ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ադրբեջանը հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շուրջ 95 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հակառակորդը նշված ժամանակահատվածում ավելի քան 900 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՊԲ-ի առաջապահ ուժերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են հստակորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները:
Հիշեցնենք` նախորդ շաբաթ հակառակորդի հրադադարի ռեժիմը խախտել էր շուրջ 100 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց։