Արայիկ Հարությունյան

Մեր արյամբ գծված սահմանը եթե փոխվի` ընդարձակվելու է. Արցախի նախագահը պատասխանել է Ալիևին

632
(Թարմացված է 14:15 01.08.2020)
Արցախի նախագահն անդրադարձել է Իլհամ Ալիևի արած հայտարարություններին` ասելով, որ պատրաստ ենք վերադարձնել Արցախի գրավյալ տարածքներն Ադրբեջանից։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Ստեղծված իրավիճակում Արցախի ժողովրդի հետ քաղաքական ու շանտաժի հռետորաբանությամբ խոսելը հղի է անդառնալի հետևանքներով։ Մարտունու շրջանի համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Արցախի մասին հայտարարություններին։

Ալիևը երեկ հայտարարել էր, թե Արցախի հետ բանակցություններ վարել հնարավոր չէ, քանի որ, ըստ նրա, ԼՂ Հանրապետություն գոյություն չունի։ Նա ասել էր` եթե Հայաստանը խիզախություն ունի, թող ինքն էլ ճանաչի Արցախի Հանրապետությունը։

«Արցախի պաշտպանության բանակը, թիկունքում ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանել մեր երկրի տարածքային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, այլ նաև անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալ հակառակորդին։ Ավելին, մենք պատրաստ ենք վերադարձնել Արցախի գրավյալ տարածքներն Ադրբեջանից»,–ասել է Հարությունյանը։

Նրա խոսքով` Ալիևի հայտարարությանը կարելի էր և չարձագանքել, բայց պետք է ևս մեկ անգամ վերահաստատել այն, ինչ մտածում ենք, ինչի համար ապրում ենք, հանուն ինչի պատրաստ և ի վիճակի ենք մշտապես մարտնչելու:

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ». Մնացականյանը` Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի մասին

Հարությունյանն ասում է, որ կասկածի տակ չպետք է դրվեն հայկական կողմի այն քայլերը, որոնց սկիզբ է դրվել 1988-ից։ Արցախի նախագահը վստահեցնում է` սահմանը, որը գծվել է մեր արյամբ, անհնարին է փոփոխել, իսկ փոփոխվելու պարագայում այն ավելի կընդարձակվի։

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց էին ունեցել. Ալիևը բարձր էր գնահատել Թուրքիայի աջակցությունը Հայաստանի հարցով։

632
թեգերը:
Ադրբեջան, Իլհամ Ալիև, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
Իլհամ Ալիևն ինքն է խոստովանում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է. Փաշինյան
Ամեն ջանք կգործադրենք Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման համար․ Ֆրանսիայի ԱԳՆ
Համընկնում են արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները Ղարաբաղի հարցում. ՌԴ ԱԳՆ պատասխանը
Անտոնիո Գուտերեշ

Փաշինյանն ու ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

35
(Թարմացված է 01:07 29.09.2020)
ՀՀ վարչապետի ու Գուտերեշի հեռախոսազրույցը կայացել է վերջինիս նախաձեռնությամբ։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը` նշելով, որ զրույցը կայացել է Գուտերեշի նախաձեռնությամբ:

Վարչապետն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին և ընդգծել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և զարգացումներով՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու. ԱՀ նախագահը` կամավորականներին

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու. ԱՀ նախագահը` կամավորականներին

35
թեգերը:
Անտոնիո Գուտերեշ, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Երեկ որ տվել էին, թե Մռավը գրավել են, այսօր արդեն հարձակվել են». Արցախի նախագահ
Պետք է շատ ավելի ծանր և երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք. Արցախի նախագահ
Այստեղ պետք չէ բացատրել՝ ով է Էրդողանը և ինչ է ուզում անել Արցախում. սիրիացի պատգամավոր
Զինվորականի գլխարկ

Զոհերի թիվն ավելացավ ևս 26–ով. Արցախի ՊՆ–ն նոր ցանկ է հրապարակել

2366
(Թարմացված է 01:01 29.09.2020)
Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվածներից 19-ը 18-20 տարեկան են։ Ցանկում նաև կամավորականի անուն կա։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Արցախա–ադրբեջանական շփման գծում զոհվածերի թիվն ավելացել է 26-ով և դարձել 84։ Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողների անունները.

