00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
5 ր
Հայկ Բաբուխանյան
Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել.Բաբուխանյան
17:05
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հատուկ ռեժիմ Արցախի մի քանի համայնքներում. վարակակիրներն ավելանում են

© Photo : Facebook / ԱՀ Քաղաքաշինության ՆախարարությունМедицинский пункт на границе Армении и Карабаха
Медицинский пункт на границе Армении и Карабаха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախում արտակարգ դրությունը ևս երեսուն օրով է երկարաձգվել, իսկ հանրապետություն մուտք գործելու սահմանափակումներն՝ առավել խստացվել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Արցախի Հանրապետությունում ևս արտակարգ դրությունը երկարաձգվում է։ ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով։ Այսպիսով, Արցախում արտակարգ դրությունը կգործի մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ:

Пробирка с тестом на коронавирус в медицинской лаборатории - Sputnik Արմենիա
ԱԳ նախարարությունում նույնպես կորոնավիրուսով վարակվածներ կան

Հանրապետությունում այսօր կորոնավիրուսի նոր վարակակիրներ են հայտնաբերվել։ Տեղեկատվական շտաբը, հղում անելով ԱՀ առողջապահության նախարարությանը, նշում է, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ: Բոլորն էլ Ստեփանակերտի բնակիչներ են։ Ներկայում աշխատանքներ են տարվում վարակակիրների շփման շրջանակը պարզելու համար։ Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոր որոշում է ստորագրել, որով Հադրութի շրջանի Հարթաշեն, Քյուրաթաղ, Ակնաղբյուր, Ուխտաձոր համայնքների մուտքն ու ելքը սահմանափակվում է։

«Հատուկ ռեժիմ կիրառելու անհրաժեշտությունը ծագել է կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի բնակչի շփման շրջանակը պարզելու արդյունքում: Վարակված անձը համայնքերից մեկում մասնակցել էր սգո արարողության»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշված համայնքներում թեստավորման համար նմուշառումներ են իրականացվել։ Սահմանափակումն ուժի մեջ է մտնում հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ից։

Ավելի վաղ՝ Արցախի Հանրապետության պարետ Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել էր նոր որոշում, որով ավելի են խստացվում ԱՀ մուտք գործելու սահմանափակումները: Մասնավորապես, հունիսի 15-ից ԱՀ քաղաքացիները (բացառությամբ մինչև վեց տարեկան երեխաների) Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելիս անցակետում ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն իրենց վերաբերյալ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի դեպքում՝ երեք օրից ոչ ավելի վաղեմության, իսկ արագ (ռապիդ) թեստի դեպքում՝ երկու օրից ոչ ավելի վաղեմության COVID-19 թեստի պատասխանը:

Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել

Նույնիսկ այն դեպքում, երբ թեստի պատասխանը բացասական է և զննությամբ վարակի ախտանիշներ չեն հայտնաբերվում, բոլոր անձինք պետք է ինքնամեկուսացվեն։ Բացառություն են կազմում բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդն ու մեկ ուղեկցողը։
Եթե թեստի պատասխանը դրական է կամ հատուկ զննությամբ վարակի ախտանիշներ են հայտնաբերվում, ապա անձը հոսպիտալացում է և (կամ) նրա նկատմամբ այլ սահմանափակող միջոցներ են կիրառվում։

Արցախի սահմանը հնարավոր կլինի հատել միայն կորոնավիրուսի բացասական թեստով․ ԱՀ նախագահ

Իսկ Արցախի Հանրապետության սահմանը հատել ցանկացող անձը ԱՀ քաղաքացի չէ, ապա թեստի բացասական պատասխան չներկայացնելու կամ էլ զննությամբ հիվանդության ախտանիշներ հայտնաբերելու դեպքում նրանց մուտքն առհասարակ արգելվում է։

Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը 68 է։ Նրանցից 43-ն արդեն առողջացել են քաղաքացի: Այս պահին մեկուսացված է 79 քաղաքացի։ Թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1224 նմուշառում:

Լրահոս
0