Արայիկ Հարությունյան

«Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր»․ Արայիկ Հարությունյան

83
(Թարմացված է 12:52 26.05.2020)
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը բոլորին կոչ է արել չմտահոգվել, քանի որ Արցախում, ոչ մեկին չեն առել և ոչ մեկը չի ծախվել, այլ քաղաքական գործընթացի արդյունքում ձևավորվել է քաղաքական նոր դաշտ, որտեղ խաղացողների հիմնական նպատակը Արցախի ապագան է:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտնել է Արցախում սպասվելիք կադրային առաջին նշանակումների և կառուցվածքային որոշ փոփոխությունների մասին։

«Մեր քաղաքական ամենամեծ ձեռքբերումը «Միասնական Հայրենիք» կուսակցության և նրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ համաձայնությունն է, որը հուշագրի տեսքով արդեն ներկայացրել ենք հանրության դատին: Բավական լուրջ հաջողություններ ենք արձանագրել հետագա համագործակցության առումով Մասիս Մայիլյանի հետ:Կան քննադատություններ: Ես ուզում եմ կոչ անել մեր մնացած քաղաքական գործիչներին՝ մի վիրավորեք մեր պետականաշինության գործում դեր ունեցած մեր հայրենիքի զավակներին: Մի փորձեք ազգի ապագայի հանդեպ ստանձնած պարտավորության արդյունքում ձեռք բերված համաձայնությունը պիտակավորել: Ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել: Այդ բառերն օգտագործողներն են ծախվողները: Հանուն ազգի է ամեն ինչ կատարվում: Պաշտոն չենք տալիս ոչ մեկին և պաշտոն չենք տալու ոչ մեկին, այլ առաջարկում ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի նկատմամբ: Ճակատագրական ժամանակահատված ենք ապրում եւ այս առումով պաշտոնով չենք մեր առաքելությունն իրականացնելու»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք ստացել են հանրության վստահության քվեն, իրենց մասնաբաժնով մասնակցելու են երկրի ապագան կառուցելու գործընթացին։

Հերոսների լուսանկարները` նախագահինի փոխարեն. Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել

«Մի մտահոգվեք, ոչ մեկին չեն առել, ոչ մեկը չի ծախվել: Այն մարդիկ, որոնք ապրում են Արցախում, վաղուց ապացուցել են, որ ոչ առնում են, ոչ ծախում են:Եթե նրանք այդպիսի բնութագիր ունենային, այստեղ չէին լինի։ Քաղաքական գործընթացի արդյունքում ձևավորվել է քաղաքական նոր դաշտ, որտեղ խաղացողների հիմնական նպատակը մեր ապագան է: Մենք փորձում ենք միասնության, համերաշխության, ընդհանուր օրակարգի շուրջ համագործակցել: Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր: Ինչպես երդմնակալության օրն եմ նշել՝ ձեռքս պարզած է բոլորի համար, այդ թվում՝ ոչ վայել հայտարարություններ անողների առումով, նրանց էլ եմ ձեռք մեկնում»,-ընդգծել է Արցախի նախագահը:

Երբեք չպետք է թույլ տալ, որ Արցախը քաղաքական դաշտում դառնա շահարկումների

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նախկինում ժամանակ զբաղեցրել էր ԱՀ վարչապետի պաշտոնը։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրա հետ մրցակցության մեջ մնացել էր ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

83
թեգերը:
պաշտոն, Արայիկ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախյան հարցը կլուծվի փոխվստահության մթնոլորտում. Մայիլյանը և Թովմասյանը հանդիպել են
Ադրբեջանցիներն ակտիվացել են. Արցախի սահմանին հակառակորդի կրակոցների թիվը կրկնապատկվել է
Փաշինյանը հայտնել է Հայաստանի և Արցախի ղեկավարների նոր պայմանավորվածության մասին
Արցախում բարձրագույն կրթությունն անվճար կդառնա
Ստեփանակերտ, արխիվային լուսանկար

Ի՞նչ պետք է իմանան Արցախ մեկնողները

91
(Թարմացված է 22:54 08.07.2020)
Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել, ըստ որի` կորոնավիրուսի ախտանշաններ ունեցողների մուտքն ԱՀ արգելվում է։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում` ԱՀ մուտք գործելու պահանջներին առնչվող։

«ԱՀ սահմանը հատելու համար Արցախի քաղաքացիները անցակետում պետք է ներկայացնեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի պատասխանը՝ երեք օրից ոչ ավելի վաղեմության: Եթե անցակետում չեն ներկայացնում թեստի պատասխանը, տեղում վճարովի հիմունքներով իրականացվում են նմուշառում ՊՇՌ հետազոտության նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Պարետատնից տեղեկացնում են, որ բոլոր անձինք ենթակա են ինքնամեկուսացման՝ բացառությամբ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և ուղեկցողի: Իսկ դրական պատասխանի դեպքում` կիրառվում է հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցներ:
Ի դեպ, պարտադիր թեստավորման պահանջից բացառություններ են արվում մինչև վեց տարեկան երեխաների, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և ուղեկցողի, ՊԲ կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի համար, ինչպես նաև պարետի ցուցումով՝ բացառիկ դեպքերում:

Հատուկ ռեժիմ Արցախի մի քանի համայնքներում. վարակակիրներն ավելանում են

ՊՇՌ թեստի գումարը մասնակի սուբսիդավորվելու է կառավարության կողմից, ինչի արդյունքում այն արժենալու է 7000 դրամ:
Ինչ վերաբերվում է ՀՀ կամ արտերկրի քաղաքացիների համար Արցախ մուտքին, ապա այն թույլատրվում է միայն ԱՀ տարածք մուտք գործելու թույլտվություն ստանալու և սահմանային անցակետում երեք օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու դեպքում:
Թեստի պատասխանը չներկայացնելու, ներկայացված թեստի պատասխանը դրական լինելու կամ հատուկ զննությամբ վարակի ախտանիշների հայտնաբերման դեպքում կարգելվի անձանց մուտքն Արցախ:

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ՀՀ կամ արտերկրի քաղաքացիների համար Արցախ սահմանային անցակետում ՊՇՌ թեստավորում (նմուշառում) առայժմ չի իրականացվում՝ հաշվի առնելով տեղի լաբորատորիայի սահմանափակ հնարավորությունները:

ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պարտադիր պահանջից բացառություն է արվում բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և ուղեկցողի, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց, հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականների՝ հանգուցյալի ծնողների, ամուսնու, կնոջ, երեխաների, քրոջ և եղբոր, պաշտպանության բանակի կարիքներից ելնելով՝ ԶՈԻ անձնակազմի համար։

Արցախի սահմանը հնարավոր կլինի հատել միայն կորոնավիրուսի բացասական թեստով․ ԱՀ նախագահ

Հիշեցնենք, որ Արցախում հուլիսի 8-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 141 դեպք, իսկ Հայաստանում 29 820 մարդ է կորոնավիրուսով վարակվել։

91
թեգերը:
թեստ, պարետ, կորոնավիրուս, Արցախ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Ձեր խմբակցության մեծ մասը վարակված է կորոնավիրուսով, մյուս մասը կոնտակտավոր է». Գորգիսյան
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով
«Իմ քայլից» քանի՞սն են վարակվել կորոնավիրուսով. կան նաև առողջացածներ
Կորոնավիրուսի պայմաններում աշխատող մանկապարտեզների աշխատակիցները հավելավճար կստանան
Глава МИД Армении Зограб Мнацаканян во время интервью общественному телевидению Карабаха (4 июля 2020). Степанакерт

Արցախի անվտանգությունը երբեք վտանգի տակ չի դրվի. Մնացականյանը` բանակցությունների մասին

