Արայիկ Հարությունյան

Արցախում ևս արտակարգ դրությունը երկարաձգվեց մեկ ամսով. ինչ փոփոխություններ են արվել

139
(Թարմացված է 09:44 13.08.2020)
Արցախի և Հայաստանի սահմանին տեղադրված անցակետում սահմանափակումները շարունակում են գործել, բայց որոշ մեղմացումներով։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Արցախի Հանրապետությունում ևս արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգվել է։ Այդ մասին որոշում է ստորագրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։

Որոշման մեջ ասվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, որ 2020 թվականի ապրիլի 12-ին արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, Արցախի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածի ուժով նախագահը լիազորված է երկարաձգել արտակարգ իրավիճակի ժամկետը, 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով:

Հիշեցվում է, որ 2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 դեպքերը, որոնցից 231-ը` առողջացած (2020 թվականի ապրիլի 12-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 245)։

Արցախի նախագահի հրամանագրի 2-րդ կետը վերաբերում է Արցախ մուտք գործելու սահմանափակումներին։

Ըստ այդմ, անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների, Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Արցախի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք: Պարետի որոշմամբ կարող են սահմանվել անցակետով նշված անձանց մուտքի հատուկ պայմաններ։

Երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. պարետը ներկայացրեց արտակարգ դրության նոր պայմանները

Անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք՝ սույն հավելվածով և պարետի որոշումներով սահմանված հատուկ պայմանների պահպանման դեպքում։ Պարետի որոշմամբ անցակետով Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը կարող է արգելվել, ինչպես նաև սահմանվել մուտքի այլ առանձնահատկություններ։

Անցակետում այլ քաղաքացիների համար շարունակում է պարտադիր մնալ ՊՇՌ թեստի հանձնումը, կամ այլ բժշկի կողմից թեստի բացասական պատասխանի առկայությունը։ Բայց եթե նախկինում Արցախի պարետի որոշումը պարտադիր էր 14–օրյա մեկուսացումից խուսափելու համար, ապա հիմա հիմք կարող է է հանդիսանալ միայն թեստի բացասական պատասխանի առկայությունը։

Կորոնավիրուսի նոր դեպքերն ամեն շաբաթ 50-100–ով նվազում են. Թորոսյան

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կառավարությունը հրավիրված արտահերթ նիստում որոշում կայացրեց Հայաստանում 5–րդ անգամ երկարաձգել մարտի 16–ից հայտարարված արտակարգ դրությունը։ Այն կավարտվի սեպտեմբերի 11–ին, ժամը 22։00–ին։

139
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1507)
Ըստ թեմայի
Ի՞նչ պետք է իմանան Արցախ մեկնողները
Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու ծրագրերով 144 մլրդ դրամ է տրամադրվել
Արցախի նախագահի նստավայրը հնարավոր է՝ Շուշի տեղափոխեն
Պարետի որոշումը խախտողները. դադարեցվել է ավելի քան 5000 կազմակերպության գործունեություն
Президент Карабаха Араик Арутюнян провел консультации с участием бывших высокопоставленных командиров, стоявших у истоков формирования Армии обороны (29 сентября 2020). Степанакерт

Արայիկ Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցությանը նաև Սեյրան Օհանյանն է մասնակցել

15
Արցախի նախաագահը խոստացել է, որ որդի Ալիևը զղջալու է ոչ միայն հոր գործած սխալների համար։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ: Խորհրդակցության կադրերը հրապարակվել են ԱՀ նախագահի Facebook–յան էջում։

«Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամկազմին և հրամանատար Ջալալ Հարությունյանին լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով:

«Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հրապարակված տեսանյութում երևում է, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանը, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը և ուրիշներ։

Հիշեցնենք` այսօր Արցախ է մեկնել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Արցախին աջակցելու նպատակով Հայաստան վերադառնալու միջնորդությամբ ՀՀ իշխանություններին է դիմել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որը հետախուզման մեջ է։

15
Արթուր Սարգսյան

Հայկական կողմը հետ է վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր. ՊԲ հրամանատարի տեղակալ

299
(Թարմացված է 21:56 29.09.2020)
Մարտերի ընթացքում հայկական կողմը նույնպես կորուստներ ունի. տվյալները կհրապարակվեն ավելի ուշ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ հակառակորդի զավթողական մտահղացումը այսօր ևս ձախողվել է։ Հայկական կողմը, նրա խոսքով, հետ է վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր։ 

«Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը կիրառել է ողջ զինանոցը` ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ, ծանր հրետանի, հրթիռահրետանային ողջ սպառազինությունը»,– ասաց նա` ավելացնելով, որ այս օրերի ընթացքում Ադրբեջանի ընդհանուր կորուստների թիվը 500-ից ավել է։

Այսօրվա մարտերում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներական տեխնիկակա, 13 ԱԹՍ։

«Ցավոք, մարտերի ընթացքում յուրային զորքերը նույնպես ունեն կորուստներ. տվյալները կհրապարակվեն ավելի ուշ պաշտոնական տեղեկատվությամբ»,– ասաց Սարգսյանը։

Նա հայտնեց, որ Արցախի օդային տարածքում նույնպես թուրքական F-16 կործանիչների կիրառում է գրանցվել։

Ադրբեջանական ծանր հրետանին կենդանի վահան է դարձնում քաղաքացիներին. տեսանյութ

«Արդեն դա չի կարելի անվանել առաջնագիծ, ամբողջությամբ ռազմաճակատի գիծ է, ամբողջ երկայնքով մարտեր են ընթանում։ Այդ առաջնագիծը կարող է խորանալ և՛ դեպի մեր կողմ, և՛ դեպի հակառակորդի կողմ»,– ավելացրեց ՊԲ հրամանատարի տեղակալը։

Նրա խոսքով` Ադրբեջանը Արցախի ուղղությամբ կիրառում է «Գրադ», «Սմերչ»։ Դրանք հաստատված են, մնացած զինատեսակների կիրառում էլ կա, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։ Սարգսյանը նշեց` եթե Ադրբեջանն ունեցել է որոշակի հաջողություններ, ապա դա թուրքական ձեռագրի արդյունք է։ 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ինչպես են ոչնչացնում Ադրբեջանի ԶՈՒ–ի ստորաբաժանումը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

299
թեգերը:
Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020

Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ

0
(Թարմացված է 22:04 29.09.2020)
Հրապարակված տեսանյութում պարզորոշ երևում է, թե ինչպես են մեկը մյուսի հետևից պայթում հակառակորդի զինատեսակները։

Արցախի պաշտպանական բանակը ԼՂ արևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ պարզորոշ երևում է, թե ինչպես են մեկը մյուսի հետևից պայթում հակառակորդի զինատեսակները։

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020