Կորոնվիրուսի թեստավորւմ

Արցախում կորոնավիրուսով հիվանդների թիվը ավելացել է ևս մեկով

49
(Թարմացված է 20:12 19.05.2020)
Բացասական 26 պատասխանից երկուսը նախկինում հաստատված վարակակիրներ են, ովքեր վաղը կրկնակի կթեստավորվեն։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է։ Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է, որ թեստավորման համար Հայաստան ուղարկված 27 փորձանմուշներից մեկի պատասխանը դրական է եղել։

«Ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստան ուղարկված 27 փորձանմուշի պատասխանները, ըստ որոնց՝ 26-ը բացասական է, 1-ը՝ դրական: Կորոնավարակակիր քաղաքացին նույն ընտանիքի շրջանակից է և նախապես մեկուսացված էր համապատասխան մեկուսարանում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Շտաբից նաև հայտնում են, որ բացասական 26 պատասխանից երկուսը նախկինում հաստատված վարակակիրներ են։ Վաղը նրանք կրկնակի կթեստավորվեն և բացասական արդյունքի դեպքում կհամարվեն ապաքինված և դուրս կգրվեն բժշկական հաստատությունից:

Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 29 դեպք, որից 8-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 581 քաղաքացի, մեկուսացվել՝ 69-ը:

Դիմակով մինչև Տաթև, կամ ՀՀ քաղաքացին պատրա՞ստ է օտար երկրում 14 օր մնալ կարանտինում

49
թեգերը:
թեստ, համավարակ, կորոնավիրուս, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (744)
Ըստ թեմայի
Ոստիկանությունը 3 ամսում կվերադարձնի քաղաքացիներից գանձած տուգանքները
Տրանսպորտում ու փակ տարածքներում դիմակ չկրողները կտուգանվեն 10 000 դրամով
«COVID 19–ի պատասխանը». առողջապահության ասամբլեան պահանջում է հետաքննել ԱՀԿ աշխատանքը
Արայիկ Հարությունյան

«Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր»․ Արայիկ Հարությունյան

44
(Թարմացված է 12:52 26.05.2020)
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը բոլորին կոչ է արել չմտահոգվել, քանի որ Արցախում, ոչ մեկին չեն առել և ոչ մեկը չի ծախվել, այլ քաղաքական գործընթացի արդյունքում ձևավորվել է քաղաքական նոր դաշտ, որտեղ խաղացողների հիմնական նպատակը Արցախի ապագան է:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտնել է Արցախում սպասվելիք կադրային առաջին նշանակումների և կառուցվածքային որոշ փոփոխությունների մասին։

«Մեր քաղաքական ամենամեծ ձեռքբերումը «Միասնական Հայրենիք» կուսակցության և նրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ համաձայնությունն է, որը հուշագրի տեսքով արդեն ներկայացրել ենք հանրության դատին: Բավական լուրջ հաջողություններ ենք արձանագրել հետագա համագործակցության առումով Մասիս Մայիլյանի հետ:Կան քննադատություններ: Ես ուզում եմ կոչ անել մեր մնացած քաղաքական գործիչներին՝ մի վիրավորեք մեր պետականաշինության գործում դեր ունեցած մեր հայրենիքի զավակներին: Մի փորձեք ազգի ապագայի հանդեպ ստանձնած պարտավորության արդյունքում ձեռք բերված համաձայնությունը պիտակավորել: Ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել: Այդ բառերն օգտագործողներն են ծախվողները: Հանուն ազգի է ամեն ինչ կատարվում: Պաշտոն չենք տալիս ոչ մեկին և պաշտոն չենք տալու ոչ մեկին, այլ առաջարկում ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի նկատմամբ: Ճակատագրական ժամանակահատված ենք ապրում եւ այս առումով պաշտոնով չենք մեր առաքելությունն իրականացնելու»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք ստացել են հանրության վստահության քվեն, իրենց մասնաբաժնով մասնակցելու են երկրի ապագան կառուցելու գործընթացին։

Հերոսների լուսանկարները` նախագահինի փոխարեն. Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել

«Մի մտահոգվեք, ոչ մեկին չեն առել, ոչ մեկը չի ծախվել: Այն մարդիկ, որոնք ապրում են Արցախում, վաղուց ապացուցել են, որ ոչ առնում են, ոչ ծախում են:Եթե նրանք այդպիսի բնութագիր ունենային, այստեղ չէին լինի։ Քաղաքական գործընթացի արդյունքում ձևավորվել է քաղաքական նոր դաշտ, որտեղ խաղացողների հիմնական նպատակը մեր ապագան է: Մենք փորձում ենք միասնության, համերաշխության, ընդհանուր օրակարգի շուրջ համագործակցել: Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր: Ինչպես երդմնակալության օրն եմ նշել՝ ձեռքս պարզած է բոլորի համար, այդ թվում՝ ոչ վայել հայտարարություններ անողների առումով, նրանց էլ եմ ձեռք մեկնում»,-ընդգծել է Արցախի նախագահը:

