Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը 7 պաշտոնյայի Արցախ է գործուղել. նրանց թվում են ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը

124
(Թարմացված է 13:46 21.05.2020)
Պաշտոնյանները Արցախից վերադառնալուց հետո պետք է հաշվետվություն ներկայացնեն ՀՀ վարչապետին։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախ է գործուղել ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին, 3 նախարարներին, ՊԵԿ նախագահին ու ԱԽ քարտուղարին։ Համապատասխան որոշումը հրապարակվել է վարչապետի կայքում։

«Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին 2020 թվականի մայիսի 21-22-ը ներառյալ, իսկ ոստիկանության պետ Արման Սարգսյանին մայիսի 20-22-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ)»,– նշված է որոշման մեջ:

Դավիթ Տոնոյանի, Զոհրաբ Մնացականյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Անանյանի, Էդուարդ Մարտիրոսյանի և Արման Սարգսյանի՝ Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման ծախսերը կատարվելու են յուրաքանչյուր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Մեկ այլ որոշմամբ Արցախ է գործուղվել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը

Պաշտոնյաները վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն են ներկայացնելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

 

124
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արցախ, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1023)
Ըստ թեմայի
Պաշտոնից հրաժարված Էրիկ Գրիգորյանը գրառում է արել Facebook–ում
Նախկին պաշտոնյայից առգրավված 30 միլիոնն ուղղվել է Արցախի պաշտպանական կարիքներին. Փաշինյան
Միքայել Մինասյանն առաջարկում է վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին
Արայիկ Հարությունյան

Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

187
(Թարմացված է 11:44 29.05.2020)
Արցախի նախագահն իր ելույթում հայտնել է, որ Արցախը դեմ չէ խաղաղ բանակցությունների փուլային տարբերակին, բայց և նշել է, թե ինչ առաջնային պայմաններ պետք է քննարկվեն այդ դեպքում:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում արցախցիներին ուղղված իր ուղերձում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ի ելույթին՝ նշելով, որ դա քաղաքական գործչին վայել ելույթ չէր:

«Մանավանդ այս հայտարարությունը՝ «աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում»: Այսինքն՝ ուժով հարցի լուծման ճանապարհն ես ընտրե՞լ, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք, և ուզում եմ վստահեցնել, որ արդյունքը մեզ համար պարզ է: Այն, ինչ ունեցել եք 1994թ-ին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել»,- հեռակա կարգով դիմելով Ալիևին՝ ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահն իր ելույթում խոսեց նաև Ալիևի մեկ այլ արտահայտության մասին, թե․ «մեր հին քաղաք Երևանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել»:

Հարությունյանն Ալիևին առաջարկեց փորձել շտկել «պատմական անճշտությունները», եթե այդպես է կարծում, բայց և զգուշացրեց` դա Ադրբեջանի համար լինելու է կործանարար:

«Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր»․ Արայիկ Հարությունյան

«Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի խաղաղ լուծմանը, և այն հայտարարությունը, որը դու արել ես, թե՝ «միայն փուլային տարբերակով կարող է լուծվել», իհարկե, փուլային կարող է լուծվել, բայց միայն մի տարբերակով՝ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո միայն ՝ բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»,-նշեց Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը Մայիլյանին արտգործնախարար է նշանակել, Բաբայանին` ԱԱԽ քարտուղար

Մայիսի 28-ին Ադրբեջանի Ղարադաղի շրջանում բնակելի համալիրի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ճառում դարձյալ խոստացել է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով որ դրա համար կարևոր գործոնն իր երկրի ռամական հզորությունն է:

Իսկ որպես ուժի կիրառման օրինակ Ալիևը հիշատակել է 2016թ-ի ապրիլյան պատերազմը:

187
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Պատերազմ, Իլհամ Ալիև, Արցախ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները կրկին ակտիվացել են. կրակոցների թիվը սահմանին ավելացել է
«Կոչ ենք անում բանակցել»․ Զախարովան՝ սահմանային միջադեպերի մասին
Պետական սահմանին ծառայությունը միշտ էլ բարդ է. Դավթյանը շնորհավորել է ռուս սահմանապահներին
Նոյեմբերյանում ադրբեջանական կրակոցներից վնասվել են սահմանամերձ գյուղի տները
Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը Մայիլյանին արտգործնախարար է նշանակել, Բաբայանին` ԱԱԽ քարտուղար

137
(Թարմացված է 11:33 29.05.2020)
Արցախի Հանրապետության նախագահը երկար մտածելուց հետո որոշում է կայացրել և մի շարք նշանակումներ արել։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook–ի ուղիղ եթերում հայտնեց, որ Մասիս Մայիլյանին նշանակել է Արցախի Հանրապետության արտգործնախարար։

«Երկար եմ մտածել այդ ուղղությամբ: Ես համագործակցության կոչն արել եմ, նա ընդունել է, մենք մտածում էինք համագործակցության տարբեր ձևաչափերի մասին՝ հաշվի առնելով Մայիլյանի ստացած ձայների քանակը նախագահական ընտրություններում»,-ասաց նա` նշելով, որ իրենց հարաբերությունները միշտ ջերմ են եղել։

Հարությունյանը խնդրեց սա չհամարել քաղաքական առևտուր:

«Խնդրում եմ, որ որևէ մեկը սա քաղաքական առևտուր չհամար։ Մենք քաղաքական առևտուր չենք արել, այլ համաձայնվել ենք միասին ստանձնել մեր երկրի պատասխանատվությունը»,-ընդգծեց նա։

Հարությունյանի խոսքով` վերջնական հանգրվանի են եկել նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։

«Վերջնական որոշումը կայացրել ենք երեկ։ Նրան առաջարկել եմ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»,– ասաց նա։

Արցախի նախագահի նախկին մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նախկինում զբաղեցրել էր ԱՀ վարչապետի պաշտոնը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրա հետ մրցակցության մեջ մնացել էր ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Մայիսի 21-ին Հարությունյանը երդվեց ու ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը։

Արայիկ Հարությունյանն աշխատակազմի ղեկավար է նշանակել

137
թեգերը:
Մասիս Մայիլյան, Սամվել Բաբայան, Արայիկ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Դավիթ Բաբայանը ազատման դիմում է գրել. Հարությունյանը նրան նոր պաշտոն է առաջարկել
Հայաստանը Արցախի հարցին անտեղի էմոցիոնալ գույներ տալու կարիք չունի. Մնացականյան
Համատեղ աշխատանքը կարևոր է. Արցախի նախագահի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում
ԱԳՆ

ՀՀ քաղաքացիները հունիսի 1-ից կկարողանան Չինաստան մեկնել սովորական անձնագրով. ԱԳՆ

0
Չինաստան ժամանելուց հետո Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն 14 օր մեկուսանալ սեփական միջոցների հաշվին։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Մայիսի 31-ին ավարտվում է «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրի ժամանակավոր կասեցման ժամկետը, և հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։

Միևնույն ժամանակ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Չինաստան այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:

«Այցելություն ծրագրելու պարագայում Չինաստան մեկնելուց առաջ ՀՀ քաղաքացիները պետք է լրացնեն համապատասխան հայտարարություն առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստան ժամանելուց հետո անցնեն պարտադիր 14-օրյա կարանտին հատկացված վայրում՝ սեփական միջոցների հաշվին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նոր տիպի կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված` 2020թ. փետրվարի 1–ից մինչ մարտի 31–ը ժամանակավորապես կասեցվել էր «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրով սահմանված՝ ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի վերացումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սովորական անձնագրեր կրող անձանց համար։

 

0