Մարիա Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հարցով հեռակա համաժողով կանցկացվի․ Զախարովա

91
(Թարմացված է 20:09 17.06.2020)
Հեռակա հանդիպմանը ներկա են լինելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik․ Այսօր ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնեց, որ հունիսի վերջին Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ հեռակա համաժողով կանցկացվի։

«ԵԱՀԿ համանախագահները մշտապես կապի մեջ են Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ։ Անցած ամիս նրանք համատեղ տեսաժողով են անցկացրել ու քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Մինչև այս ամսվա վերջ ևս մեկ հեռակա հանդիպում կանցկացվի, մենք անկասկած առանձին կտեղեկացնենք այդ մասին», - նշել է Զախարովան։

Տեսահանդիպմանը կմասնակցեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Զախարովայի խոսքով՝  սովորական ձևաչափով հանդիպումները կվերականգնվեն կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված միջազգային հաղորդակցության սահմանափակումները վերացվելուն պես։

Արմատական առաջխաղացում չկա․ Զախարովան` ղարաբաղյան բանակցությունների մասին

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել էր, որ կողմերը սպասում են, որ ղարաբաղյան բանակցությունների շրջանակում առարկայական աշխատանքի վերականգման պայմաններ ստեղծվեն։ Կորոնավիրուսի ֆոնին ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ մեկ հանդիպում արդեն անցկացվել է։ Մնացականյանն ասել է, որ մշտապես կապի մեջ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։

Կարիք չկա ավելի փորփրել. Մնացականյանը` ղարաբաղյան հիմնահարցի բանակցությունների մասին

91
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Զոհրաբ Մնացականյան, Էլմար Մամեդյարով, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Ղարաբաղյան հակամարտություն, Մարիա Զախարովա
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (385)
Ըստ թեմայի
Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկումը կդադարեցվի կորոնավիրուսի պատճառով
Անկախ կորոնավիրուսից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ընթանում է. Զախարովա
«Փուլային տարբերակի մասին նույնիսկ ակնարկ չկա». ՀՀ ԱԳՆ–ն`Ղարաբաղյան հակամարտության մասին
Արտակ Բեգլարյան

Սպանվածների մեջ առնվազն 4 ռազմագերի կա. Արցախի ՄԻՊ–ը վերլուծել է թշնամու դաժան տեսանյութը

48
(Թարմացված է 11:15 31.10.2020)
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը գրառում է կատարել` անդրադառնալով ադրբեջանցիների կողմից սոցցանցերում շրջանառող հայ զինծառայողների դիերի տեսանյութին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Twitter–ի իր էջում հայ զինծառայողների դիերի լուսանկարներ է հրապարակել` կատարելով որոշ դիտարկումներ։

«Ադրբեջանական սոցիալական ցանցերի տիրույթում նոր տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում են 19 հայերի մարմիններ։ Նրանցից որոշները ձեռնաշղթաներով են, մյուսները՝ մերկ: Ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը»,- գրել է Բեգլարյանը։

​Նա հավելել է նաև, որ անպատժելիությունը և միջազգային հանրության կուրությունը նոր հանցագործություններ են ծնում Ղարաբաղի դեմ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

48
թեգերը:
տեսանյութ, ռազմագերի, Արցախ, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Արխիվային լուսանկար

Թշնամին հրթիռակոծել է նաև Շուշին. քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ

85
(Թարմացված է 11:02 31.10.2020)

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Այսօր առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը,  հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք` Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում այսօր առավոտյան հայտնվել են կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն: