Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանը խոսել է Արցախում կայացած ընտրությունների արդյունքների մասին

42
(Թարմացված է 17:37 15.04.2020)
ՀՀ արտգործնախարարը շեշտեց, որ ՀՀ իշխանությունը եղել և մնում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունները Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության ու մարդու իրավունքների իրագործումն էր: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդն իր մանդատը տվեց ԱՀ նոր իշխանություններին՝ շարունակելու ապահովելու իր անվտանգությունը և ներկայացնելու իրեն՝ խաղաղ կարգավորման գործընթացում»,- ասաց Մնացականյանը:

Նա նաև շեշտեց, որ ՀՀ իշխանությունը եղել և մնում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը և շարունակելու է միջազգային ատյաններում իրականացնել այդ մասով իր պարտավորությունները:

Արցախի նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների 44,9 տոկոսը

Հիշեցնենք՝ մարտի 31–ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո մրցապայքարում էին մնացել նախկին վարչապետ (պետնախարար), «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանն ու արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

Ընտրությունների առաջին փուլի արդյունքում Արայիկ Հարությունյանը ստացել էր ձայների 49,26%-ը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը։

Ապրիլի 14-ին անցկացվեց ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում հաղթեց Արայիկ Հարությունյանը։ Բոլոր 282 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում Հարությունյանի օգտին քվեարկել է 39 860 մարդ, Մայիլյանի օգտին ՝ 5 428:

Արցախում նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը. Սարգսյանն արդեն շնորհավորել է

42
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Ընտրություններ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Արցախի «կարանտինային» գյուղի բնակիչները կմասնակցե՞ն ընտրություններին
Պողոսյան. «Միակ բանը, որ չի փոխվելու, արցախցիների հաստատակամությունն է»
Ինչպես են ախտահանում Հայաստանից Արցախ մուտք գործող մեքենաները. լուսանկարներ
Թեստ. արխիվային լուսանկար

Արցախում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հաստատվել

34
(Թարմացված է 12:42 02.06.2020)
Արցախում կորոնավիրուսով վարակման վերջին բոլոր դեպքերը մեկուսացված քաղաքացիների մոտ են գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ։

«Կորոնավիրուսով վարակված քաղաքացիները ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այսպիսով` Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 46 է։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 26 քաղաքացի, իսկ մեկուսացման մեջ է գտնում 100 անձ։ Արցախում կատարվել է 926 թեստավորում։

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 517 նոր դեպք և 25 առողջացած։

Երկրում կորոնավիրուսով վարակվել է 10 002 մարդ։ 

Հայաստանում 101–ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսն ու դուրս գրվել հիվանդանոցից

34
թեգերը:
Արցախ, կորոնավիրուս, թեստ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Արցախում ևս երկու մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել
Կորոնավիրուսով հիվանդների թիվն Արցախում ավելանում է. 3 նոր դեպք է գրանցվել
Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը
Նիկոլ Փաշինյանը Արցախում

Արցախում մոտ 600 մարդ է շփվել Փաշինյանի հետ․ իշխանական թիմը թեստավորվում է. «Հրապարակ»

102
(Թարմացված է 10:01 02.06.2020)
«Հրապարակ» թերթն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների` կորոնավիրուսով վարակվելու թեմային և գրել, որ առավել անհանգիստ են Փաշինյանի հոր՝ 80-ամյա Վովա Փաշինյանի համար, ով այժմ բնակվում է կառավարական տանը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Երեկ` հունիսի 1–ին  հայտնի դարձավ, որ վարչապետն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ «Հրապարակն» իր այսօրվա համարում անդրադարձել է այդ թեմային` նշելով, որ իշխանական թևը թեստավորում է անցնում։

«Համացանցում գրում էին, թե չեն հավատում դրան։ Մանավանդ երբ երեկոյան Փաշինյանը մասնակցեց ամենօրյա բրիֆինգին, ավելի խորացան կասկածները»,–գրում է թերթը։

Նրանց տվյալներով` երեկ իշխանական թիմը թեստավորվում էր։ Նույնն անում էին Արցախում, որտեղ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը մոտ 600 մարդ էր շփվել ՀՀ վարչապետի հետ։

«Իսկ Փաշինյանի ընտանիքում հատկապես անհանգիստ են հոր՝ 80-ամյա Վովա Փաշինյանի համար, ով այժմ բնակվում է կառավարական տանը։ Նա տարիներ առաջ ծանր հիվանդություն է տարել և վարակի ռիսկային խմբում է»,-գրում է թերթը:

44 օր վերակենդանացման բաժանմունքում. 47-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը

Հիշեցնենք` հունիսի 1–ի վաղ առավոտյան Facebook-ի իր ուղիղ եթերի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտնեց, որ իր և ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Նրա խոսքով` որևէ ախտանիշ չեն ունեցել, ամեն օր աշխատանքի մեկնելուց առաջ ջերմաչափվել է, ջերմություն չի ունեցել։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հունիսի 1–ի դրությամբ 9492 է։

102
թեգերը:
թեստ, Իշխանություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի. ախտանիշներ չկան
Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը
Կորոնավիրուսը բուժող դեղ Հայաստանում չի փորձարկվում. ինչ է իրենից ներկայացնում «Հելթ թոնը»
Նիկոլ Փաշինյանն ու պարետ Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար

Զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպումը պետք է կանխարգելվի. Փաշինյան

0
(Թարմացված է 15:37 02.06.2020)
Վարչապետը վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ լրջագույն աշխատանք պետք է իրականացվի պարետատան սահմանած կանոնների պահպանման կարգապահության բարձրացման և զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպման կանխարգելման ուղղություններով։ Փաշինյանը նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ–ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի` այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նիստը, ի դեպ,վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ռեժիմով է վարել, քանի որ նրա մոտ երեկ կորոնավիրուս է հայտնաբերվել։ 

«Չնայած կառավարության կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներին և պարետատան սահմանած կանոններին՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ դեպքերի ամենօրյա աճ է արձանագրվում»,–ասել է Փաշինյանը։

Վարչապետը հանձնարարել է վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին՝ ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը, զանգվածային տարատեսակ միջոցառումների կազմակերպումը և դրանց ընթացքի ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել իրեն:

Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. տեսանյութ

Քննարկման ժամանակ նշվել է, որ չնայած սահմանափակումներին՝ երկրում արձանագրվում են զանգվածային միջոցառումների կազմակերպման դեպքեր, որոնք ևս բացասական ազդեցություն են ունենում ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վրա:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է` ինչպես են մի խումբ երեխաներ իրար շատ մոտ կանգնած, առանց դիմակների մասնակցում Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։
Նա ԱԱԾ տնօրենին հանձնարարել է զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 517-ով և հասել 10009–ի

0
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վարչապետ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Արցախում մոտ 600 մարդ է շփվել Փաշինյանի հետ․ իշխանական թիմը թեստավորվում է. «Հրապարակ»
Լուկաշենկոն զանգահարել է Փաշինյանին և առողջություն մաղթել
Կորոնավիրուսն ուսումնասիրել է պետք. Մյասնիկովը` վրացական կարանտինի և Փաշինյանի մասին