Դավիթ Տոնոյանն Արցախում է

Դավիթ Տոնոյանն Արցախում է. նրան ընդունել է Արայիկ Հարությունյանը

42
(Թարմացված է 12:41 29.08.2020)
Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է պաշտպանության ոլորտում Արցախի ու Հայաստանի փոխգործակցությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման կարևոր նախապայմաններից մեկը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ևս մեկնում է Արցախ։

42
թեգերը:
Դավիթ Տոնոյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Աշխարհազորի ստեղծումը լայնամասշտաբ պատերազմի պատրաստվելու համա՞ր է. Տոնոյանի պատասխանը
Դավիթ Տոնոյանը պարգևատրել է ռուս զինծառայողներին
Կարևորը` նա առողջ ու անվտանգ լինի. Դավիթ Տոնոյանը խոսել է Ադրբեջանում հայտնված սպայի մասին
«Որպես նախարար` ես հաղթելու կողմնակից եմ». Դավիթ Տոնոյանը` Ապրիլյան պատերազմի մասին
Հեռախոս, արխիվային լուսանկար

Արցախում խափանվել է հեռախոսային ու ինտերնետային կապը

27
(Թարմացված է 00:38 28.09.2020)
Փորձագետը հորդորում է շատ չանհանգստանալ, եթե չի հաջողվում կապ հաստատել Արցախի հետ։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է, որ Արցախում այս պահին խափանվել են կապի գրեթե բոլոր ծառայությունները։

«Չեն գործում կանխավճարային համակարգը, հետվճարային համակարգը, շարժական համացանցը և SMS-ը: Պատճառը Ադրբեջանի թիրախավորված գործողություններն են»,- Facebook–ի իր էջում գրել է նա։

Մարտիրոսյանը նաև հայտնում է, որ «Ղարաբաղ Տելեկոմի» և արտադրող ընկերության մասնագետներն աշխատում են խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Փորձագետը Արցախի հետ կապ հաստատել ցանկացողներին հորդորում է շատ չանհանգստանալ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

27
թեգերը:
Սամվել Մարտիրոսյան, ինտերնետ, Արցախ
Ըստ թեմայի
Առանց լույսի ու գազի. Ստեփանակերտի բնակիչները գիշերը կանցկացնեն նկուղներում. լուսանկարներ
Տղերք, պինդ կացեք. համալսարանական բժիշկները ճակատ են մեկնում. տեսանյութ
Ադրբեջանական հրետակոծության հետևանքով նաև հղի կին է տուժել
Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է լինել զսպող քայլ. Մասիս Մայիլյան

28
(Թարմացված է 00:34 28.09.2020)
Մայիլյանի խոսքով՝ բազմիցս կասկածի տակ է դրվել Թուրքիայի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, քանի որ ենթադրվում է` միջնորդի դեր կատարող խմբում պետք է չեզոք դիրքորոշում ունեցող երկրներ լինեն, մինչդեռ Թուրքիայի դիրքորոշումն ընդգծված միակողմանի է։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է լինել զսպող քայլ, որը համարժեք պատասխան կլինի ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիային։ Արցախի ՊՆ տեղեկատվական շտաբում կայացած ճեպազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Նա տեղեկացրեց, որ Արցախի արտաքին գործերի նախարարությունն ակտիվ կապի մեջ է միջազգային գործընկերների հետ, որպեսզի տարբեր կառույցների համար հստակ լինի այն փաստը, թե կողմերից որն է ագրեսիան սանձազերծողը։ Նա հիշեցրեց, որ այսօր հակամարտության սրման վերաբերյալ հայտարարություններ են տարածել ոչ միայն միջազգային գրեթե բոլոր կառույցները, այլև տարբեր երկրների ղեկավարներն ու արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները։

«Բոլոր կոչերը խաղաղասիրական են և ուղղված են խաղաղության հաստատմանը։ Կարող ենք առանձնացնել Թուրքիային, որն ագրեսիվ և միակողմանի հայտարարություններով է հանդես եկել Ադրբեջանի օգտին»,– ասաց Մայիլյանը` հավելելով, որ միջազգային հանրությունը ոչ միայն պետք է զսպի ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային։

Արցախի ՊՆ–ն հրապարակեց զոհված զինծառայողների անունները. նրանցից մեկը կին է

Մայիլյանն ընդգծեց, որ այս պահին ՊԲ-ն մարտնչում է երկու երկրների դեմ և հիշեցրեց, որ բազմիցս կասկածի տակ է դրվել Թուրքիայի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, քանի որ ենթադրվում է` միջնորդի դեր կատարող խմբում պետք է չեզոք դիրքորոշում ունեցող երկրներ լինեն, մինչդեռ Թուրքիայի դիրքորոշումն ընդգծված միակողմանի է։

Մայիլյանի խոսքով` այս պահին առաջնահերթ խնդիրը ռազմական գործողությունների դադարեցումն է, որից հետո միայն Ադրբեջանին պետք է վերադարձնել քննարկումների սեղանի շուրջ։ Ամեն անգամ նման ագրեսիվ պահվածքով Ադրբեջանը վնաս է հասցնում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին։

ԱՀ արտգործնախարարի կարծիքով՝ քաղաքական հարցերը լուծում են քաղաքական ճանապարհով, այլ ոչ թե ուժային, և այս գաղափարն է, որ  պետք է հասցվի Ադրբեջանի ղեկավարությանը։

Ողջամիտ եղեք․ Կադիրովը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

28
թեգերը:
Ադրբեջան, Մասիս Մայիլյան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին
11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան
Տեղեկություններ կան, որ Թուրքիան ավելի քան 300 վարձկան է ուղարկել Ադրբեջան. Սաֆրաստյան
«Հորդորում ենք անհապաղ դադարեցնել կրակը». ԱՄՆ-ն դիմել է ՀՀ–ին ու Ադրբեջանին