Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ

19
(Թարմացված է 11:51 01.09.2020)
ՀՀ ԱԺ նախագահը առաջիկա օրերին կլինի Արցախում։ Այցի մանրամասների մասին այս պահին դեռ ոչինչ չի հաղորդվում։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 1-2-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում: Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Այցի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով Արցախում էին։ Նրանք հանդիպեցին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

19
թեգերը:
Արցախ, Հայաստան, Արարատ Միրզոյան
Ըստ թեմայի
Այս ամենը բոլոր միջազգային կոնվենցիաների ակնհայտ, ճչացող խախտում է. Արարատ Միրզոյան
Որևէ մեկը մյուսին թող ոչնչով չսպառնա. Արարատ Միրզոյան
Մեզ պատերազմ է հայտարարված. Արարատ Միրզոյան
Մեր գերխնդիրը Հրայր Թովմասյանի հրաժարականը չէ. Արարատ Միրզոյան
Սերգեյ Կոպիրկինը

Պետք է կանխվի դրսից եկող ապակայունացնող ազդեցությունը. ՌԴ դեսպան

47
(Թարմացված է 14:37 29.09.2020)
ՀՀ-ում ՌԴ դեսպանի խոսքով` Ռուսաստանն անում է ամեն ինչ, այդ թվում՝ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ փոխգործակցությամբ, որպեսզի էսկալացիան դադարի։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան դադարեցնելու համար և ակտիվ կապի մեջ է բոլոր՝ հայկական, ադրբեջանական ու թուրքական կողմերի հետ։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ամեն ինչ արվում է, որպեսզի լարումը թուլանա։ Մեր դիրքորոշումը հստակ է։ Իրավիճակը պետք է վերադառնա խաղաղ բանակցային հուն, և կանխվի դրսից եկող ապակայունացնող ազդեցությունը։ Ալտերնատիվ տարբերակ այս հարցում չկա», - ասել է Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի իր խնդիրն է թույլ չտա էսկալացիան և որպես միջնորդ պայմաններ ստեղծել փախադարձ ընդունելի խաղաղ որոշում գտնելու համար:

«Ռուսաստանն անում է ամեն ինչ, այդ թվում՝ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ փոխգործակցությամբ, որպեսզի էսկալացիան դադարի», - ասաց նա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։

Արմեն Գրիգորյանը Նիկոլայ Պատրուշևին է ներկայացրել Ադրբեջանի վտանգավոր միտումները

Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

47
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Սերգեյ Կոպիրկին, Դեսպան
Ըստ թեմայի
Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում
Ադրբեջանի կառավարությունը մի շարք հակահայկական կայքեր ու սոցցանցեր է ֆինանսավորում
Փորձագետը ներկայացրել է ադրբեջանական կողմի զոհերի հերթական ցանկը, որում 80 անուն կա
Հայ զինվորներն առաջնագծում

Զինվորների մասին տեղեկություն հավաքելու փորձերից պետք է զերծ մնալ. ԱԱԾ

124
(Թարմացված է 13:55 29.09.2020)
Զինվորների մասին տեղեկություններ հավաքագրելիս հնարավոր է հայտնվեն ոչ ճիշտ տեղեկություններ և առիթ դառնան տարաբնույթ թյուրիմացությունների համար:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պետք է զերծ մնալ զինվորների մասին տեղեկություններ ճշտելու և նրանց ծնողներին փոխանցելու առաջարկից։

«Համացանցում նկատվում են հայտարարություններ տարբեր զորամասերի զինծառայողների մասին տեղեկություններ ճշտելու և նրանց ծնողներին փոխանցելու պատրաստակամության վերաբերյալ: Նման ծառայություններ առաջարկող անձանցից պահանջվում է զերծ մնալ այդօրինակ գործընթացների կազմակերպումից»,–նշված է հայտարարության մեջ։

ԱԱԾ–ն հորդորում է նման հարցադրումներ ունեցող անհատներին հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով բացառապես դիմել իրավասու պետական մարմիններին: Հակառակ պարագայում հնարավոր է հայտնվեն ոչ ճիշտ տեղեկություններ և առիթ դառնան տարաբնույթ թյուրիմացությունների համար:

ԱԱԾ–ն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու անհրաժեշտություն այս պահին չկա։

Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա»-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

124
թեգերը:
Բանակ, Զինվոր, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Հայկական ԶՈւ–ն ստիպված է օգտագործել խոշոր տրամաչափի ռազմական տեխնիկա. ՀՀ ՊՆ
Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել
Վարդենիսում ադրբեջանական կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել. ՀՀ ԱԳՆ