Ստեփանակերտ

Արցախում Առողջապահության ազգային ինստիտուտի մասնաճյուղ կբացվի

38
(Թարմացված է 18:45 14.09.2020)
Արսեն Թորոսյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած շտապօգնության մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությանն այսօր Արցախում ընդունել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ինչպես հայտնում են ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից, Հարությունյանը հայտնել է, որ Արցախի իշխանությունները պատրաստվում են բազմապատկել առողջապահական ոլորտին հատկացվող միջոցները՝ անվճար և որակյալ բժշկական ծառայություններ ունենալու համար:

Այս համատեքստում նա կարևորել է ՀՀ առողջապահության նախարարության և բժշկական կենտրոնների հետ համագործակցության սերտացումը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավման և տեղի անձնակազմի հետ շարունակական վերապատրաստման դասընթացների կազմակերպման առումով: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն Արցախի առողջապահության նախարարությանը 7 շտապօգնության մեքենա և 3 ռեանիմոբիլ նվիրելու համար՝ նշելով, որ դրանք Արցախի առողջապահական համակարգի համար աննախադեպ նվեր են և լուծելու են կենսական նշանակության խնդիրներ:

Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ ՀՀ իշխանությունները հետայսու ևս գործուն քայլեր կձեռնարկեն Արցախին աջակցելու համար: Նրա խոսքով` Արցախում առաջիկայում կբացվի ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մասնաճյուղ, որտեղ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ տեղում պարբերաբար կկազմակերպվեն բուժանձնակազմի վերապատրաստման ու մասնագիտացման դասընթացներ:

3 ռեանիմոբիլ և ոչ միայն. Հայաստանն Արցախին շտապօգնության ավտոմեքենաներ նվիրեց

Հանդիպումից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել շտապօգնության մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը:

38
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, շտապօգնություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արսեն Թորոսյան
ՌԴ արտգործնախարարության շենքը

Օտարերկրյա վարձկաններն Արցախում սպառնալիք են տարածաշրջանի համար. ՌԴ-ն մտահոգված է

120
(Թարմացված է 21:40 30.09.2020)
ՌԴ-ն կոչ է անում շահագրգիռ պետություններին գործնական միջոցներ ձեռք առնել՝ տարածաշրջանից օտարերկրյա վարձկաններին ու ահաբեկիչներին անհապաղ դուրս բերելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան մտահոգված է ապօրինի զինված խմբավորումների գրոհայիններին ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու լուրերից, ասվում է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության ու տպագրության դեպարտամենտի մեկնաբանության մեջ։

Նշվում է, որ ստացվող տեղեկությունների համաձայն, ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում ապօրինի զինված խմբավորումների անդամներ մասնավորապես Սիրիայից, Լիբիայից՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունենալու համար։

«Խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք ոչ միայն ավելի կավելացնեն ռազմական լարվածությունը հակամարտության գոտում, այլև երկարաժամկետ սպառնալիքներ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ արտգործնախարարությունը կոչ է անում շահագրգիռ պետություններին գործնական միջոցներ ձեռք առնել՝ հակամարտության մեջ օտարերկրյա վարձկանների ու ահաբեկիչների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ՀՀ ՊՆ–ն ներկայացրել է հակառակորդի վերջին կորուստները` 113 մահացած, 200 վիրավոր

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

120
թեգերը:
Արցախ, գրոհային, հայ-ադրբեջանական, Ռուսաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Մենք դա թույլ չենք տա. Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղի մասին Թուրքիայի ռազմատենչ կոչերին
Զոհերի թիվը ցնցող է. Գերմանիայի արտգործնախարարը` ղարաբաղյան էսկալացիայի մասին
Հայկական կողմը ադրբեջանական դիրք է գրավել. տեսանյութ
Արցախի 3 նախագահները մեկ սեղանի շուրջ են

