00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Փաշինյանն ու Հարությունյանը չքննարկեցին Արցախի խնդիրը, կամ նոր հարաբերություններ

© Photo / official site of the Prime minister of RAВстреча премьер-министра Армении Никола Пашиняна с президентом Карабаха Араиком Арутюняном (22 мая 2020). Степанакерт
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна с президентом Карабаха Араиком Арутюняном (22 мая 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի և Արցախի առաջնորդները «դատապարտված» են սերտ համագործակցության, ովքեր էլ որ լինեն Երևանի և Ստեփանակերտի ղեկին։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԼՂՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի բանակցությունների ժամանակ աչքի զարնեց մի հետաքրքրաշարժ դետալ։ Զրույցի ընթացքում հակամարտության կարգավորման թեման գրեթե չարծարծվեց, համենայնդեպս, հանրային մասում։ Հիմնականում խոսում էին տնտեսական համագործակցության, տարբեր գերատեսչությունների փոխգործակության և Հայաստանի ու Արցախի ընդհանուր զարգացման մասին։

Банкет после церемонии инаугурации президента Карабаха Араика Арутюняна (21 мая 2020). Карабах - Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարարը խոսել է աղմուկ հանած արցախյան լուսանկարի մասին

Սակայն Ղարաբաղյան հակամարտությունն այնքան առանցքային թեմա է, որ այն շրջանցելը հազիվ թե պետք է պատահականություն համարել։ Քաղաքագետ Նարեկ Գալստյանի կարծիքով` Երևանի և Ստեփանակերտի միջև հստակ պայմանավորվածություն կա ապագա բանակցությունների մարտավարական քայլերի վերաբերյալ։

«Ղարաբաղի ներկայացուցիչները միշտ պնդել են բանակցային սեղան իրենց վերադարձի անհրաժեշտության մասին։ Հայաստանի իշխանության շեշտադրումները տարբեր ժամանակ տարբեր են եղել։ Այո, ընդհանուր առմամբ եղել է այն գիտակցումը, որ Ստեփանակերտը պետք է անմիջական մասնակցություն ունենա։ Սակայն գործնականում այս հարցն առաջնահերթ է դարձել հենց այսօր, և այն միավորել է Հայաստանի և Արցախի ղեկավարությանը, նրանց տեսակետները համընկել են», –Sputnik  Արմենիայի հետ զրույցում ասաց Գալստյանը։

Նա կարծում է, որ եթե կա համախմբում մարտավարական հարցերի շուրջ, ապա մնացած մանրուքներն արդեն կհամաձայնեցվեն պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի միջև։ Իսկ դրանք հասկանալի պատճառներով չեն կարող հանրայնացվել։ Փորձագետը չի բացառում, որ հակամարտության թեման չի քննարկվել հենց այս պատճառով։ Գալստյանը չի կարծում, թե ինչ-որ մութ անկյուններ կամ տարաձայնություններ կան այդ հարցում։

Փաշինյանը հայտնել է Հայաստանի և Արցախի ղեկավարների նոր պայմանավորվածության մասին

Քաղաքագետը համոզված է, որ Հայաստանի և Ղարաբաղի առաջնորդները պարզապես «դատապարտված» են սերտ համագործակցության, ովքեր էլ որ լինեն Երևանի և Ստեփանակերտի ղեկին։ Այստեղ անվտանգության խնդիր է դրված, և ցանկացած քաղաքական խաղ ու ինտրիգ երկրորդ պլան է գնում։ Բայց միևնույն ժամանակ, Գալստյանն ընդգծում է, որ Հարությունյանն անձամբ շատ արագ կարողացել է կողմնորոշվել Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո և իր լոյալությունը հայտնել ՀՀ նոր իշխանությանը։

Инаугурация президента Карабаха Араика Арутюняна (21 мая 2020). Шуши - Sputnik Արմենիա
«Արցախը Հայաստան է, և վերջ». Արայիկ Հարությունյանը հուզիչ պատմություն պատմեց

 «Թեպետ, Հարությունյանի փոխարեն Արցախի ցանկացած այլ ղեկավար Հայաստանի ղեկավարության հետ լավ հարաբերություններ կպահպաներ։ Սակայն նրա քաղաքական փորձն ու հոտառությունը հուշեցին նրան դեռ իշխանության գալուց առաջ ստանալ Երևանի աջակցությունը», -հավելեց մեր զրուցակիցը։

Հարկ է ուշադրություն դարձնել նաև այն հակադրությանը, որն առաջանում է Արայիկ Հարությունյանի և նրա նախորդի` Բակո Սահակյանի կերպարները համեմատելիս։ Եթե նորընտիր նախագահը տնտեսվարի համբավ և կերպար ունի, ապա Սահակյանն ուժային կառույցներից էր սերում. նախքան նախագահի պաշտոնը ստանձնելը, նա գլխավորում էր Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։

Մեր հարցին, թե ուժայինին տեխնիկական կրթություն ունեցող անձով փոխարինելը ինչպես կանդրադառնա Արցախի զարգացման վրա,  Գալստյանը ենթադրեց, որ էական փոփոխություններ ակնկալել պետք չէ։ Նա կարծում է, որ Արցախը հայկական Սպարտան է, որտեղ բացառապես ամեն ինչ ենթարկվում է պաշտպանության և անվտանգության ուժեղացման տրամաբանությանը։ Սակայն ակնհայտ է, որ առանց ուժեղ տնտեսության անհնար է զարգացնել ռազմական ոլորտը։ Գալստյանի կարծիքով` հավանաբար, կառավարման մեջ կլինեն որոշակի կառուցվածքային, սակայն ոչ ֆունկցիոնալ փոփոխություններ։

Չի կարող լինել որևէ լուծում, որը չի ունենա Արցախի և ՀՀ ժողովրդի համաձայնությունը․ Միրզոյան

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը, որն ավելի վաղ զբաղեցնում էր Արցախի վարչապետի պաշտոնը, իսկ հետո գլխավորեց «Ազատ հայրենիք» կուսակցությունը, ԼՂՀ նախագահ է ընտրվել ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում։ Այս պաշտոնում նա փոխարինեց Բակո Սահակյանին, ով Արցախի նախագահն էր 12 տարի։

Լրահոս
0