Արայիկ Հարությունյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Արծիվային լուսանկար

Արցախում նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը. Սարգսյանն արդեն շնորհավորել է

761
(Թարմացված է 11:28 15.04.2020)
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության ընտրյալ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախում նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաջողության հասնելու և Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ։

Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ստացել է ընտրողների 87%-ի ձայները։ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Արայիկ Հարությունյան՝ Արցախի Հանրապետության հաջորդ Նախագահ. նախնական արդյունքներն՝ ավելի քան 87 տոկոս. շնորհավորում եմ բոլորիս»։

Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Սարգսյանն ասել է, որ Արայիկ Հարությունյանը նախագահի պաշտոնը ստանձնելու է Արցախի համար շատ բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում՝ պայմանավորված աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով և մասնավորապես մեր տարածաշրջանում ընթացող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներով։ 

«Արցախի Հանրապետությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ կայացած երկիր է՝ իր պետական մարմիններով և, ամենակարևորը, իր քաղաքացիներով: Այսօր առավել քան երբևէ մենք միասնական ու համախմբված լինելու կարիք ունենք»,-ասել է Հայաստանի նախագահը։

Արցախի նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների 44,9 տոկոսը

Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Արայիկ Հարությունյանը կկարողանա ամրապնդել համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտը Արցախում, կազմակերպել և ապահովել Արցախի անվտանգությունը, տնտեսական ու քաղաքական զարգացումը, համախմբել ժողովրդին միասնական նպատակների շուրջ։

Նշենք, որ Արցախի ԿԸՀ նախագահը խոստացել էր նախնական արդյունքները հրապարակել վաղը, ամենաուշը մինչև ժամը 14:00:

Հիշեցնենք, որ Արցախում մարտի 31 –ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում նախկին վարչապետ (պետնախարար) «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ստացել է ձայների 49,26%-ը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը։

761
թեգերը:
Արայիկ Հարությունյան, Հայաստան, Նախագահ, Ընտրություններ, Արցախ, Արմեն Սարգսյան, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացին տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում
«Չի կարելի գնալ այդպիսի ռիսկի». քաղաքագետը` Արցախի ընտրությունների մասին
Արցախում բացվել են ընտրատեղամասերը. մեկնարկել է ընտրությունների երկրորդ փուլը
Վլադիրմի Պուտին

Պուտինը խորհրդակցության ժամանակ զայրացել է և գրիչը սեղանին է նետել. տեսանյութ

169
(Թարմացված է 16:59 27.05.2020)
Խոսելով այնպիսի իրավիճակների մասին, երբ մարդկանց վտանգ է սպառնում կամ նրանք զրկվում են տանիքից, պետության ղեկավարը չի զսպել զգացմունքները։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի -  Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարզերում ջրհեղեղների և հրդեհների թեմայով  տեսախորհրդակցության ընթացքում չի զսպել զայրույթն ու գրիչը սեղանին է շպրտել։ Տեսագրության հատվածը տեղադրվել է @Kremlinpool_RIA թվիթերյան էջում։

Ռուսաստանում COVID-19–ի տարածման պիկն անցել է. Պուտին

ՌԴ նախագահն ընդգծել է, որ հազարավոր քաղաքացիների համար առաջին պլանում են հայտնվել արտակարգ դրության հետ կապված իրավիճակները։ Մարդիկ կարող են առանց տանիքի մնալ, իսկ նրանց կյանքը վտանգված է։ Դրանից հետո Պուտինը գրիչը շպրտել է սեղանին։

Տեսակոնֆերանսի ֆորմատով կայացած խորհրդակցությանը մասնակցել են Ռուսաստանի ԱԻՆ-ի ղեկավար Եվգենի Զինիչևը, տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը, բնապահպանության նախարար Դմիտրի Կոբիլկինը և մի շարք մարզպետներ։

Պուտինը հայտարարել է, որ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը կանցկացվի հունիսին

Արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված Ռուսաստանի չորս մարզերի անտառներում`Անդրբայկալյան երկրամասի ողջ տարածքում և Տիվայի Հանրապետության որոշ մարզերում, Իրկուտսկի մարզում և Խակասիայի Հանրապետությունում։ Եվս 49 մարզերում հատուկ հակահրդեհային ռեժիմ է գործում, որի ընթացքում քաղաքացիներին արգելված է զբոսնել անտառում, կրակ վառել և այրել չոր թփերը։

169
թեգերը:
տեսանյութ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ինչպես են ռուսաստանցիներին օգնելու դուրս գալ կարանտինից. Պուտինի ուղերձի առանցքային կետերը
Ասադի «հրաժարականի» լուրերի ֆոնին․ Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում
Ինչո՞ւ գազի միասնական գին չի սահմանվում. Պուտինը պատասխանեց Փաշինյանին ու Լուկաշենկոյին
Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է արել

127
(Թարմացված է 18:54 26.05.2020)
Արայիկ Հարությունյանի հրամանագրերի համաձայն` Արցախը կունենա երկու նոր նախարար և նոր ոստիկանապետ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Տեղեկությունը հայտնում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունը։

Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի հունիսից։

Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար։ Մինչ այս ԿԳՄ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Նարինե Աղաբալյանը։

Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար. նա կփոխարինի Կարեն Շահրամանյանին։

Արայիկ Հարությունյանը հաստատել է նաև կառավարության որոշումները, համաձայն որոնց՝ Վլադիկ Խաչատրյանն ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Կարեն Սարգսյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

Նախագահի մեկ այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ՝ ազատվելով Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:

Հիշեցնենք` ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ ընտրվեց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նախկինում տևական ժամանակ զբաղեցրել էր ԱՀ վարչապետի պաշտոնը։ Մայիսի 21-ին նա երդվեց ու ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը։

Արայիկ Հարությունյանն աշխատակազմի ղեկավար է նշանակել

127
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախում բարձրագույն կրթությունն անվճար կդառնա
Երբեք չպետք է թույլ տալ, որ Արցախը քաղաքական դաշտում դառնա շահարկումների գործիք. Պողոսյան
Արցախյան հարցը կլուծվի փոխվստահության մթնոլորտում. Մայիլյանը և Թովմասյանը հանդիպել են
«Ուզում եմ խոստովանել, որ սխալ էինք»․Արարատ Միրզոյանը` Արցախում դիմակ չկրելու մասին
Քննություն

Արայիկ Հարությունյանը դիմորդների ծնողներին խնդրում է քննական կենտրոններ չգնալ

3
(Թարմացված է 18:40 27.05.2020)
Որքան քիչ մարդ լինի քննական կենտրոնների տարածքում, այնքան քիչ կլինի կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ դիմեց դիմորդների ծնողներին։

«Այս բարձր ամբիոնը օգտագործելով` շատ պետք է խնդրեմ, որ ծնողները մաքսիմալ զերծ մնան քննական կենտրոններ այցելելուց, որպեսզի կուտակումներ չունենանք։ Մենք սահմանելու ենք կարգ, որ հերթ կանգնեն համապատասխան հեռավորությամբ, բայց որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, այնքան մեծ է հավանականությունը, որ մենք ավելի անվտանգ կիրականացնենք քննությունները»,– ասաց նա։

Նա հիշեցրեց, որ ընդունելության քննությունների գրանցումն այս տարի արվելու է առցանց տարբերակով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ dimord.am կայքում։ Բուհ ընդունվելու համար այս տարի միայն մեկ պարտադիր քննություն կլինի, մնացածը` ըստ ընտրության:

Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7774–ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք։

3
թեգերը:
Արայիկ Հարությունյան, դիմորդ, բուհ, Հայաստան
Ըստ թեմայի
Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան
Ինչպես ճիշտ լրացնել ընդունելության հայտը. նախարարը հրապարակել է «Դիմորդ 2020» ուղեցույցը
Դպրոցներում միջոցառումներ են կազմակերպվում. ո՞վ է պատասխան տալու