Արցախի 3 նախագահները մեկ սեղանի շուրջ են. լուսանկար

172
(Թարմացված է 21:15 30.09.2020)
Արցախում բոլորը միայն մեկ ցանկություն ունեն` կասեցնեն հակառակորդի գրոհն ու խաղաղություն հաստատեն։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Արցախի երեք նախագահներն այս պահին ԼՂՀ–ում են և հանդիպել են իրար։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների խումբը Facebook սոցցանցի էջում լուսանկար է հրապարակել, որտեղ Արցախի երեք նախագահները մեկ սեղանի շուրջ են։ Մասնավորապես, խոսքը Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասին է:

«Ազգ-բանակ գաղափարը շատ մոտ է այն իրավիճակին, որն այսօր տիրում է Արցախում»,–գրված է այսօր արված լուսանկարին կից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ: Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, նույնպես Արցախում է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

172
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
ՀՀ ՊՆ–ն ներկայացրել է հակառակորդի վերջին կորուստները` 113 մահացած, 200 վիրավոր
«Որդուս 16 տարի առաջ եմ հայրենիքին նվիրել». օդաչու Վալերիի մասին պատմում են ծանոթները
«Զինկոմիսարիատում չընդունեցին` եկա այստեղ». Հայաստանում կանանց գումարտակ է ստեղծվում
Մարտունին հրետակոծությունից հետո

Ադրբեջանի սանձազերծած պատերազմում յուրաքանչյուր զոհ Ալիևի և Էրդողանի խղճին է. Շենդերովիչ

0
(Թարմացված է 21:38 30.09.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Մենք՝ հայերս, միշտ էլ շատ մեծ նշանակություն ենք տվել այն հանգամանքին, թե ինչ են ասում մեր մասին, մեր պատմության մասին, մեր մասնակցությամբ ծավալվող իրադարձությունների մասին։
Վիկտոր Շենդերովիչ. «Ալիևը և Էրդողանը նոր պատերազմ են սանձազերծել, և այդ պատերազմում յուրաքանչյուր զոհվածը, որ կողմից էլ լինի՝ նրանց խղճին է»

Հիշենք թեկուզ,  թե Ղարաբաղյան շարժման սկզբին ինչպես էինք ջանադրաբար փորձում համոզել բոլորին, որ էքստրեմիստներ չենք և Արցախը միշտ էլ հայկական է եղել։

Հիմա էլ դժգոհ ենք, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ոչինչ չասող բանաձեւ է ընդունել, որտեղ փաստորեն հավասարության նշան է դրել և կոնկրետ չի ասել՝ բա լավ, այս ռազմական գործողությունները ով է նախաձեռնել։ Կարծես թե, եթե ասեր, ինչ-որ բան կփոխվեր և հրահրողը գետինը կմտներ։

​Եվ այնուամենայնիվ, այո, միշտ էլ հետաքրքիր է, թե ինչպես է մեզ հետ կատարվողը ընկալվում դրսում, թեկուզ ոչ թե միջազգային կազմակերպությունների, այլ պարզապես, այսպես ասեմ, զուտ մարդկային, անձնական մակարդակով, մանավանդ եթե այդ անձը բավական հայտնի է։ Խոսքն իհարկե արտերկրում ապրող հայազգի գործիչների մասին չէ՝ նրանք, բնականաբար, գիտեն, թե իրականում ինչ է կատարվում և ամեն կերպ փորձում են ճշմարտությունը հասցնել նաև նրանց, ովքեր այնքան էլ լավ պատկերացում չունեն հայ-ադրբեջանական հակամարտության և առճակատման այսօրվա սրման պատճառների մասին։
​Այսօր թույլ տվեք անդրադառնալ ռուսաստանցի հայտնի գրող և երգիծաբան Վիկտոր Շենդերովիչի դիրքորոշմանը։ Մի քանի օր առաջ, երբ սկսվեցին ռազմական գործողությունները մեր տարածաշրջանում, Շենդերովիչը արտահայտեց իր կարծիքը, որը, բնականաբար, միանշանակ չընդունվեց, մանավանդ ադրբեջանցիների կողմից։ Ինչ ասես ասացին՝ դու ոչ մի բան չես հասկանում, քիթդ մի խոթիր, պատմությունը մի աղավաղիր և այլն։

