Արտակ Բեգլարյան

Եվրոպայի խորհրդի պաշտոնյաները չեն այցելում Արցախ՝ քաղաքականացնելով խնդիրը․ Արցախի ՄԻՊ

61
(Թարմացված է 13:57 07.05.2020)
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը վստահ է, որ Եվրոպական օմբուտսմանների նման պահվածքի վրա մեծ ազդեցություն ունեն ադրբեջանական ճնշումները։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Չճանաչված երկրներում փաստացի չի գործում մարդու իրավունքների համընդհանրության  սկզբունքը։ Նման պնդմամբ հանդես եկավ Արցախի Հանրապետության  Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը` առցանց մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։

«Շատ վատ եմ գնահատում  չճանաչված երկրներում մարդու իրավունքների համընդհանրության  սկզբունքը և դրա մասին բազմիցս արտահայտվել եմ»,-ասաց նա։

Բեգլարյանը վերհիշեց, որ 2017 թվականի նոյեմբերին Ավստրիայում  Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի միջազգային համաժողովի ժամանակ փաստերով ներկայացրել է խնդիրը և դա ընդունել են համաժողովի մասնակիցները։

«Չճանաչված երկրների բնակիչները զրկված են բազմաթիվ իրավունքներից։ Բոլորն ընդունում են, որ այո, խնդիրը կա և պետք է դրան լուծում տալ , բայց ոչ մեկ դրան ուղղված քայլ չի կատարում ։ Օրինակ` Եվրոպայի խորհրդի պաշտոնյաները չեն ցանկանում այցելել Արցախ՝քաղաքականացնելով խնդիրը։ Ես բազմիցս ասել եմ, որ այցելեն և տեղում տեսնեն , թե ինչ հաջողություններ ենք գրանցել և ինչ հիմնախնդիրներ կան, որպեսզի մեզ օգնեն մարդու իրավունքներն ավելի պաշտպանված դարձնել»,–ասաց Արցախի օմբուդսմենը։

«Չի լինելու այնպես, որ ինչ-որ ուժեր մեզ վախեցնեն». Փաշինյանը՝ արցախյան խնդրի մասին

Նրա կարծիքով` խնդիրը քաղաքականացված է և կոնկրետ Արցախի օրինակով ակնհայտ է, որ ադրբեջանական ճնշումներն ազդեցություն են ունենում վերոնշյալ խնդրի վրա։ 

Հավելենք, որ այսօր Արտակ Բեգլարյանը հաշվետու մամուլի ասուլիսում ներկայացրեց 2019թ.-ի իր գործունեությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը։

61
թեգերը:
Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
«Արցախի անվտանգությունը և անկախությունը սակարկության ենթակա չեն»․ Բակո Սահակյան
Դավիթ Տոնոյանն Արցախ է մեկնել. նախարարը եղել է մի շարք զորամասերում
Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելում է առաջնագծի տարբեր հատվածներ. Արցախը հետևում է
Զինծառայող

Ադրբեջանը փոքր-ինչ հանդարտվել է. քանի՞ կրակոց է արձակվել Արցախի ուղղությամբ

0
Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ՊԲ առաջապահ զորամասերն էլ շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Մայիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հիշեցնենք` անցած շաբաթ` մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել էր ավելի քան 180 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց:

0
թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը
Արայիկ Հարությունյան

Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

187
(Թարմացված է 11:44 29.05.2020)
Արցախի նախագահն իր ելույթում հայտնել է, որ Արցախը դեմ չէ խաղաղ բանակցությունների փուլային տարբերակին, բայց և նշել է, թե ինչ առաջնային պայմաններ պետք է քննարկվեն այդ դեպքում:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում արցախցիներին ուղղված իր ուղերձում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ի ելույթին՝ նշելով, որ դա քաղաքական գործչին վայել ելույթ չէր:

«Մանավանդ այս հայտարարությունը՝ «աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում»: Այսինքն՝ ուժով հարցի լուծման ճանապարհն ես ընտրե՞լ, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք, և ուզում եմ վստահեցնել, որ արդյունքը մեզ համար պարզ է: Այն, ինչ ունեցել եք 1994թ-ին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել»,- հեռակա կարգով դիմելով Ալիևին՝ ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահն իր ելույթում խոսեց նաև Ալիևի մեկ այլ արտահայտության մասին, թե․ «մեր հին քաղաք Երևանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել»:

Հարությունյանն Ալիևին առաջարկեց փորձել շտկել «պատմական անճշտությունները», եթե այդպես է կարծում, բայց և զգուշացրեց` դա Ադրբեջանի համար լինելու է կործանարար:

«Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր»․ Արայիկ Հարությունյան

«Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի խաղաղ լուծմանը, և այն հայտարարությունը, որը դու արել ես, թե՝ «միայն փուլային տարբերակով կարող է լուծվել», իհարկե, փուլային կարող է լուծվել, բայց միայն մի տարբերակով՝ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո միայն ՝ բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»,-նշեց Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը Մայիլյանին արտգործնախարար է նշանակել, Բաբայանին` ԱԱԽ քարտուղար

Մայիսի 28-ին Ադրբեջանի Ղարադաղի շրջանում բնակելի համալիրի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ճառում դարձյալ խոստացել է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով որ դրա համար կարևոր գործոնն իր երկրի ռամական հզորությունն է:

Իսկ որպես ուժի կիրառման օրինակ Ալիևը հիշատակել է 2016թ-ի ապրիլյան պատերազմը:

187
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Պատերազմ, Իլհամ Ալիև, Արցախ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները կրկին ակտիվացել են. կրակոցների թիվը սահմանին ավելացել է
«Կոչ ենք անում բանակցել»․ Զախարովան՝ սահմանային միջադեպերի մասին
Պետական սահմանին ծառայությունը միշտ էլ բարդ է. Դավթյանը շնորհավորել է ռուս սահմանապահներին
Նոյեմբերյանում ադրբեջանական կրակոցներից վնասվել են սահմանամերձ գյուղի տները