Վարանդա

Արցախի գյուղերից մեկի երեխաներն արևոտ եղանակին բաց երկնքի տակ են դաս անում. լուսանկարներ

323
(Թարմացված է 06:56 13.05.2020)
Արցախի Վարանդա գյուղի դպրոցում որոշել են դասերն անցկացնել դպրոցի բակում` բնության գրկում:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Արցախյան դպրոցներից մեկում հեռավար ուսուցման փոխարեն որոշել են բացօթյա դասեր անել: Ինչպես հայտնում է «Ամարաս» թերթը, Վարանդա գյուղի դպրոցում ուսուցման այդ տարբերակն են նախընտրում, երբ օրն արևոտ է լինում։ Գյուղում սա կատակով կոչում են «դաշտային դասարան»:

Լուսանկարներում երևում է, որ դպրոցական նստարանները դուրս են բերել դպրոցի բակ, դրել հենց խոտերի մեջ:

Մաքուր օդին դաս անելը, ըստ ամենայնի, ոչ միայն հաճելի է, այլև վարակի տարածման տեսակետից շատ ավելի անվտանգ:

Հիշեցնենք՝ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` Արցախում ևս մեկ ամսով երկարաձգվել է արտակարգ դրության ժամկետը, որը կավարտվի 2020թ–ի հունիսի 11-ին` ժամը 22:00-ին։

Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, Արցախում արտակարգ դրություն էր սահմանվել մինչև մայիսի 12-ը։

Այդ ընթացքում Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 14 դեպք, վարակվածներից 8-ն արդեն բուժվել են։

Մայիսի 11-ի ասուլիսում Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հայտնել էր, որ Արցախում կորոնավիրուսի տարածման բոլոր օջախները մարված են։

323
թեգերը:
դպրոց, երեխա, Արցախ
Ըստ թեմայի
Արցախում կորոնովիրուսով վարակված մայրն ու դուստրը դուրս են գրվել հիվանդանոցից. տեսանյութ
Արցախում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են գրանցվել. աղբյուրը Նոր Վերինշենն է
Արցախում արտակարգ դրության ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով
Արայիկ Հարությունյան

Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը

409
(Թարմացված է 15:30 01.06.2020)
Արցախի նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսով վարակված չէ։ Նրա` այսօր հանձնած թեստի պատասխանը բացասական է եղել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

«Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Covid-19-ի թեստի պատասխանը: Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»,–գրել է նա:

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի դառնալուց հետո, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Նա կրկնակի թեստավորում է անցել, որովհետև մասնակցել է մայիսի 28-ի Առաջին հանրապետության տոնակատարություններին։

Նշենք, որ Արցախում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 դեպք, որոնցից 3–ն այսօր։ Նրանցից 26-ն արդեն առողջացել են, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Արցախի Հանրապետությունում մեկուսացված է 102 քաղաքացի, կորոնավիրուսի ախտորոշման 926 թեստ է կատարվել։

409
թեգերը:
թեստ, կորոնավիրուս, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
44 օր վերակենդանացման բաժանմունքում. 47-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի. ախտանիշներ չկան
Հրաչյա Հակոբյանը Փաշինյանենց տուն է գնացել. նա թեստ կհանձնի
Ստեփանակերտ

Կորոնավիրուսով հիվանդների թիվն Արցախում ավելանում է. 3 նոր դեպք է գրանցվել

24
(Թարմացված է 11:55 01.06.2020)
Նոր հայտնաբերված դեպքերը գրանցվել են արտերկրից ժամանած քաղաքացիների մոտ. նրանք արդեն մեկուսացված են։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր են գրանցվել։ Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով Առողջապահության նախարարությանը, տեղեկացնում է, որ կորոնավիրուս է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ:

«Նրանք արտերկրից ժամանած Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այսպիսով, Արցախում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 դեպք։ Նրանցից 26-ն արդեն առողջացել են, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Արցախի Հանրապետությունում մեկուսացված է 102 քաղաքացի, կորոնավիրուսի ախտորոշման 926 թեստ է կատարվել։

Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

24
թեգերը:
թեստ, կորոնավիրուս, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 210-ով և հասել 9492–ի
ՀՀ կառավարության անդամների մասսայական թեստավորում չի անցկացվի
Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մանրամասներ
Маргарита Симоньян на сцене проекта Ты супер! Суперсезон

«Տիգրանն ինձ հետ համամիտ է». ինչպես է Մարգարիտա Սիմոնյանը դաստիարակում երեխաներին

0
Սիմոնյանը երկու տեսանյութ է հրապարակել և ցույց տվել 3 երեխաներին` 6 տարեկան Մարիաննային, 5 տարեկան Բագրատին ու 6 ամսական Մարոյին։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի –Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Երեխաների պաշտպանության օրը տեսանյութ է հրապարակել և խոսել երեխաների դաստիարակության մասին։ Տեսանյութերից մեկում 6 տարեկան Մարիաննան ու 5 տարեկան Բագրատը խաղում են ու ֆրանսերեն խոսում։

«Կանոն առաջին` ֆիզիկական որևէ պատժի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ոչ մի ապտակ, անկյուն կանգնեցնել և այլն։ Փոքր տարիքում իմ ամենասարսափելի պատիժն այն էր, երբ մայր ասում էր. «Մարգարիտա, դու ինձ հիասթափեցրիր»։ Այդ ժամանակ ես 8 տարեկան էի», – խոստովանել է Սիմոնյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Նա նշել է, որ ցանկացած ֆիզիկական պատժամիջոց նվաստացնում է երեխային և ազդում նրա հոգեբանության վրա։ Սիմոնյանի կարծիքով` ամուսինը` Տիգրան Քեոսայանը, երեխաների դաստիարակման հարցում նույն կարծիքն ունի։

Այդ գրառումից մի քանի ժամ առաջ Սիմոնյանը հուզիչ տեսագրություն էր հրապարակել և ցույց տվել կրտսեր դստերը` 6 ամսական Մարոյին։ Փոքրիկը խաղում է տատիկի` հայտնի դերասանուհի Լաուրա Քեոսայանի հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Նշենք, որ Սիմոնյանը միշտ երեխաների դեմքը փակում է սթիքերներով, սակայն այս անգամ մի պահ սմայլիկն իջնում է, և մենք կարողանում ենք տեսնել հիասքանչ Մարոյին իր սև ու խիտ հոնքերով և կլոր թշիկներով։

Մարգարիտա Սիմոնյանը երրորդ անգամ մայրացավ 2019 թվականի հոկտեմբերի 19-ին։

 

0