33
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը բավարար ներուժ ունեն պաշտպանելու, պաշտպանվելու, և սպառնալիքների լեզուն խստորեն մերժված է հայկական կողմերի կողմից։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստաընկերությանը։

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մասին` ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ անցած երկու տարիների ընթացքում մենք բավական դինամիկ գործընթացների մեջ ենք եղել խաղաղ կարգավորման առումով՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և իրենց միջնորդությամբ աշխատելու ադրբեջանական կողմի հետ խաղաղ կարգավորման ամբողջ ծավալի, փաթեթի շուրջ։ Նրա խոսքով` քննարկվել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են մեզ համար կարևորագույն  և առաջնային խնդիրներին, որոնք բխում են համապարփակ, կայուն, տևական անվտանգության համակարգի և ամենակարևորը՝ նաև Արցախի կարգավիճակի հարցերից։

«Դրան զուգահեռ` մենք շատ էական և սկզբունքային հարց ունենք, որը վերաբերում է համապատասխան միջավայրի ձևավորմանը, որում տեղի է ունենում խաղաղ կարգավորումը, և որը վերաբերում է թե՛ էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը, թե՛ մարդկային շփումներին և հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուն: Եվ վերջապես, երրորդ կարևոր, շատ էական ուղղությունը․ Արցախի ընտրված իշխանությունների և Արցախի ժողովրդի ավելի անմիջական մասնակցությունն է խաղաղ գործընթացին։ Ընդ որում, շատ էական է պահպանել և ամրապնդել խաղաղ կարգավորման հանդեպ սեփականության զգացումն Արցախի մոտ այն առումով, որ, ի վերջո, հարցը վերաբերում է Արցախին, Արցախի ժողովրդին, և կարգավորումը վերաբերում է առաջին հերթին նրանց»,–ասել է նախարարը։

Զոհրաբ Մնացականյանի խոսքով` տեսակոնֆերանսով շփման ընթացքում արդեն մեր կողմից անդրադարձ է արվել  բավական զգայուն մեկ հարցի. այն արտահայտվում է թշնամական հռետորաբանության շատ տեսանելի մակարդակով, որը տեսանք այս վերջին շրջանում։ «Դա բացասական ազդեցություն է ունենում միջավայրի վրա, որի շրջանակներում մենք իրականացնում ենք այս խաղաղ գործընթացը։ Անհնար է պատկերացնել, որ նման թշնամության սերմացման, տարածման պայմաններում հնարավոր է գործնական և արդյունավետ ձևով իրականացնել կարևորագույն գործառույթը, որը վերաբերում է խաղաղ գործընթացին»,–ասել է Մնացականյանը։

Մնացականյանն Արցախի ղեկավարությանն է ներկայացրել կարգավորման գործընթացի զարգացումները

Պատասխանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարության մասին հարցին, որ այս հանդարտ ժամանակը պետք է օգտագործեն առաջնագծում դիրքերն ամրապնդելու համար` Մնացականյանն ասաց, որ հայկական կողմերը, Արցախն առավել քան վճռական է պաշտպանելու իր անվտանգությունը, իր կյանքի իրավունքը, իր ազատությունը։ «Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության և ազատության միակ երաշխավորողը։ Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը բավարար ներուժ ունեն՝ պաշտպանելու, պաշտպանվելու, և սպառնալիքների լեզուն խստորեն մերժված է հայկական կողմերի կողմից։ Մեզ համար առանցքային է մնում մեկ բան․ 1994 թ․ զինադադարի և զինադադարի պայմանագրի պահպանումը մնում են կարևորագույն պահանջներից մեկն այս գործընթացում։ Սա շահագրգռվածություն է բոլոր կողմերի համար։ Կրկին հստակ լինենք, որ հայկական կողմերն առավել քան պատրաստ են պաշտպանելու և պաշտպանվելու, բայց զինադադարն անհրաժեշտ պայման է՝ խաղաղ գործընթացի շրջանակներում արդյունավետորեն առաջ շարժվելու համար»,–ասել է նախարարը` հավելելով, որ անհնար է մի ձեռքով կրակել,  մյուս ձեռքով բանակցել։

Անդրադառնալով բանակցային գործընթացին Ստեփանակերտի ուղղակի մասնակցության հարցին` Մնացականյանը կրկին ընդգծել է, որ սա մեզ համար շատ կարևոր սկզբունքային հարց է։ «Արցախի մասնակցությունը գործընթացին պրակտիկ խնդիր է։ Սա որևէ կերպ չի նվազեցնում Հայաստանի պատասխանատվությունը և պարտավորություններն այս գործընթացում, բայց ամրագրում է շատ ավելի հստակ արդյունավետություն՝ խաղաղ գործընթացում ռեալ առաջընթաց ապահովելու համար»,–ասել է նա։

Անդրադառնալով բանակցությունների սպասվող նոր փուլերին` ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ չի կարող լինել մի իրավիճակ, երբ որևէ կերպ վտանգի տակ դրվեն Արցախի բնակչության, Արցախում ապրող մարդու անվտանգությունը, Արցախում բնակվող մարդու իրավունքների արտահայտումը՝ սկսած կյանքի իրավունքի պաշտպանությունից մինչև հավաքական ինքնորոշման իրավունքի արտահայտումը։

33
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Արմատական առաջխաղացում չկա․ Զախարովան` ղարաբաղյան բանակցությունների մասին
Լեռնային Ղարաբաղի հարցով հեռակա համաժողով կանցկացվի․ Զախարովա
Ղարաբաղի հարցում փուլայնությունը նորություն չէ․ 3 հիմնական հարց է քննարկվում

Արմեն Սարգսյանն Արցախում է. նա շնորհակալություն է հայտնել նախագահի պարտված մրցակիցներին

0
(Թարմացված է 17:24 10.07.2020)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է իր արցախյան գործընկերոջը, որի հետ քննարկել է Արցախի հզորացմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերը։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ, Ստեփանակերտում հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը շնորհավորել է Հարությունյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նրա մրցակիցներին։

«Նրանք անձնապես չհաղթեցին, բայց հաղթեցին միասին՝ ցույց տալով աշխարհին, որ Արցախը ոչ միայն ամուր ու հզոր, այլև ժողովրդավարական երկիր է, ինչպես նաև ազատ երկիր, որտեղ անցկացվում են ազատ ընտրություններ: Նրանք պետք է հպարտ լինեն, քանի որ իրենց ներդրումն ունեցան գործընթացում», - նշել է ՀՀ նախագահը:

Նախագահի լիազորությունները նվազեցնելու մասին խոսք լինել չի կարող. Մակունց

Իր հերթին Հարությունյանն ընդգծել է, որ մասնակցող թեկնածուների մեծ մասը ներկա քաղաքական իշխանության մաս է կազմում և պատրաստակամ է ապահովել երկրի առաջընթացն ու զարգացումն, իսկ նրանք, ովքեր ներգրավված չեն, նույնպես շարունակում են իրենց գործունեությունը հանուն Արցախի: Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին՝ Արցախի զարգացմանն ուղղված գործնական ծրագրերին աջակցելու համար։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Արցախի հզորացմանն ու զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային մի շարք ծրագրերի:

Արցախի իշխանությունները հետամուտ են լինելու տարածքային ամբողջականության վերականգնմանը

0
թեգերը:
տեսանյութ, Արայիկ Հարությունյան, Արմեն Սարգսյան, Նախագահ, Հայաստան, Արցախ
Ըստ թեմայի
Բնակարաններ սպայական անձնակազմին, զինհաշմանդամներին և ոչ միայն. Արցախի նախագահի խոստումը
Ջալալ Հարությունյանը վերանշանակվել է․ Արցախի նախագահը կարևոր որոշումներ է կայացրել
Արցախի նախագահը հայտնել է` ինչպես է «ծախսելու» աշխատավարձը