ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի –Sputnik. Արցախի Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիր և կուսակցության նախագահ Արթուր Թովմասյանը։ Տեղեկությունը Facebook սոցցանցի իր էջում հայտնել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ ավարտվել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստը։
Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն Արցախում․ ինչպես է 26 տարի առաջ կնքվել Բիշքեկի համաձայնագիրը
«Նիստում որոշում է կայացվել նաև ձևավորվելիք խորհրդարանում մեր քաղաքական դաշինքի խմբակցության ղեկավար ընտրել Արթուր Հարությունյանին, իսկ քարտուղար՝ Էլեոնորա Ավանեսյանին»,–գրել է Հարությունյանը։
Նա տեղեկացրել է նաև, որ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից Կարեն Դանիելյանը կնշանակվի Նախագահի աշխատակազմի ղեկավար, Լուսինե Ղարախանյանը՝ կրթության, գիտության և սպորտի հարցերով նախարար, իսկ Արամ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար:
Մնացած նշանակումների մասին Հարությունյանը կհայտնի առաջիկայում:
Ինքնորոշման իրավունքը պետք է լինի հիմքում. Արցախի և ՀՀ ԱԺ նախագահները հանդիպել են
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ էր տարել «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ ստանալով վավեր քվեների 88 տոկոսը։
Նա հայտնել էր, որ մայիսի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքը ժողովրդին կհղի Շուշիից։
Մենք դեռ շատ անելիքներ ունենք. Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն ազատվել է պաշտոնից