Երբեք չպետք է թույլ տալ, որ Արցախը քաղաքական դաշտում դառնա շահարկումների

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նախկինում ժամանակ զբաղեցրել էր ԱՀ վարչապետի պաշտոնը։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրա հետ մրցակցության մեջ մնացել էր ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

44
թեգերը:
պաշտոն, Արայիկ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախյան հարցը կլուծվի փոխվստահության մթնոլորտում. Մայիլյանը և Թովմասյանը հանդիպել են
Ադրբեջանցիներն ակտիվացել են. Արցախի սահմանին հակառակորդի կրակոցների թիվը կրկնապատկվել է
Փաշինյանը հայտնել է Հայաստանի և Արցախի ղեկավարների նոր պայմանավորվածության մասին
Արցախում բարձրագույն կրթությունն անվճար կդառնա
Արայիկ Հարությունյան. արխիվային լուսանկար

Արայիկ Հարությունյանն աշխատակազմի ղեկավար է նշանակել

51
(Թարմացված է 19:06 25.05.2020)
Արցախի Հանրապետության նախագահը Կարեն Դանիելյանին ազատել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ- պետաիրավական վարչության պետի պաշտոնից և նրան նոր պաշտոն շնորհել։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի նոր ղեկավար է դարձել Կարեն Բորիսի Դանիելյանը։ Լուրը հայտնում են ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 25-ին, ստորագրել է hրամանագիր Կարեն Բորիսի Դանիելյանին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Արցախի նախագահի ավտոմեքենայից միայն նա ունի. մանրամասներ

Նշենք, որ մինչ այդ Դանիելյանը զբաղեցնում էր Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ- պետաիրավական վարչության պետի պաշտոնը։

Նշենք, որ մայիսի 20-ին ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Մարատ Մուսայելյանն իր դիմումի համաձայն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Փաշինյանը հայտնել է Հայաստանի և Արցախի ղեկավարների նոր պայմանավորվածության մասին

51
թեգերը:
Նախագահ, աշխատանք, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
Արցախի իշխանությունների կողմից բացառվում են միակողմանի զիջումները. Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը հանդիպել են. լուսանկար
Կլինեմ յուրաքանչյուր արցախցու նախագահը. Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնում
Վլադիմիր Լոպուխին

Կորոնավիրուսից մահացել է Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարարը

0
(Թարմացված է 14:51 26.05.2020)
Մահվան մասին տեղեկությունը  հայտնել է էներգետիկայի նախկին նախարարի ընկերը` գրող Դենիս Դրագունսկին։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի –Sputnik. ՌԴ վառելիքի և էներգետիկայի առաջին նախարար Վլադիմիր Լոպուխինը մահացել է կորոնավիրուսից։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է նրա ընկերը` գրող Դենիս Դրագունսկին։

«Այսօր կորոնավիրուսային վարակից կյանքի 69-րդ տարում մահացել է իմ վաղեմի և հավատարիմ ընկեր Վլադիմիր Միխայլովիչ Լոպուխինը, մարդ, որին պարտական եմ հոգևոր և մտավոր կենսագրությանս համար։ Երկնային արքայություն քեզ, սիրելի Վոլոդյա, հավիտենական հանգիստ և հավերժ հիշատակ»,– գրել է Դրագունսկին։

Հայաստանում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել. նրանցից 3-ը կանայք են

1991-1992 թվականներին Լոպուխինը զբաղեցրել է հետխորհրդային Ռուսաստանի էներգետիկայի նախարարի պաշտոնը։  Հետագա տարիներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել բանկային կառույցներում։

Մահացած Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. նա մի շարք խնդիրներ է ունեցել

0
թեգերը:
Մահ, Նախարար, համավարակ, Ռուսաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (744)
Ըստ թեմայի
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում 5–ամյա երեխա է մահացել. պատճառը դժբախտ դեպքն է
ԱՀԿ-ն կանգնեցրել է COVID-19-ի դեմ երկու դեղամիջոցի մշակումը. մահացության ռիսկը մեծ է
Աշխարհում կորոնավիրուսի 5.5 մլն դեպք է բացահայտվել, ավելի քան 347 հազարը մահացել են
Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