  1. Ղալթախչյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ.,
  2. Հովսեփյան Յուրի Կարենի, ծնվ. 2000թ.,
  3. Ավանեսյան Աշոտ Մեյվայի, ծնվ. 2000թ.,
  4. Ամիրյան Սամվել Սարգսի, ծնվ. 1996թ.,
  5. Հարությունյան Վանուշ Վահրամի, ծնվ. 2000թ.,
  6. Հովսեփյան Էրիկ Տիրանի, ծնվ. 2002թ.,
  7. Սարգսյան Նարեկ Սամվելի, ծնվ 2001թ.,
  8. Գևորգյան Ժորա Կարենի, ծնվ. 2001թ.,
  9. Սարգսյան Արսեն Սարգսի, ծնվ. 2001թ.,
  10. Խաչատրյան Արման Արմենի, ծնվ. 2001թ.,
  11. Հարությունյան Սամվել Նորայրի, ծնվ. 2000թ.,
  12. Թախմազյան Վահագն Վարդանի, ծնվ. 2001թ.,
  13. Չոբանյան Հովհաննես Զոհրաբի, ծնվ. 2002թ.,
  14. Հակոբյան Տիգրան Մերուժանի, ծնվ. 2000թ.,
  15. Մանուչարյան Գրիգոր Ռաշիդի, ծնվ. 2002թ.,
  16. Զորոյան Տիգրան Մանվելի, ծնվ. 2002թ.,
  17. Խաչատրյան Էրիկ Արթուրի, ծնվ. 2002թ.,
  18. Զարգարյան Հակոբ Բենիկի, ծնվ. 2002թ.,
  19. Ղազարյան Սոսիկ Գարիկի, ծնվ. 2002թ.,
  20. Քարամյան Աշոտ Ավետիքի, ծնվ. 2002թ.,
  21. Մուսայելյան Իրինա Լավրենտի, ծնվ. 1979թ.,
  22. Մելիքյան Ավագ Գրիշայի, ծնվ. 1978թ.,
  23. Մովսիսյան Անդրանիկ Գևորգի, ծնվ. 1987թ.,
  24. Սարգսյան Վահագն Աշոտի, ծնվ. 1975թ.,
  25. Իսպիրյան Դմիտրի Սերգեյի, ծնվ. 1987թ.,
  26. կամավորական Պետրոսյան Ռոբերտ Արմենի, ծնվ. 1992թ.։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 36 անօդաչու թռչող սարք, 47 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։

Պետք է շատ ավելի ծանր և երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք. Արցախի նախագահ

Հակառակորդի կենդանի ուժի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու. ԱՀ նախագահը` կամավորականներին

 

2366
թեգերը:
Զոհ, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախում տիրող իրավիճակի հարցով արտահերթ հանդիպում կանցկացնի
Փաշինյանը Մերկելին կոչ է արել ամեն ջանք գործադրել Թուրքիայի կեցվածքը սանձելու համար
Ո՞ր դեպքում 18-55 տարեկան տղամարդիկ կարող են մեկնել Հայաստանից
Ադրբեջանական զրահատեխնիկա, արխիվային լուսանկար

Ինչ կորուստներ ունի Ադրբեջանը

252
(Թարմացված է 01:08 29.09.2020)
Ադրբեջանն իր իսկ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով արդեն 80 զրահատեխնիկայից է զրկվել։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում ներկայացրել է հայկական զինուժի կողմից խոցված սպառազինությունը սեպտեմբերի 28-ի, ժամը 21:00-ի դրությամբ։ 

Ըստ այդմ` Ադրբեջանը կորցրել է 19 ԱԹՍ, 4 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ և 82 ավտոտրանսպորտ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու. ԱՀ նախագահը` կամավորականներին

252
թեգերը:
ինքնաթիռ, անօդաչու թռչող սարք, տանկ, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020