Մասիս Մայիլյանը և Արթուր Թովմասյանը հանդիպել են

Արցախյան հարցը կլուծվի փոխվստահության մթնոլորտում. Մայիլյանը և Թովմասյանը հանդիպել են

101
(Թարմացված է 13:11 24.05.2020)
Արցախի ԱԺ նորընտիր նախագահը կարծում է, որ Արցախի բնականոն զարգացումը հնարավոր է անկախ պետականության պայմաններում։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանը կարծում է, որ Արցախյան հիմնախնդիրը կարելի է լուծել, երբ կա փոխվստահության մթնոլորտ: Թովմասյանը նման կարծիք է հայտնել Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանի հետ հանդիպման ժամանակ` տեղեկանում ենք Մայիլյանի Facebook սոցցանցի գրառումից։

Հանդիպման ընթացքում Թովմասյանը Մայիլյանին ասել է, որ վերջինս բավականաչափ փորձ ունի արտաքին քաղաքականության ոլորտում, և նրա նման կադրերը քիչ են Արցախում:

«Եթե շարունակեք Ձեր գործունեությունը, ապա մեր համատեղ աշխատանքը բարձր մակարդակի վրա կլինի: Մենք պետք է հարգենք մեր ժողովրդի կամքը, պետք է Արցախը ներկայացնենք միջազգային հարթակներում: Համոզված եմ՝ Դուք էլ այն կարծիքին եք, որ Արցախի բնականոն զարգացումը հնարավոր է անկախ պետականության պայմաններում՝ հեռանկարում ունենալով մեկ միասնական հայրենիք տեսնելու գաղափարը»,–ասել է Թովմասյանը։

Նրա խոսքով` միասնական հայրենիք ունենալու նպատակին հասնելու համար կան մի շարք դժվարություններ, որոնք պետք է միասնական ուժերով հաղթահարվեն:

Թովմասյանն Ազգային ժողովի կողմից վստահեցրել է, որ ԱՀ արտաքին գործերի նախարարությանն աջակցելու են բոլոր հարցերում:

Մայիլյանն էլ շնորհավորել է Թովմասյանին` Արցախի Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև ողջունել նրա նախաձեռնությունը՝ հանդիպելու և քննարկելու երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։

Ինչու Փաշինյանն ու Հարությունյանը չքննարկեցին Արցախի խնդիրը, կամ նոր հարաբերություններ

Երկուստեք կարևորվել է Արցախում համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը։ Նշվում է նաև, որ արտախորհրդարանական ուժերի հետ ևս կլինեն նման ձևաչափով հանդիպումներ։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նորընտիր յոթերորդ գումարման խորհրդարանը փակ քվեարկության արդյունքում 29 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ մայիսի 21–ին Ազգային ժողովի նախագահ ընտրեց «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին:

101
թեգերը:
Արթուր Թովմասյան, Մասիս Մայիլյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ են արել
Երբեք չպետք է թույլ տալ, որ Արցախը քաղաքական դաշտում դառնա շահարկումների գործիք. Պողոսյան
Ադրբեջանցիներն ակտիվացել են. Արցախի սահմանին հակառակորդի կրակոցների թիվը կրկնապատկվել է
Արցախն օգնության խմբաքանակ է ուղարկել Լիբանան

Եվս մեկ ինքնաթիռ․ Արցախն օգնության խմբաքանակ է ուղարկել Լիբանան

175
(Թարմացված է 23:26 09.08.2020)
Օդանավում դեղորայք և բժշկական տաբեր պարագաներ են։ Հայաստանն արդեն մեկ օդանավ օգնություն ուղարկել է Լիբանան, ևս երկուսը կուղարկի։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Արցախից օգնության խմբաքանակ է ուղարկվել Լիբանան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։ Օդանավում դեղորայք և բժշկական տաբեր պարագաներ են։ Տուփերի վրա գրված է․ «Արցախի ժողովրդից Լիբանանին» և պատկերված են Արցախի ու Լիբանանի դրոշները։

1 / 3
Արցախն օգնության խմբաքանակ է ուղարկել Լիբանան

Հումանիտար օգնությամբ բեռնված օդանավի մասին գրառում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան՝ տանելով մարդասիրական առաջին անհրաժեշտության օգնություն: Այսքանով, սակայն, մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը և հայ համայնքին չի ավարտվում: Խաղաղություն եղբայրական Լիբանանին»,- գրել է նա։

 

 

Հայաստանն արդեն մեկ օդանավ օգնություն ուղարկել է Լիբանան, ևս երկուսը կուղարկի։ Բեյրութ ուղևորվող երկրորդ և երրորդ ինքնաթիռներում արդեն կլինի հայ համայնքի համար նախատեսված օգնություն՝ գույք, պարենամթերք՝ այն, ինչը Հայաստանից խնդրել է լիբանանահայ համայնքը: Երկրորդ ինքնաթիռը Լիբանան կուղևորվի օգոստոսի 9-ին, երրորդը՝ օգոստոսի 11-ին:

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը խոստովանել է, որ նյութը պատշաճ ձևով չի պահվել։
Լիբանանի նախագահ Միշել Աունը հրաժարվել է միջազգային հետաքննությունից։ Հայտնի է, որ Բեյրութի նավահանգստի ու մաքսատան աշխատակազմից մոտ քսան մարդ է հարցաքննվել, այդ թվում՝ ղեկավարները։ Սարսափելի պայթյունից 13 հայ է մահացել, հայտնի է 11–ի ինքնությունը։

Պայթյունի զոհ է դարձել ընդհանուր առմամբ 154 մարդ, նրանից 25-ի ինքնությունը դեռ չի պարզվել։ Եվս 60-ը անհետ կորած են։ Տուժել է ավելի քան 5000 մարդ։

175
թեգերը:
Հայաստան, կառավարություն, Բեյրութ, Լիբանան, Արցախ
թեմա:
Պայթյուն Բեյրութում
Ըստ թեմայի
Երևանը հումանիտար օգնություն կուղարկի Բեյրութ. հայտնի է` երբ կմեկնի 1–ին ինքնաթիռը
«Օգնի՛ր մեզ». ինչպես են Մակրոնին դիմավորել Բեյրութում
Իսրայելա-լիբանանյան կոնֆլիկտն ու Բեյրութի պայթյունը. ինչ կապ ունի «Հըզբոլլահը»
ՌԴ ԱԻՆ–ը 5 ինքնաթիռով օգնություն կուղարկի Բեյրութ
Զինծառայողներ

Ադրբեջանը շուրջ 2800 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ

754
(Թարմացված է 14:29 08.08.2020)
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել է` վերջին յոթ օրում ինչ է կատարվել առաջնագծում։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 2800 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊՆ–ն վստահեցնում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հիշեցնենք` հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց:

Արցախի ՊՆ–ն հայտարարություն է տարածել. դիպուկահարներ են պետք և ոչ միայն

754
թեգերը:
կրակոց, հրադադար, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
ՀՀ ՊՆ–ն հերքում է խոցված անօդաչուի մասին տեղեկությունը
Ըստ առաջադրված խնդիրների. ՀՀ ԶՈւ գրոհային ավիացիոն ուժերը վարժանքներ են անում
Հայկական ուժերը ճնշել են հակառակորդին. ԶՈւ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին
Երևան

Զգույշ եղեք` ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 17:04 10.08.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին ամպրոպի ժամանակ կնկատվի քամու ուժգնացում։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է, որ այսօր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Իրաքի հայերը մոտ 98 հազար դոլար են փոխանցել «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին

«Հիդրոմետի» տվյալներով էլ հանրապետության տարածքում օգոստոսի 11-15-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գիշերային ժամերին լռության խախտման, հրավառության դեպքերի հսկողությունը կուժեղացվի

Մայրաքաղաքում օգոստոսի 11–ի գիշերը կգրանցվի 19-21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի + 31...+33 աստիճան։

0
թեգերը:
շոգ, արև, Անձրև, Երևան, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում