Մարիա Զախարովա

Զախարովան խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման խնդրից

107
(Թարմացված է 19:22 14.05.2020)
Զախարովայի խոսքով` երկու կողմերի գերիների վիճակի մասին հարցը մշտապես առկա է Ղարաբաղի բանակցություններում։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն ուշադրությամբ հետևում է գերիների փոխանակման մասին Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններին: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության բանակցություններում մշտապես առկա է մյուս կողմի տարածքում հայտնված անձանց վիճակը բարելավելու հարցը:

Անցյալ տարի Մոսկվայում որոշում էր կայացվել, որ բանտարկյալներին այցելեն նրանց հարազատները։ Այնուհետև Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց վերադարձրեցին մեկական գերի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ մնացյալ բանտարկյալների մասին բանակցությունները շարունակվում են։

«Մենք ուշադիր հետևելու ենք դրանց ընթացքին», - հավելել է Զախարովան:

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևին, հայտնել էին, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել պահվող անձանց:

Կարիք չկա ավելի փորփրել. Մնացականյանը` ղարաբաղյան հիմնահարցի բանակցությունների մասին

107
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, գերի, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Մարիա Զախարովա
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (348)
Ըստ թեմայի
Մանկություն` շաղախված պատերազմով. Հայրենականի 88–ամյա ականատես կնոջ վկայությունները
Ինչպես արցախցին քաղցրավենիք ու ծխախոտ տարավ բաքվեցի գերուն, կամ պատերազմի չջնջվող հետքը
«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է. Աննա Նաղդալյան
Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է արել

92
(Թարմացված է 18:54 26.05.2020)
Արայիկ Հարությունյանի հրամանագրերի համաձայն` Արցախը կունենա երկու նոր նախարար և նոր ոստիկանապետ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Տեղեկությունը հայտնում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունը։

Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի հունիսից։

Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար։ Մինչ այս ԿԳՄ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Նարինե Աղաբալյանը։

Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար. նա կփոխարինի Կարեն Շահրամանյանին։

Արայիկ Հարությունյանը հաստատել է նաև կառավարության որոշումները, համաձայն որոնց՝ Վլադիկ Խաչատրյանն ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Կարեն Սարգսյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

Նախագահի մեկ այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ՝ ազատվելով Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:

Հիշեցնենք` ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ ընտրվեց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նախկինում տևական ժամանակ զբաղեցրել էր ԱՀ վարչապետի պաշտոնը։ Մայիսի 21-ին նա երդվեց ու ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը։

Արայիկ Հարությունյանն աշխատակազմի ղեկավար է նշանակել

92
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախում բարձրագույն կրթությունն անվճար կդառնա
Երբեք չպետք է թույլ տալ, որ Արցախը քաղաքական դաշտում դառնա շահարկումների գործիք. Պողոսյան
Արցախյան հարցը կլուծվի փոխվստահության մթնոլորտում. Մայիլյանը և Թովմասյանը հանդիպել են
«Ուզում եմ խոստովանել, որ սխալ էինք»․Արարատ Միրզոյանը` Արցախում դիմակ չկրելու մասին
Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայանը ազատման դիմում է գրել. Հարությունյանը նրան նոր պաշտոն է առաջարկել

194
(Թարմացված է 17:02 26.05.2020)
Բաբայանը նշել է, որ չի հեռանում քաղաքական և հասարակական դաշտից և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով ստանձնում է Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնը:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Այդ մասին նա հայտնել է Facebook-ի իր պաշտոնական էջում:

«Արդեն 13 տարի է, ինչ ես գլխավորում եմ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը՝ կառույց, որը պատասխանատու է մեր երկրի տեղեկատվական քաղաքականության համար: Տեղեկատվական ճակատը, հատկապես մեր երկրի համար, որը գտնվում է չկարգավորված հակամարտության պայմաններում, ունի ռազմավարական կարևորագույն նշանակություն: Ինձ համար պատիվ է եղել այս բոլոր տարիների ընթացքում ղեկավարել այդ կառույցը, լինել տեղեկատվական ճակատի առաջամարտիկներից, ծառայել իմ ժողովրդին և հայրենիքին: Աշխատանքս փորձել եմ կատարել արհեստավարժորեն՝ որպես ուղենիշ միշտ ունենալով պետական և ազգային շահերը»,- գրել է նա:

Արդեն նախկին պաշտոնյան շնորհակալություն է հայտնել իր բոլոր գործընկերներին և լրատվական դաշտի ներկայացուցիչներին՝ երկարատև արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթել այդ պաշտոնում իրեն փոխարինող Վահրամ Պողոսյանին:

Բաբայանը նշել է նաև, որ չի հեռանում քաղաքական և հասարակական դաշտից և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով այսուհետ աշխատելու է արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնում:

«Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր»․ Արայիկ Հարությունյան

Բաբայանը նշել է, որ շարունակելու է նաև կուսակցական ակտիվ գործունեությամբ զբաղվել և խոստացել՝ 13 տարվա աշխատանքային գործունեության մասին ավելի մանրամասն խոսել ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

Նշենք, որ Բաբայանը ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականի սեպտեմբերից, մինչ այդ՝ 2005-2007թթ. աշխատել է ԱՀ նախագահի օգնականի պաշտոնում:2013 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ 2019 թվականի փետրվարի 26-ին հիմնադրել է Արցախի պահպանողական կուսակցությունը. նույն թվականի ապրիլի 17-ին ընտրվել կուսակցության նախագահ:

Կուսակցությունը (ԱՊԿ)՝ առաջնորդ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ 2020 թ. մարտի 31-ին մասնակցեց  ԱՀ խորհրդարանական և նախագահական ընտրություններին:

194
թեգերը:
ազատման դիմում, պաշտոն, Արցախ, Արայիկ Հարությունյան, Դավիթ Բաբայան
Ըստ թեմայի
Արայիկ Հարությունյանն աշխատակազմի ղեկավար է նշանակել
Հերոսների լուսանկարները` նախագահինի փոխարեն. Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել
Արցախի իշխանությունների կողմից բացառվում են միակողմանի զիջումները. Արայիկ Հարությունյան
«Արցախը Հայաստան է, և վերջ». Արայիկ Հարությունյանը հուզիչ պատմություն պատմեց
Մանեկեններ

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

17
(Թարմացված է 00:16 27.05.2020)
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

17
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում