Հրդեհ. արխիվային լուսանկար

Արցախի ՔԿ–ն Թալիշում հրկիզած առանձնատների և ալրաղացի գործը վարույթ է ընդունել

176
(Թարմացված է 23:04 01.09.2020)
Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Արցախի Թալիշ գյուղում հրկիզել են առանձնատներ և համայնքին պատկանող ալրաղացը։ Ինչպես տեղեկացնում են Արցախի քննչական կոմիտեից, անհայտ անձը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու նպատակով հրդեհել է Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքում տեղակայված Ն. Ա.-ին, Բ.Ս.-ին, Գ.Օ.-ին, Ա.Ա.-ին, Վ.Ա.-ին, Ն.Ս.-ին և Զ.Դ.-ին պատկանող առանձնատները և թվով 3 կացարան։

Հրդեհել են նաև համայնքին պատկանող ալրաղացը՝ պատճառելով նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Պարզվում է՝ տների և ալրաղացի հրկիզման դեպքը Թալիշում տեղի է ունեցել 2018-ին։ Արցախի Քննչական կոմիտեն այս տարի նոր վարույթ է ընդունել հարուցված քրեական գործը։

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Երևանում պայթյունի հետևանքով մասնակի փլված շենքը կամրացնեն, վնասված հատվածը կապամոնտաժեն

176
թեգերը:
Թալիշ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Նման բան 1-ին անգամ է պատահում. ինչու բժիշկներին չհաջողվեց փրկել խմիչքից թունավորվածներին
«Մահացու օղուց» ևս 200 լիտր է հայտնաբերվել Արմավիրում. տեսանյութ
Երևանի շենքերից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան
Մարիա Զախարովա

«Ստուգված տվյալներ չկան». Զախարովան` Արցախում լիբանանահայերին տեղավորելու մասին

101
(Թարմացված է 18:14 17.09.2020)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` կան հարցեր, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում, և ռուսական կողմը դրական արձագանքի հույս ունի։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է լիբանանահայերին Արցախում բնակեցնելու խնդրին։

«Մենք լսել ենք, որ ԼՂՀ իշխանությունները դե ֆակտո մտադիր են իրենց հսկողության տակ գտնվող տարածքներում բնակեցնել Լիբանանը լքած հայերին։ Կարդացել ենք այն հաղորդագրությունները, համաձայն որոնց լիբանանյան երկու ընտանիք ցանկություն են հայտնել հաստատվել Արցախում։ Բայց ԼՂՀ և նրա շուրջ գտնվող տարածքում լիբանանյան փախստականների հոսքի մասին ստուգված տվյալներ չունենք», –նշել է Զախարովան։

Օգոստոսի վերջին հայտնի էր դարձել, որ Լիբանանից երկու ընտանիք տեղափոխվել է Արցախ մշտական բնակության։ Հայտնում էին տարբեր քաղաքներում և գյուղերում 100-150 հայրենադարձների ընտանիքներ ընդունելու պատրաստակամության մասին։

Նրա խոսքով` Մոսկվան գտնում է, որ այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ ԼՂՀ հարցի լուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերականգնման, ինչպես նաև փախստականների և տարածաշրջան տեղափոխված անձանց խնդիրների վրա։

«Հայաստան» հիմնադրամը $412 000 կփոխանցի Լիբանանի հայկական կրթօջախներին և լրատվամիջոցներին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սեպտեմբերի 14-ին հեռախոսով խորհրդատվություն են անցկացրել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, փոխանցել նրանց քայլերը շարունակելու մասին միջնորդների առաջարկը, ներառյալ` սկզբնական շրջանում նախարարներից յուրաքանչյուր հետ առանձին հանդիպումների անցկացում։

Զախարովայի խոսքով` ռուսական կողմը դրական արձագանքի հույս ունի։

101
թեգերը:
Լիբանան, Մարիա Զախարովա, Ռուսաստան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Լիբանանահայերի հոսքը շարունակվում է. ինչպե՞ս է Հայաստանն օգնելու նրանց
Երևան տեղափոխվող լիբանանահայերի համար արտոնություն կսահմանվի
Լիբանանում մահացել է ԱՍԱԼԱ–ի մարտիկներից Աբրահամ Թովմասյանը
Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ մԽ նախագահների հետ. արխիվային լուսանկար

Նախապայման դնում է Ադրբեջանը. Փաշինյանն արձագանքել է համանախագահների առաջարկին

103
(Թարմացված է 17:10 16.09.2020)
Սեպտեմբերի 14-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հեռախոսազրույց էին ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ` առաջարկելով վերսկսել առանց նախապայմանների բանակցությունները։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը` արցախյան բանակցություններն առանց նախապայմանների շարունակելու վերաբերյալ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է «կառուցողական»։

Այս մասին այսօր Փաշինյանը հայտնեց ԱԺ –ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ։ Ինչ վերաբերում է համանախագահների առաջարկին` ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հաջորդ շաբաթ հանդիպելու մասին, վարչապետը շեշտեց, որ լուրերը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև պլանավորված հանդիպման մասին իրականությանը չեն համապատասխանում։

«Հանդիպում այս պահին նախատեսված չէ, կան քննարկումներ, և ես կարող եմ ասել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունը համարում եմ կառուցողական, և հայտարարությունը մեր բանակցային գործընթացը շարունակելու համապատասխանում է մեր պատկերացումներին»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ հայկական կողմը նախապայմաններ չի դնում, նախապայման դնում է Ադրբեջանը` հայտարարելով, որ Ղարաբաղը պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս։

Ադրբեջանական կողմի սահմանային դիրքերի ամրապնդմանը հաջորդելու են նոր սադրանքներ. Մինասյան

Հիշեցնենք`սեպտեմբերի 14-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հեռախոսազրույց էին ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ և առաջիկա շաբաթվա ընթացքում նրանց հետ հանդիպելու պայմանավորվածություն ձեռք բերել:

Ըստ հաղորդագրության առաջարկվող հանդիպման նպատակն է լինելու ճշգրտել նախարարների  դիրքորոշումները՝ լուրջ առարկայական և առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման հարցում։

103
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Նախարար, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
Բաքվի մեծ բլեֆը. որ կողմի մոտեցումներն են ավելի ընկալելի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար
200-ով ավելի կրակոց հայ դիրքապահների ուղղությամբ․ Արցախի ՊՆ ամփոփել է շաբաթը
Արցախը պատրաստ է անհամաչափ հակահարված տալ նախահարձակ Ադրբեջանին. Արայիկ Հարությունյան
Երվանդ Խունդկարյան.

ՍԴ դատավոր ընտրված Երվանդ Խունդկարյանը հրաժարվել է պաշտոնից

0
(Թարմացված է 11:15 18.09.2020)
ՍԴ դատավորի թափուր պաշտոնում ընտրված Խունդկարյանը հայտարարել է, որ գրեթե երեք տասնամյակ դատական համակարգում աշխատելուց հետո այն ընկալում է որպես իր ընտանիք և հարազատ անկյուն։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել պաշտոնից հարաժվելու հայտարարությամբ։

«Վայր եմ դնում իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի և Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները»,– հայտնում է Խունդկարյանը։

Միաժամանակ նա դադարեցնում է անդամակցությունը ՀՀ դատավորների միությանը՝ հրաժարվելով միության նախագահի պաշտոնից, ինչպես նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի և կառավարման խորհրդի անդամի լիազորություններից:

Ներկայացնելով հրաժարականի հայտարարությունը` Երվանդ Խունդկարյանը նաև շնորհակալություն է հայտնում իր 30–ամյա գործունեության բոլոր գործընկերներին, այդ թվում` միջազգային։

«Շատ դժվար է բաժանվել հոգեհարազատ աշխատավայրից և այն մարդկանցից, ում հետ աշխատել եմ երկար տարիներ, ում հետ միասին դժվարին ու պատասխանատու ճանապարհ ենք անցել»,– նշում է նա` հավելելով, որ գրեթե երեք տասնամյակ աշխատելով դատական համակարգում, կարող է փաստել, որ այն իր համար դարձել է ընտանիք և հարազատ անկյուն:

Ազգային ժողովում ավարտվեց ՍԴ դատավորի թեկնածուների ընտրությունը. արդյունքները հայտնի են

«Հավատում եմ, որ դատական իշխանության բոլոր նվիրյալների (ի դեմս դատավորների և դատական ծառայողների) աշխատանքը նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության որակի բարձրացմանը, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր դատավորի հանդեպ պատկառանքի արմատավորմանը»,– հայտնում է Խունդկարյանը։

Հիշեցնենք` ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Սահմանադրական դատարանի դատավոր, ինչը ենթադրում է, որ պետք է վայր դնի պաշտոնեական լիազորությունները։

Խունդկարյանը դատական համակարգում աշխատել է 1992 թվականից, 2001 թվականից սկսած՝ որպես դատավոր:

Խունդկարյանի թեկնածությունը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովը։

ՍԴ դատավորների մյուս երկու թափուր տեղերում ԱԺ–ն ընտրել էր ՀՀ կառավարության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանին ու ՀՀ նախագահի առաջադրած Արթուր Վաղարշյանին։

Աչքաչափով է գործել. ՍԴ դատավորի թեկնածուն կրկնեց իշխանության մասին հայտնած իր դիրքորոշումը

Երեկ` սեպտեմբերի 17-ին, ՍԴ նորընտիր դատավորները խորհրդարանում կայացած նիստի ժամանակ երդում էին տվել` ստանձնելով իրենց նոր պարտականությունները։

Երվանդ Խունդկարյանի երդման արարողությունը հետաձգվել էր` պայմանավորված այն հանգամանքով, որ նա դեռ չէր ազատվել նախկին պաշտոնից։

0
թեգերը:
պաշտոն, Երվանդ Խունդկարյան, Դատավոր