաքացիներ։

40
թեգերը:
Արմեն Աշոտյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
Ես չէի ուզում, նա ստիպեց. Ջուլֆալակյանը բանավեճի է հրավիրում ԿԳՄՍ նախարարին
«Ձախողումների շքերթ է». ԼՀԿ-ն պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը
«Վճիռը՝ ապաշնորհ, ապազգային». բողոքի երթի մասնակիցները քայլում են դեպի ԿԳՄՍ նախարարություն