00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք դեռ շատ անելիքներ ունենք. Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն ազատվել է պաշտոնից

© Photo : Facebook / Tigran AbrahamyanАршавир Гарамян
Аршавир Гарамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արշավիր Ղարամյանը զբաղեցրած պաշտոնից ազաման դիմում է ներկայացրել ու այդ մասին գրառում արել Facebook-ի իր էջում:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում կատարած գրառմամբ:

Լևոն Մնացականյան, Արշավիր Ղարամյան. ինչու են Արցախում ուժայիններն իշխանության վերադառնում

«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել, ինչը, իհարկե, չի նշանակում, որ ինքս ինձ «ազատում եմ» Արցախի անվտանգության ապահովման գործում ունեցած անձնական պատասխանատվությունից»,- գրել է նա:

Ղարամյանը նաև վստահեցրել է, որ, անկախ պաշտոնից ու կարգավիճակից, շարունակելու է իր առաքելությունը:

«Ես ապրել ու ապրում եմ այդ սկզբունքով: Մենք դեռ շատ անելիքներ ունենք՝ մեր պայքարն իր վերջնակետին հասցնելու և մեր հաղթանակները սերունդներին փոխանցելու համար: Ես և իմ ընկերները դա մեր կյանքի առաքելությունն ենք համարում, ապրել և ապրելու ենք այդ համոզմամբ, գործել և գործելու ենք այդ տրամաբանությամբ»,- նշել է Ղարամյանը:

«Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի պայմանավորվածությունը». Ղարամյան

Արշավիր Ղարամյանը Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվել էր 2019թ-ի հունիսի 26-ին՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով: Մինչ այդ նա ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչն էր:

Նշենք, որ այս օրերին Արցախում է գտնվում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանը: Պաշտոնական լրատվության համաձայն՝ նա պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ու ոչ պաշտոնական հանդիպում՝ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Արցախցի պաշտոնակցի հետ հանդիպման մասին պաշտոնական լրահոսը ոչինչ չի հայտնում:

Լրահոս
0