Արցախ

Արցախում բարձրագույն կրթությունն անվճար կդառնա

287
(Թարմացված է 11:41 23.05.2020)
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ նոր կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Այս տարվա սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար։ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում շնորհավորել է հանրապետության բոլոր շրջանավարտներին «Վերջին զանգի» առիթով և տոնական անակնկալ լուրը հաղորդել.

«Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ ևս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները: Հետևապես, սովորելու և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ»,- գրել է նախագահը:

Իր շնորհավորական ուղերձում նա նշել է, որ աշխարհին պատուհասած համավարակը այս տարի բոլորին զրկել է «Վերջին զանգի» տոնական միջոցառման կազմակերպումից: Սակայն ինքը համոզված է, որ դրա հետևանքով առաջացած հիասթափությունը որևէ կերպ չի խանգարելու, որ յուրաքանչյուրն իր առջև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ջանքեր գործադրի:

Փաշինյանը հայտնել է Հայաստանի և Արցախի ղեկավարների նոր պայմանավորվածության մասին

«Մի՛ մոռացեք, որ ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է: Դպրոցն ավարտելուց հետո ձեր կյանքում սկսվում է շատ կարևոր մի շրջափուլ, որտեղ որակի ու արդյունավետության չափման միավորները կրկին գիտելիքների մակարդակն ու ցուցաբերած հմտություններն են լինելու: Ուստի, ինչ մասնագիտություն էլ կյանքում ընտրելու լինեք, միշտ հիշեք, որ ձեր ոլորտում պետք է լինեք առաջատարը»,- նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու մաղթել, որ բոլորի երազանքներն ու մտահղացումներն իրականանան հանուն նրանց անհատական և բոլորիս հավաքական հաջողությունների:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նախկինում ժամանակ զբաղեցրել էր ԱՀ վարչապետի պաշտոնը։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրա հետ մրցակցության մեջ մնացել էր ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

«Արցախը Հայաստան է, և վերջ». Արայիկ Հարությունյանը հուզիչ պատմություն պատմեց

287
թեգերը:
Կրթության և գիտության նախարարություն (ԿԳՆ), բուհ, Արայիկ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Փաշինյանը ցույց է տվել, թե ինչ մեքենայով է աշխատանքի գնալու Արցախի նորընտիր նախագահը
ՀՀ առողջապահության նախարարը խոսել է աղմուկ հանած արցախյան լուսանկարի մասին
Չի կարող լինել որևէ լուծում, որը չի ունենա Արցախի և ՀՀ ժողովրդի համաձայնությունը․ Միրզոյան
Զինվորական ավտոմեքենա. արխիվային լուսանկար

Զինվորները զորավարժությունից են վերադառնալիս եղել. մանրամասներ Արցախում գրանցված վթարից

274
(Թարմացված է 22:56 03.06.2020)
Արցախում «Ուրալի» կողաշրջման հետևանքով 6 զինծառայող մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի– Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արցախում այսօր մահացած զինծառայող Սարգիս Ղուլյանը զորավարժությունից է վերադառնալիս եղել, երբ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։

«Հունիսի 3-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Մատաղիս-Մարտակերտ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, զորավարժությունից վերադառնալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։ Եվս 6 զինծառայող մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Վթարի հետևանքով լեյտենանտ Աբրահամ Տիգրանի Մարուխյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ կրտեր սերժանտ Դավիթ Արմենի Սարգսյանը, շարքայիններ Միքայել Սամվելի Վահանյանը, Ժիրայր Վիկտորի Մանուկյանը, Արման Վահրամի Պողոսյանը և Արտակ Վարդանի Շեկոյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի զինվորական հոսպիտալ։

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացած զինծառայող Սարգիս Ղուլյանն Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքից է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում համայնքի ղեկավարը` Սարիբեկ Կարապետյանը, հայտնել էր, որ Ղուլյանը 6 ամսվա զինծառայող էր։

274
թեգերը:
Վիրավոր, Զոհ, ավտովթար, Զինվոր, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Վերանորոգված և նոր կահավորված հիվանդասենյակներ. նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական հոսպիտալ
Նա պատասխան է տալու ցանկացած բառի, որոշման և զինծառայողների թափված արյան համար. ՊՆ
ՊՆ–ին փորձում են ներգրավել անորակ քաղաքական խաղերի մեջ. Բալայանը` Մինասյանի ասածի մասին
ՊԲ է ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Ադրբեջանին զսպելու մեխանիզմներն ավելի կկատարելագործվեն. Դավթյանն Արցախում է

72
(Թարմացված է 18:13 03.06.2020)
Արտակ Դավթյանն Արցախում ծանոթացել է մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումները համալրած կրակային նոր միջոցների կիրառման առանձնահատկություններին։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանն ու Արցախը շարունակում են աշխատանքներ իրականացնել, որոնք նպատակ ունեն հակառակորդին զսպելու մեխանիզմներն ավելի կատարելագործել։

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջին շրջանի ռազմատենչ ու տարածաշրջանային կայունությունը խաթարելուն միտված հայտարարություններին զուգահեռ` հայկական 2 պետությունների ԶՈւ–ն շարունակում են կյանքի կոչել այն գործընթացները, որոնք նպատակ ունեն էլ ավելի կատարելագործել հակառակորդին զսպելու մեխանիզմները: Այս համատեքստում հունիսի 3-ին աշխատանքային այցով ՊԲ է ժամանել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը»,– նշված է հաղորդագրության մեջ։

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ Դավթյանը հետևել է հարավային ուղղությամբ իրականացվող ինժեներաամրաշինական աշխատանքների ընթացքին, մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումները համալրած կրակային նոր միջոցների կիրառման առանձնահատկություններին։ Դավթյանը եղել է նաև զրահատանկային զորամասերից մեկի ճամբարային հավաքների շրջանում:

Начальник Генштаба ВС РА Артак Давтян и командующий Армии обороны Карабаха Джалал Арутюнян посетили воинские части на передовой (3 июня 2020).
Արտակ Դավթյանն Արցախում է

Աշխատանքային այցի ժամանակ հայկական երկու պետությունների բարձրաստիճան հրամկազմը նաև ճշգրտել է համագործակցության հետագա խորացման առաջնահերթ ուղղությունները:

Начальник Генштаба ВС РА Артак Давтян и командующий Армии обороны Карабаха Джалал Арутюнян посетили воинские части на передовой (3 июня 2020).
Արտակ Դավթյանն Արցախում է
72
թեգերը:
Ջալալ Հարությունյան, Արտակ Դավթյան, Արցախ
Ըստ թեմայի
Արտակ Դավթյանը խոսեց «էլիտար» զորամասի և իր որդիների ծառայության մասին
Արտակ Դավթյանը զորամասեր ու մարտական հենակետեր է այցելել
Արտակ Դավթյանը մեկնաբանել է իր հրաժարականի մասին լուրերը
Կաննի կիոնփառատոն

Հայ ռեժիսորի ֆիլմը ներկայացված է Կաննի փառատոնին

56
(Թարմացված է 00:04 04.06.2020)
Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնն արդեն հայտարարել է այս տարվա իր ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնին այս տարի ներկայացված կլինի նաև հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Փառատոնի արտ-տնօրեն Թիերի Ֆրեմոն ու նախագահ Պիեր Լեսկյուրը հայտարարել են՝ ինչ ֆիլմեր են ընտրել Կաննի 73-րդ կինոփառատոնի համար։

The First Features ծրագրին մասնակցում է հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի Si Le Vent Tombe (Should the wind fall) «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը, որը Բելգիայի, Ֆրանսիայի ու Հայաստանի համատեղ արտադրությունն է։

Գեղեցկության և շքեղության վերջին ակորդը Կաննում. կինոփառատոնի վերջին լուսանկարները

Սյուժեի համաձայն՝ միջազգային աուդիտոր Ալենն Արցախ է գալիս՝ ինքնահռչակ  հանրապետության օդանավակայանը գնահատելու համար, որպեսզի այն բացվի։ Էդգարը` տեղացի տղան, թափառում է օդանավակայանում ու տարօրինակ գործով է զբաղվում։ Վերջիվերջո տղամարդն ու տղան հանդիպում են։

Հիշեցնենք՝ Կաննի փառատոնը նախատեսված էր մայիսին, ինչպես ամեն տարի, սակայն համավարակի պատճառով փառատոնը չի կայանա, բայց կազմկոմիտեն որոշել է հայտարարել ընտրված ֆիլմերը։

56
թեգերը:
ֆիլմ, Արցախ, ռեժիսոր, հայ, Կաննի կինոփառատոն
Ըստ թեմայի
Սա տեսնել է պետք. Կանն եկած աստղերի զարդերն ու հանդերձանքը. լուսանկարներ
Հայտնի են Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի դափնեկիրները. լուսանկարներ
Դեկամերոն-2020 կամ կարանտինի կաննոնների պահպանման հայկական ձևն ու մեղավորները