Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանն ու արցախցի մի խումբ կանայք 7 օր ապրել են զինվորական կյանքով

143
(Թարմացված է 19:15 02.09.2020)
Աննա Հակոբյանը դեռ մայիսին էր խոստացել նման մի հավաք կազմակերպել կանանց համար: Մարտական և կրակային պատրաստության յոթօրյա դասընթացը տեղի է ունեցել «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում անցկացվել է հավաք, որտեղ ներգրավված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։ Տեղեկությունը հրապարակվել է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքում։

Դասընթացի նպատակն է եղել ծանոթանալ զինվորական կյանքին, ձեռք բերել ռազմական հմտություններ։

Փաշինյանի անակնկալը, դուստրերի գաղտնիքներն ու կարանտինը. Աննա Հակոբյանն անկեղծացել է

Յոթ օրվա ընթացքում հավաքի մասնակից կանայք ամբողջությամբ ապրել են զինվորական կյանքով՝ սահմանված կարգով կրել համազգեստ, գիշերել զորամասում։ Հավաքների ընթացքում մասնակիցներն անցել են մասնագիտական, շարային, կրակային, ֆիզիկական պատրաստության, մարտավարական հիմունքների և առաջին բժշկական օգնության ցուցաբերման ավելի քան 20 պարապմունք, որոնց ընթացքում ԱՀ ՊԲ սպաները նրանց ուսուցանել են շարային վարժուձևերն առանց զենքի, հրաձգության նշանակությունն ու դաշտային կանոնները, զինվորի գործողությունները մարտի դաշտում, խրամատի, խրամուղու դիրքի կամ նշված տեղի զբաղեցումը, մարտի դաշում տեղաշարժը, մարտի դաշտում կրակային դիրքի փոխումը պաշտպանության ժամանակ, զինամթերքի տեղափոխումը հակառակորդի կրակի տակ։

Հավաքի մասնակիցները կրակային պատրաստության դասերի ընթացքում ծանոթացել են Կալաշնիկովի ավտոմատի հիմնական մասերին ու մեխանիզմներին, օպտիկական նշանոցներին և գիշերային տեսանելիության սարքերին, դրանց դերին ու նշանակությանը, անցել ավտոմատից, ԿԳ գնդացիրներից, ԳԴՀ-ից ստուգողական հրաձգության վարժություններ զորատեսակների համար, բաց դաշտում իրականացրել նռնակի նետումը թաքստոցից ծնկած կամ կանգնած դրությունից։

Առաջին բուժօգնությունից ուսուցանվել են կենսական կարևոր օրգանների գործունեության խանգարումների դեպքերը, վիրակապական նյութերի, վիրակապերի նշանակությունը, ազդրին ոլորաքուղ դնելու տարբերակները։

Վերջին օրը հավաքի մասնակիցները հանձնել են կրակային պատրաստության ստուգարք։ Հավաքի մասնակիցները պետք է սահմանված կարգով խոցեին հակառակորդի բոլոր թիրախները։ Յուրաքանչյուր թիրախի խոցման համար տրամադրվում էր 15 վայրկյան ժամանակ։ Ստուգարքի արդյունքում դասակը ստացել է «չորս» գնահատականը։ Դասակի կազմից հինգ հոգի ստացել են «գերազանց», մյուսները՝ «դրական» գնահատականներ։

Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է Աննա Հակոբյանին

ԱՀ պաշտպանության բանակի ՄԲ ՀԲ սպա փոխգնդապետ Վրեժ Ավանեսյանի, ՄՊԲ սպա մայոր Մացակ Խաչատրյանի և բարոյահոգեբանական բաժնի ավագ սպա մայոր Կարեն Սարուխանյանի գնահատմամբ հավաքի մասնակիցները ցուցաբերել են մեծ պատասխանատվություն և լավ պատրաստություն։ Վերջինիս խոսքով` հավաքի մասնակիցները մի քանի օրվա պատրաստության արդյունքում ցույց են տվել զինվորների 3-4 ամսվա կրակային պատրաստության արդյունք։

Հավաքի ընթացքում մասնակիցներն այցելել են ՊԲ առաջնագիծ, եղել Ստեփանակերտի զոհված և անհայտ կորած ազատամարտիկներ, պատմաերկրագիտական թանգարաններում, հանդիպել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Աննա Հակոբյանի մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ մայիսի 22-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Կանայք հանուն խաղաղության» կայքի շնորհանդեսը։ Արցախցի կանանց հետ հանդիպման առանցքային թեմաներից մեկն էր խաղաղության՝ որպես արժեքի և անհրաժեշտ ինքնապաշտպանության միջև կապը։ Հանդիպման մասնակիցներից առաջարկություն հնչեց, որ կանայք նույնպես անցնեն մարտական և կրակային պատրաստություն: Աննա Հակոբյանը խոստացավ առաջիկայում կազմակերպել նման մի հավաք:

Կանանց համար մարտական և կրակային պատրաստության յոթօրյա դասընթացը տեղի է ունեցել «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում: Ինչպես բազմիցս շեշտել է վարչապետի տիկինը, մեր երկրի վրա ռազմական ոտնձգության պարագայում ոչ միայն մեր բանակը այլև մեր ողջ հանրությունն է կանգնելու նրա պաշտպանության դիրքերում` զինվորական թե քաղաքացիական, տղամարդ թե կին:

143
թեգերը:
«Կալաշնիկով» ինքնաձիգ, Աննա Հակոբյան, Արցախ
Ըստ թեմայի
Աննա Հակոբյանն այցելել է դիրքեր և տեսել` ինչ պայմաններում են զինվորները ծառայում
Ինչպես կարող է Մեհրիբան Ալիևայի երազանքը կատարվել. Աննա Հակոբյանը նրան Արցախ է հրավիրել
Օրվա կադր. «զինված» տատիկն Աննա Հակոբյանի հետ սելֆի չի արել
Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը. արխիվային լուսանկար

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Արցախի հարցով խոսելու է Պուտինի ու Թրամփի հետ

37
(Թարմացված է 12:19 30.09.2020)
Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է հեռախոսային բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես այսօր երեկոյան խոսելու եմ նախագահ Պուտինի հետ, իսկ վաղը մտադիր եմ խոսել նախագահ Թրամփի հետ` այդ հարցի շուրջ կարծիքների փոխանակում անցկացնելու և ճգնաժամից դուրս գալու ուղիներ առաջարկելու համար», - Ռիգայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Մակրոնը:

Նշենք, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

37
թեգերը:
Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին, Ֆրանսիա, Ղարաբաղյան հակամարտություն, Էմանուել Մակրոն
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Թուրքիան պատճառ է փնտրում, որ իր զորքը Նախիջևան մտցնի. Փաշինյանի հարցազրույցը Россия 1–ին
Թուրքիան ու այլ երկրներ չպետք է միջամտեն Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը. Բայդեն
Թուրքիայի ակտիվությունը չի կարող չանհանգստացնել ՀՀ–ի միջազգային գործընկերներին. Փաշինյան
Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյան

Գիշերն ընթացող մարտերը չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ նախորդ գիշերը. Հովհաննիսյան

142
(Թարմացված է 12:16 30.09.2020)
Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ, ցավոք, հայկական կողմն ունի զոհեր, իսկ թե քանիսի մասին է խոսքը, հայտնի կլինի քիչ ավելի ուշ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Այս գիշերն Արցախի սահմանի ողջ երկանյքով շարունակվել են ընթանալ մարտեր, սակայն դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ նախորդ գիշերը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հակառակորդը հյուսիսային ուղղությամբ լայնածավալ գործողությունների է անցել։ Այս պահին էլ մարտեր են ընթանում։ Ադրբեջանական կողմը կիրառում է բազում միջոցներ, այդ թվում` հեռավար միջոցներ, ԱԹՍ–ներ, հրետանի»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա հայտնեց նաև, որ, ցավոք, հայկական կողմն ունի զոհեր, իսկ թե քանիսի մասին է խոսքը, հայտնի կլինի քիչ ավելի ուշ։ Հովհաննիսյանը նշեց նաև, որ հակառակորդը նույնպես մեծ քանակությամբ զոհեր ունի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԹՍ-ների մնացորդները
Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

142
թեգերը:
Ադրբեջան, Զոհ, Արծրուն Հովհաննիսյան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Իսկանդերները» կկիրառվե՞ն Արցախում. Փաշինյանը պատասխանեց Sputnik Արմենիայի հարցին
«Մենք Թուրքիան չենք»․ Զախարովան խոսել է ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի դերի մասին
Անկարան խրախուսում է Բաքվին` տրամադրելով զենք. Արցախի ԱԳՆ–ի հայտարարությունը
Եղիշե Կիրակոսյան

Բեռն ավելի շատ Ադրբեջանի վրա է ընկնում. Կիրակոսյանը` ՄԻԵԴ–ի կայացրած որոշման մասին

0
Առաջիկայում ՄԻԵԴ–ին կտրամադրեն Հայաստանի իրականացրած միջոցների մասին տեղեկություն և կսպասեն Ադրբեջանի նման քայլին։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ որոշում է կայացրել, և սա Հայաստանի համար արդեն իսկ հաջողություն է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Որոշման մեջ կոչ է արվում Հայաստանին և Ադրբեջանի բնակչությանը զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնցով կխախտվեն մարդու իրավունքները։ Նշված է նաև, որ կողմերը հնարավորինս շուտ դատարանին ներկայացնեն ձեռնարկած միջոցների մասին։ Այս որոշումն ակնկալելի էր»,–ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով` այն, որ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի դեպքերի թվին է դասվում. սա երրորդ նման դեպքն է։ Բոլոր դեպքերում էլ դատարանն անդրադառնում է երկու պետություններին։

Սա ամեն դեպքում, ըստ Կիրակոսյանի, Հայաստանի համար հաջողություն է, քանի որ նախ ՀՀ–ի կողմից է ներկայացվել, բացի այդ, ՄԻԵԴ–ն այդ դիմումը չի ուղարկել Ադրբեջան` հաստատում ստանալու համար։ Նրա խոսքով` ճիշտ է, ՄԻԵԴ–ը երկու պետություններին է դիմել, սակայն քանի որ ընթացք է տրվել Հայաստանի դիմումին, ապա այս դեպքում բեռն ավելի շատ Ադրբեջանի վրա է ընկնում։ Հարցն այն է, որ ՄԻԵԴ–ն իր որոշման համար հիմք էր ընդունել Հայաստանի ներկայացրած փաստերը խախտումների վերաբերյալ։

Կիրակոսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ՄԻԵԴ–ին կտրամադրեն Հայաստանի կողմից իրականացված միջոցների մասին տեղեկություն և կսպասեն Ադրբեջանի նման քայլին։ Նա հավելեց նաև, որ դրանից հետո նոր դիմում են ներկայացրել ՄԻԵԴ` նոր փաստեր տրամադրելով։

Իսկ ինչ վերաբերում է Վարդենիսի խաղաղ բնակչության նկատմամբ հրետակոծության դեպքին, Կիրակոսյանը հայտնեց` այդ տեղեկությունները սեպտեմբերի 29-ին երկու անգամ լրացուցիչ դիմումներով ներկայացվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

0