«Նույնիսկ գրել ես՝ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, երբ է Ադրբեջանը հարձակվել Հայաստանի վրա, խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը ճանաչված չէ Հայաստանի կողմից», ասել էին Շենդերովիչին մեղադրողները։

Զոհվածների ցուցակում հայտնված ևս երեք զինծառայողներ ողջ են

​Ճիշտն ասած, բոլորովին մտադիր չեմ փաստարկներ բերել Շենդերովիչի օգտին և փաստել, որ հենց երեկ ադրբեջանցիները, այո, հարձակվել էին Հայաստանի վրա, հարվածել  Գեղարքունիքի մարզի բնակավայրերին և խոցել մի ավտոբուս։ Պարզապես լսենք Շենդերովիչի մեկնաբանությունը. «Ես գրել էի՝ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, ինչից հետո մի հինգ տասնյակ մեկնաբաններ սկսեցին ուրախությամբ ինձ երեսով տալ, վկայակոչելով աշխարհի քաղաքական քարտեզը։ Այո, ֆորմալ տեսակետից ավելի ճշգրիտ կլիներ գրել՝ ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա։ Բայց չէ որ Ղարաբաղում կռվող թե ադրբեջանցիների, թե հայերի թիկունքում շատ կոնկրետ պետություններ են, և ես առաջարկեցի իրերը կոչել իրենց անուններով, և կոչեցի՝ մենք հո ՄԱԿ-ում չենք, որ կաշկանդված լինենք պաշտոնական ձևակերպումներով։

Շենդերովիչը շարունակում է. «Ինձ ուղղված մյուս մեղադրանքը՝ ռուսաստանցի մտավորականներն ավանդաբար Հայաստանի կողմից են, մի շարք հանգամանքներով է պայմանավորված։ Կարծում եմ՝ հանգամանքներ ասելով, ինձ մեղադրողները նկատի ունեն այն իրողությունը, որ հայերին և ռուսաստանցի մտավորականների մի մասին միավորում է քրիստոնեությունը։ Եթե այդպես է, ես չէ, որ պիտի դատեմ՝ ես նույնքան քրիստոնյա եմ, որքան մահմեդական»: Շենդերովիչն ակնարկել է, որ ինքը հրեա է։

​Խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին, Շենդերովիչը խոստովանել է՝ այդ արճակատման իմ ընկալման վրա ազդում է հայերի ցեղասպանության մասին հիշողությունը։ Ղարաբաղը հին հայկական հող է, բայց ադրբեջանցու համար, որին անցած դարի 90-ականներին տեղահանեցին իր տնից, դա իր հողն էր, իր հոր և պապու հողը։ Նույն կերպ էլ հայն է այդ հողն իրենը համարում։ Եվ միակ բանը, որը կարելի է այսօր անել՝ հին վերքերի վրա աղ չցանելն է։ Ալիևը և Էրդողանը հենց դրանով են զբաղված՝ նրանք նոր պատերազմ են սանձազերծել  և այդ պատերազմում յուրաքանչյուր զոհվածը, որ կողմից էլ լինի՝ նրանց խղճին է։

«Զինկոմիսարիատում չընդունեցին` եկա այստեղ». Հայաստանում կանանց գումարտակ է ստեղծվում

0
թեգերը:
Զոհ, Պատերազմ, Թուրքիա, Ադրբեջան, Արցախ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
«Մենք դրանց ցույց կտանք». Վարդենիսի գյուղերում պատրաստ են պատերազմին
«Փաստացի` մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ». Հովհաննիսյան
Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի լիակատար ոչնչացմամբ. Արարատ Միրզոյան
Սամվել Կարապետյանը դիմել է ՌԴ հայկական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին