Զինծառայող

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելում է առաջնագծի տարբեր հատվածներ. Արցախը հետևում է

336
(Թարմացված է 20:51 04.05.2020)
Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը, ըստ արցախյան ՊԲ-ի, փորձում է այցերի միջոցով ոգևորել բարոյալքված և մարտունակությունը կորցրած իրենց զինծառայողներին:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Արդեն մի քանի օր է` Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը, մասնավորապես` պաշտպանության նախարարը, պարբերաբար այցելում է առաջնագծի տարբեր հատվածներ: Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հետևում է առաջնագծում իրականացվող շարժին:

«Վերջին շաբաթներին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից նախաձեռնած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին արցախյան բանակի տրված պատասխանները պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության համար կարծես թե բավականին ցավոտ էին: Ամենայն հավանականությամբ հենց դա է պատճառը, որ արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը և, մասնավորապես, պաշտպանության նախարարը պարբերաբար այցեր են կատարում առաջնագծի տարբեր հատվածներ»,– նշված է հաղորդագրության մեջ

Ըստ ՊՆ–ի`առաջնագիծ այցելելով` Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը փորձում է ինչ-որ կերպ ոգևորել բարոյալքված և մարտունակությունը կորցրած իրենց զինծառայողներին:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարը նման այցով մայիսի 4-ին եղել է շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում, ինչն ամբողջությամբ դիտարկվել է ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից»,- հայտնում է Արցախի ռազմական գերատեսչությունը՝ հավաստիացնելով, որ ԱՀ ԶՈՒ հրամանատարությունը հավատարիմ է մնալու համավարակի պայմաններում հրադադարը պահպանելու մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հորդորից բխող պահանջներին, բայց և հետևում է առաջնագծում հակառակորդի նույնիսկ ամենաբարձր մակարդակով իրականացվող շարժին:

Դրանք գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների մշտադիտարկման ներքո, իսկ դիրքապահ ստորաբաժանումները պատրաստ են հարկ եղած դեպքում ձեռնարկել իրադրությունից բխող անհրաժեշտ քայլեր:

Ադրբեջանը Մարտունու ուղղությամբ 60 մմ-անոց ականանետներ է կիրառել

336
թեգերը:
Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Պողոսյան. «Եթե Արցախն արդեն որոշել է, ուրեմն հենց դա է լինելու լուծումը»
«Արցախի անվտանգությունը և անկախությունը սակարկության ենթակա չեն»․ Բակո Սահակյան
Դավիթ Տոնոյանն Արցախ է մեկնել. նախարարը եղել է մի շարք զորամասերում
Լաբորատորիա

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է գրանցվել

65
(Թարմացված է 11:47 25.05.2020)
Նշվում է, որ վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Արցախում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

«Վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, ապրում էր միայնակ և մինչ հիվանդության հաստատումը ինքնամեկուսացված էր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այսպիսով՝ Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 34-ի: Նրանցից 13-ն առողջացել են, ընդհանուր առմամբ անցկացվել է 725 թեստ, 72 մարդ մեկուսացված է:

ՀՀ–ում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել

65
թեգերը:
համավարակ, կորոնավիրուս, Արցախ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Աշխարհում կորոնավիրուսի զոհ դարձածների թիվը հատել է 340 հազարի սահմանը. նոր տվյալներ
«Կորոնավիրուսնիկի» առօրյան` 43 օր մեկուսացում, կամ ինչու է Մարինեն շնորհակալ Covid-19-ից
Կորոնավիրուսի տարածումը կզորայացնենք դիմակ կրելով. Փաշինյանը նոր որոշման մասին հայտնեց
Դիմակը կարևոր է. կառավարությունում քննարկել են կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները
 Մասիս Մայիլյանը և Արթուր Թովմասյանը հանդիպել են

Արցախյան հարցը կլուծվի փոխվստահության մթնոլորտում. Մայիլյանը և Թովմասյանը հանդիպել են

82
(Թարմացված է 13:11 24.05.2020)
Արցախի ԱԺ նորընտիր նախագահը կարծում է, որ Արցախի բնականոն զարգացումը հնարավոր է անկախ պետականության պայմաններում։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանը կարծում է, որ Արցախյան հիմնախնդիրը կարելի է լուծել, երբ կա փոխվստահության մթնոլորտ: Թովմասյանը նման կարծիք է հայտնել Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանի հետ հանդիպման ժամանակ` տեղեկանում ենք Մայիլյանի Facebook սոցցանցի գրառումից։

Հանդիպման ընթացքում Թովմասյանը Մայիլյանին ասել է, որ վերջինս բավականաչափ փորձ ունի արտաքին քաղաքականության ոլորտում, և նրա նման կադրերը քիչ են Արցախում:

«Եթե շարունակեք Ձեր գործունեությունը, ապա մեր համատեղ աշխատանքը բարձր մակարդակի վրա կլինի: Մենք պետք է հարգենք մեր ժողովրդի կամքը, պետք է Արցախը ներկայացնենք միջազգային հարթակներում: Համոզված եմ՝ Դուք էլ այն կարծիքին եք, որ Արցախի բնականոն զարգացումը հնարավոր է անկախ պետականության պայմաններում՝ հեռանկարում ունենալով մեկ միասնական հայրենիք տեսնելու գաղափարը»,–ասել է Թովմասյանը։

Նրա խոսքով` միասնական հայրենիք ունենալու նպատակին հասնելու համար կան մի շարք դժվարություններ, որոնք պետք է միասնական ուժերով հաղթահարվեն:

Թովմասյանն Ազգային ժողովի կողմից վստահեցրել է, որ ԱՀ արտաքին գործերի նախարարությանն աջակցելու են բոլոր հարցերում:

Մայիլյանն էլ շնորհավորել է Թովմասյանին` Արցախի Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև ողջունել նրա նախաձեռնությունը՝ հանդիպելու և քննարկելու երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։

Ինչու Փաշինյանն ու Հարությունյանը չքննարկեցին Արցախի խնդիրը, կամ նոր հարաբերություններ

Երկուստեք կարևորվել է Արցախում համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը։ Նշվում է նաև, որ արտախորհրդարանական ուժերի հետ ևս կլինեն նման ձևաչափով հանդիպումներ։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նորընտիր յոթերորդ գումարման խորհրդարանը փակ քվեարկության արդյունքում 29 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ մայիսի 21–ին Ազգային ժողովի նախագահ ընտրեց «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին:

82
թեգերը:
Արթուր Թովմասյան, Մասիս Մայիլյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ են արել
Երբեք չպետք է թույլ տալ, որ Արցախը քաղաքական դաշտում դառնա շահարկումների գործիք. Պողոսյան
Ադրբեջանցիներն ակտիվացել են. Արցախի սահմանին հակառակորդի կրակոցների թիվը կրկնապատկվել է

Ադրբեջանական կրակոցներից տուժած ընտանիքը նվերներ ստացավ Արմեն Սարգսյանից. տեսանյութ

0
(Թարմացված է 16:59 25.05.2020)
ՀՀ նախագահից նվեր ստացած տղան խոստովանում է, որ ուզում է զինվոր, «պաժառնի», ոստիկան դառնալ։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմը կորոնավիրուսի համավարակի ընթացքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերն՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես տարեցներին և սահմանամերձ համայնքների ընտանիքներին:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս անգամ պլանշետներ, սննդի փաթեթներ, առաջին անհրաժեշտության պարագաներ են ստացել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան, Կոթի, Դովեղ գյուղերի մի շարք ընտանիքներ:

Նույն մարզի Բերքաբեր գյուղում նախագահի աշխատակազմի «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության ներկայացուցիչներն այցելել են Խուդավերդյանների ընտանիքին, որոնց տունը վնասվել էր ադրբեջանական կրակահերթերից: Նրանք նվերներ են հանձնել ընտանիքի փոքրիկներին և փոխանցել Արմեն Սարգսյանի գոտեպնդող խոսքը, որ նրանց խնդիրները ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում են:

ՀՀ նախագահից նվեր ստացած փոքրիկը խոստովանում է, որ ուզում է զինվոր, «պաժառնի», ոստիկան դառնալ։

Հիշեցնենք` մայիսի 13-ին, ժամը 14:00-ին Ադրբեջանը Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ կրակել էր մայիսի 13-ին։ Կրակոցների հետևանքով բնակելի տներ էին վնասվել։ 

0
թեգերը:
նվեր, երեխա, Արմեն Սարգսյան, Տավուշ, Հայաստան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը տնային հանձնարարություն է տվել ուսանողներին ու մրցույթ հայտարարել
Ինչպես է Արմեն Սարգսյանն աշխատում արտակարգ դրության պայմաններում
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո. Արմեն Սարգսյանի պատասխանը