Արարատ Միրզոյանն ու Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահն ընդունել է Արարատ Միրզոյանին

21
(Թարմացված է 21:15 01.09.2020)
Միրզոյանն ու Հարությունյանը քննարկվել են Հայաստանի ու Արցախի համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

Միրզոյանն Արցախ է մեկնել աշխատանքային այցով։ Հարությունյանի հետ հանդիպմանը նա ասել է, որ տարիներ առաջ արցախահայությունը համայն հայության աջակցությամբ և մարդկային մեծ կորուստների գնով կարողացել է իրացնել անկախ ապրելու իր իրավունքը ու ստեղծել պետականություն։ ԱԺ խոսնակը ևս մեկ անգամ հաստատել է, որ Արցախի գոյության և զարգացման համար ՀՀ իշխանությունները ստանձնել են մեծագույն պատասխանատվություն:

Հարությունյանը նշել է, որ չնայած համավարակի պատճառով չեղարկվել են տոնական բոլոր միջոցառումները, սեպտեմբերի երկուսը այնուամենայնիվ համահայկական տոն է։

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը, ինչն ունի ներքին և արտաքին քաղաքական կարևոր նշանակություն:

21
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան, Արցախ
Ըստ թեմայի
«Կոնյակ կարող են չսիրել, բայց...». Սմբատյանը պատմել է Բյուլբյուլօղլիի արցախյան այցի մասին
Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերը Բաքվի սրտով չեն․ ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդը
Արձակուրդներն ավարտվում են. սկսվում է ճանաչված ՀՀ-ի և չճանաչված Արցախի անկախության ամիսը
Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը. արխիվային լուսանկար

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Արցախի հարցով խոսելու է Պուտինի ու Թրամփի հետ

5
Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է հեռախոսային բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կապակցությամբ:

«Ես այսօր երեկոյան խոսելու եմ նախագահ Պուտինի հետ, իսկ վաղը մտադիր եմ խոսել նախագահ Թրամփի հետ` այդ հարցի շուրջ կարծիքների փոխանակում անցկացնելու և ճգնաժամից դուրս գալու ուղիներ առաջարկելու համար», - Ռիգայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Մակրոնը:

Նշենք, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են։

5
թեգերը:
Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին, Ֆրանսիա, Ղարաբաղյան հակամարտություն, Էմանուել Մակրոն
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Արծրուն Հովհաննիսյան

Գիշերն ընթացող մարտերը չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ նախորդ գիշերը. Հովհաննիսյան

49
(Թարմացված է 12:11 30.09.2020)
Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ, ցավոք, հայկական կողմն ունի զոհեր, իսկ թե քանիսի մասին է խոսքը, հայտնի կլինի քիչ ավելի ուշ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Այս գիշերն Արցախի սահմանի ողջ երկանյքով շարունակվել են ընթանալ մարտեր, սակայն դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ նախորդ գիշերը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հակառակորդը հյուսիսային ուղղությամբ լայնածավալ գործողությունների է անցել։ Այս պահին էլ մարտեր են ընթանում։ Ադրբեջանական կողմը կիրառում է բազում միջոցներ, այդ թվում` հեռավար միջոցներ, ԱԹՍ–ներ, հրետանի»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա հայտնեց նաև, որ, ցավոք, հայկական կողմն ունի զոհեր, իսկ թե քանիսի մասին է խոսքը, հայտնի կլինի քիչ ավելի ուշ։ Հովհաննիսյանը նշեց նաև, որ հակառակորդը նույնպես մեծ քանակությամբ զոհեր ունի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԹՍ-ների մնացորդները
Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

49
թեգերը:
Ադրբեջան, Զոհ, Արծրուն Հովհաննիսյան, Արցախ
Ըստ թեմայի
«Իսկանդերները» կկիրառվե՞ն Արցախում. Փաշինյանը պատասխանեց Sputnik Արմենիայի հարցին
«Մենք Թուրքիան չենք»․ Զախարովան խոսել է ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի դերի մասին
Անկարան խրախուսում է Բաքվին` տրամադրելով զենք. Արցախի ԱԳՆ–ի հայտարարությունը