Արայիկ Հարությունյան

«Արցախը Հայաստան է, և վերջ». Արայիկ Հարությունյանը հուզիչ պատմություն պատմեց

482
(Թարմացված է 20:50 21.05.2020)
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, ստանձնելով նախագահի պաշտոնը, հանդես եկավ ելույթով։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Արցախը Հայաստան է, և վերջ։ Այս հայտարարությունն արեց Արցախի նախագահի պաշտոնը ստանձնած Արայիկ Հարությունյանը` ելույթ ունենալով Ազգային ժողովի հատուկ նիստում և կրկնելով դեռ նախորդ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը։

2019–ին օգոստոսի 5-ին Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հանդես էր եկել ծրագրային ելույթով և ասել, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այս հայտարարությանը հաջորդել էր ադրբեջանական կողմի բուռն արձագանքը։ Փաշինյանը վերոնշյալ թեմայով խոսել էր Գերմանիայում` Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում` պատասխանելով Բեռլինում ադրբեջանցիների համայնքի ներկայացուցիչների հարցերին։

«Երբ 28 տարի առաջ Արցախի համար կռիվ էինք տալիս, երազում էինք ունենալ միացյալ ու ազատ հայրենիք։ Այժմ նորանոր երազանքներին հասնելու ժամանակն է, մեծ երազանքների։ Ժամանակն է երազելու ու գործելու` ռազմական, տնտեսական հայրենիք կերտելու ուղղությամբ»,–ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` խորհրդանշական է, որ ինքն Արցախի նախագահի պաշտոնը ստանձնում է պատմական Շուշիում` հաղթական մայիս ամսին։

Հարությունյանը հայտնեց նաև, որ Արցախի ԱԺ–ն Շուշի տեղափոխելու մտադրություն կա,  և այդ ուղղությամբ քայլեր կիրականացնեն։

Արցախի նախագահի խոսքով` մի քանի հիմնական սկզբունքներ կան, որոնք ընդգրկված են լինելու իր գործունեության սկզբում։ Դրանցից առաջինը սահմանում է, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ պետությունը` բարձրագույն արժեքին ծառայող հաստատություն։

Սկզբունքներից հաջորդն էլ այն է, որ միացյալ հայրենիքի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը ենթակա չէ որևէ վերապահման և սակարկման։ Հարությունյանի խոսքով` Արցախի բնակչության գլխին կախված սուրը պետք է համարել յաթաղան` ողջ հայության գլխին։ Նախագահն ասաց, որ պատրաստ են այդ յաթաղանը վերածել բահի, գրչի, խաչի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև սրի։

Հարությունյանը պատմեց` 1988-ի փետրվարի 13-ին իր մեծ եղբայրը` Սամվելը, իրեն հարցրել է, թե պատրա՞ստ է զոհվել հանուն հայրենիքի։ Հարությունյանը պատասխանել է` այո։

«Եղբայրս կատարեց իր երդումը, ես` դեռ ոչ»,–հուզված ձայնով ասաց Հարությունյանը։

Նշենք, որ արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Երկրորդ փուլում նրա հետ մրցակցում էր արտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Իսկ առաջին փուլի քվեարկությունը կայացել էր մարտի 31-ին։

482
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախի Ազգային ժողովը նոր նախագահ ունի
Այլևս անշրջելի իրողություն է, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է. ՀՀ նախագահ
Փաշինյանը ցույց է տվել, թե ինչ մեքենայով է աշխատանքի գնալու Արցախի նորընտիր նախագահը
Նիկոլ Փաշինյանը 7 պաշտոնյայի Արցախ է գործուղել. նրանց թվում են ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը
Լաբորատորիա, արխիվային լուսանկար

Արցախում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 8 քաղաքացու մոտ

31
(Թարմացված է 20:19 02.06.2020)
Արցախում կորոնավիրուսով վարակված անձինք բժիշկների հսկողության ներքո մեկուսացման վայրում են մնում։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ, որոնք Շահումյանի շրջանում հաստատված վարակի օջախի նույն շրջանակից են:

«Նրանց նախապես մեկուսացրել էին համապատասխան վայրերում: Նոր վարակակիրների մեջ նաև Ստեփանակերտի բնակիչներ կան, և նրանք բժիշկների հսկողության ներքո շարունակում են մեկուսացման վայրում մնալ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ընդհանուր առմամբ, Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 54 դեպք, որից 26-ն արդեն առողջացել են: Մեկուսացված է 100 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է:

Արցախում մոտ 600 մարդ է շփվել Փաշինյանի հետ․ իշխանական թիմը թեստավորվում է. «Հրապարակ»

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Արցախում կորոնավիրուսով վարակման ևս երեք դեպք է հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 517–ով և հասել 10 009–ի։

31
թեգերը:
թեստ, կորոնավիրուս, Արցախ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին
Հղիության ժամանակ կորոնավիրուսը կարո՞ղ է մորից երեխային փոխանցվել. պարզաբանում է բժիշկը
Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակն ավելացել է և հասել 6.3 միլիոնի
Ռուսաստանում սկսում են փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Թեստ. արխիվային լուսանկար

Արցախում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հաստատվել

44
(Թարմացված է 12:42 02.06.2020)
Արցախում կորոնավիրուսով վարակման վերջին բոլոր դեպքերը մեկուսացված քաղաքացիների մոտ են գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ։

«Կորոնավիրուսով վարակված քաղաքացիները ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այսպիսով` Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 46 է։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 26 քաղաքացի, իսկ մեկուսացման մեջ է գտնում 100 անձ։ Արցախում կատարվել է 926 թեստավորում։

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 517 նոր դեպք և 25 առողջացած։

Երկրում կորոնավիրուսով վարակվել է 10 002 մարդ։ 

Հայաստանում 101–ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսն ու դուրս գրվել հիվանդանոցից

44
թեգերը:
Արցախ, կորոնավիրուս, թեստ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Արցախում ևս երկու մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել
Կորոնավիրուսով հիվանդների թիվն Արցախում ավելանում է. 3 նոր դեպք է գրանցվել
Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը
«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց

Հայաստանում ևս 12 մարդ է մահացել կորոնավիրուսից

0
(Թարմացված է 11:06 03.06.2020)
Մահացածներից յոթը տղամարդիկ են, մյուսները` կանայք։ Մահվան ևս երեք դեպք է արձանագրվել, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում ևս 12 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 10524–ի։ Մահացել է 170 մարդ, կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվն էլ 59 է։

 

0
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան