Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը երդվեց ու ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը

244
(Թարմացված է 20:51 21.05.2020)
Արայիկ Հարությունյանը ձեռքը դրեց Ավետարանին ու երդվեց ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային անվտանգությունն ու ամբողջականությունը։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստում կայացավ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը։ 

«Երդվում եմ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային անվտանգությունն ու ամբողջականությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»,–ասաց Հարությունյանը` ձեռքը դնելով 17-րդ դարի Ավետարանի ու Սահմանադրության վրա։

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն իր օրհնության խոսքն ասելով` շնորհակալություն հայտնեց Արցախի բոլոր նախագահներին, որոնք իրենց լուման են ներդրել Արցախի հայրենաշինության գործում։

«Վստահ եմ, որ նորընտիր նախագահը մեր գանձարանի վրա կավելացնի իր շարքը, որով ավելի կամրապնդվենք ու կզորանանք»,–ասաց նա։

Նշենք, որ Շուշիում կայացած արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Երկրորդ փուլում նրա հետ մրցակցում էր արտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Իսկ առաջին փուլի քվեարկությունը կայացել էր մարտի 31-ին։

244
թեգերը:
Նախագահ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությանը
Նիկոլ Փաշինյանը 7 պաշտոնյայի Արցախ է գործուղել. նրանց թվում են ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը
Այլևս անշրջելի իրողություն է, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է. ՀՀ նախագահ
Լաբորատորիա, արխիվային լուսանկար

Արցախում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 8 քաղաքացու մոտ

31
(Թարմացված է 20:19 02.06.2020)
Արցախում կորոնավիրուսով վարակված անձինք բժիշկների հսկողության ներքո մեկուսացման վայրում են մնում։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ, որոնք Շահումյանի շրջանում հաստատված վարակի օջախի նույն շրջանակից են:

«Նրանց նախապես մեկուսացրել էին համապատասխան վայրերում: Նոր վարակակիրների մեջ նաև Ստեփանակերտի բնակիչներ կան, և նրանք բժիշկների հսկողության ներքո շարունակում են մեկուսացման վայրում մնալ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ընդհանուր առմամբ, Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 54 դեպք, որից 26-ն արդեն առողջացել են: Մեկուսացված է 100 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է:

Արցախում մոտ 600 մարդ է շփվել Փաշինյանի հետ․ իշխանական թիմը թեստավորվում է. «Հրապարակ»

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Արցախում կորոնավիրուսով վարակման ևս երեք դեպք է հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 517–ով և հասել 10 009–ի։

31
թեգերը:
թեստ, կորոնավիրուս, Արցախ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին
Հղիության ժամանակ կորոնավիրուսը կարո՞ղ է մորից երեխային փոխանցվել. պարզաբանում է բժիշկը
Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակն ավելացել է և հասել 6.3 միլիոնի
Ռուսաստանում սկսում են փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Թեստ. արխիվային լուսանկար

Արցախում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հաստատվել

44
(Թարմացված է 12:42 02.06.2020)
Արցախում կորոնավիրուսով վարակման վերջին բոլոր դեպքերը մեկուսացված քաղաքացիների մոտ են գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ։

«Կորոնավիրուսով վարակված քաղաքացիները ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այսպիսով` Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 46 է։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 26 քաղաքացի, իսկ մեկուսացման մեջ է գտնում 100 անձ։ Արցախում կատարվել է 926 թեստավորում։

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 517 նոր դեպք և 25 առողջացած։

Երկրում կորոնավիրուսով վարակվել է 10 002 մարդ։ 

Հայաստանում 101–ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսն ու դուրս գրվել հիվանդանոցից

44
թեգերը:
Արցախ, կորոնավիրուս, թեստ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Արցախում ևս երկու մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել
Կորոնավիրուսով հիվանդների թիվն Արցախում ավելանում է. 3 նոր դեպք է գրանցվել
Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

«Հիմա պետք է «սպեցնազ» հանեմ, ծեծուջարդ անե՞մ, որ կարգուկանոն պահպանեմ». Փաշինյան

0
(Թարմացված է 11:27 03.06.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեղավորներ չեն փնտրում, միայն խնդրում են ժողովրդին կարգուկանոն պահպանել։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերով հայտարարեց, որ երեկվա իր ֆլեշմոբային գործողությունները շատերի կողմից մեկնաբանվել է որպես մեղավորների փնտրտուք, որն անհեթեթ մեկնաբանություն է, իսկ մեղավորներ փնտրելը անիմաստ գործ է, քանի որ եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաև կառավարությունը։

«Ինքս էլ վարակվել եմ կորոնավիրուսով և իմ ընտանիքին վարակել եմ, հետևաբար, ո՞ւմ վրա պետք է մեղքը գցեմ։ Այստեղ խնդիրը մեղքի մասին չէ, այլ ստեղծված իրավիճակը, մեր պրոբլեմը ճանաչելու մասին է։ Հարց է` մենք ուզո՞ւմ ենք այս իրավիճակը հաղթահարել, թե ոչ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` մոնիթորինգը ցույց է տալիս, որ ամենամեծ խնդիրը բանկային համակարգում է։

«Ես խոսել եմ Կենտրոնական բանկի նախագահի հետ, հանձնարարականներ եմ տվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, բայց ես մի բան չեմ հասկանում, մեր պլան Ա–ն ո՞րն է, որ մենք ոստիկանական մահակներով հերթ կանգնելու հարցը լուծե՞նք։ Ամեն բանկ, ըստ պարետատան որոշման, պարտավոր է այդ հարցը լուծել»,–վրդովվեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով` բոլորը կարող են քննադատել ոստիկանության աշխատանքը։ Նա երեկ լուրջ խոսակցություն է ունեցել ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրենի, տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարի հետ, սակայն մնում է այն համոզման, որ այս իրավիճակը կփոխվի միայն այն դեպքում, երբ յուրաքանչյու քաղաքացի անհատական պատասխանատվություն դրսևորի։

«Սա կարգուկանոնի խնդիր է։ Ես որ խոսքով, հաղորդակցությունով դարձել եմ վարչապետ, հիմա պետք է «սպեցնազը» հանեմ, ծեծուջարդ անե՞մ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանեմ։ Ես ո՞նց անեմ նման բան, ես դրան սովոր չեմ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` դա չի նշանակում, որ վարչական լծակներ չեն գործելու։ Օրինակ` գիշերը «Մեյմանդարում» հատուկ ոստիկանական գործողություն է իրականացվել և շուրջ երեք տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, ձերբակալվածներ կան, քրեական գործ է հարուցվել։

Անդրադառնալով «Գլորիա» կարի ֆաբրիկային սպասարկող ավտոբուսին և անվտանգության կանոնների չպահպանմանը, վարչապետը նշեց, որ ֆաբրիկայում արդեն 36 հաստատված դեպք կա, 4-5 անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել են, բայց փաստ է, որ մարդիկ իրենց կյանքին լուրջ չեն վերաբերվում։

Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետը դիմել էր քաղաքացիներին՝ խնդրելով հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանել, լուսանկարահանել և ուղարկել Facebook-ի իր էջին, հնարավորինս կոնկրետ և ճշգրիտ նշել խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Հաելենք նաև, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 515–ով և դարձել 10 524։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 (+473) մարդ, կատարվել է 61.650 (+1733) թեստավորում, առողջացել են վարակվածներից 3454 (+27)–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 170 (+12) և մահվան 59 (+3) անուղղակի դեպք:

0