Հայ զինծառայողներ. արխիվային լուսանկար

Ձեռք բերած նոր սպառազինությունը կտեղադրենք մարտական դիրքերում. Ջալալ Հարությունյան

221
(Թարմացված է 17:02 31.03.2020)
Ձեռք բերված նոր սպառազինութունը բանակի անձնակազմի համար նորություն չէ` դրանք անգամ փորձարկվել են։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Առաջիկա օրերին ՀՀ զինված ուժերի ձեռք բերած նոր սպառազինությունը կտեղադրեն մարտական դիրքերում. Արցախում լրագրողների հետ զրույցում այս տեղեկությունը հաղորդեց պաշտպանության բանակի հրամանատար, Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։

«Մեր ձեռք բերած նոր սպառազինությանը սպասարկող անձնակազմը ծանոթ է, այն արդեն փորձարկվել է։ Ի դեպ, բանակում սպառազինությունն անմիջապես ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ցուցումներով է կատարվում»,–ասաց նախարարը։

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին` Հարությունյանը նշեց, որ այն վերահսկելի է, և ամեն ինչ արվում է` զգոնությունն ավելի բարձրացնելու և Տավուշում արձանագրված սադրանքներից զերծ մնալու համար։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մի երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: Բացի այդ, երկու զինծառայող է վիրավորվել և հայտնի է, որ նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։

ՍՈւ-30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները

Նշենք` դեռ 2019թ.–ի դեկտեմբերին Հայաստան եկան ՍՈւ-30 ՍՄ առաջին բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Առայժմ դրանք չորսն են, բայց Պաշտպանության նախարարությունը վստահեցնում է` մտադիր է էսկադրիլիա ստեղծել` ինքնաթիռների թիվը հասցնելով 12–ի։

221
թեգերը:
Ջալալ Հարությունյան, սպառազինություն, Զենք, Բանակ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Բանակն ապահովված է անհրաժեշտ նյութերով. հորդորում են անհասկանալի դրամահավաքի չմասնակցել
Ստուգայց ՊԲ զորամասեր. ամեն ինչ արվում է բանակում կորոնավիրուսի դեպքերը բացառելու համար
Ինչպես են բանակը պաշտպանում կորոնավիրուսից. տեսանյութ
Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը ընդունել են Զոհրաբ Մնացականյանին

Մնացականյանն Արցախի ղեկավարությանն է ներկայացրել կարգավորման գործընթացի զարգացումները

119
(Թարմացված է 18:19 04.07.2020)
Զոհրաբ Մնացականյանը, որն աշխատանքային այցով Արցախում է, հանդիպել է Արցախի նախագահի և Արցախի ԱԺ նախագահի հետ։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնահարցին։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Հուլիսի 4-ին Արցախ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, զրուցել ԼՂ խաղաղ գործընթացի մասին։

«Արցախի կողմի մասնակցությունը խաղաղ բանակցային գործընթացում կարևորագույն խնդիրներից մեկն է։ Դա պրակտիկ խնդիր է, քանի որ հարցը վերաբերում է անմիջապես Արցախի ժողովրդին, Արցախի ժողովրդի և Արցախի ղեկավարության մոտ խաղաղ գործընթացի հանդեպ այդ սեփականության զգացման ամրապնդմանը»,–ասել է Մնացականյանը։

Նրա խոսքով` Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ ԼՂ հարցի առնչությամբ համատեղ երկխոսությունն ու աշխատանքը շարունակվում է։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Մնացականյանը նշել է, որ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ շարունակվում է աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Հանդիպմանը Մնացականյանն ընդգծել է Արցախում համապետական ընտրությունների նշանակությունը՝ որպես Արցախի ժողովրդի վճռականության և կամքի արտահայտություն՝ կառուցելու սեփական ապագան մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների վրա:

«Սա շատ էական գործոն է Արցախի ժողովրդի համար բոլոր առումներով, ներառյալ այն, որ Արցախի ժողովուրդը ծանր փորձությունների միջոցով վաստակել է ազատ ապրելու իր իրավունքը և ամենայն պատասխանատվությամբ է կառուցում իր ապագան»,–ասել է Մնացականյանը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Մնացականյանը Արթուր Թովմասյանին և ԱԺ պատգամավորներին ներկայացրել է օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած տեսաժողովի արդյունքները:

Глава МИД Армении Зограб Мнацаканян на встрече с президентом Карабаха Араиком Арутюняном (4 июля 2020). Степанакерт
Զոհրաբ Մնացականյանը Արցախում

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որին մասնակցում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվել են առերես հանդիպումների և համանախագահների տարածաշրջան այցի հնարավորությունները՝ կախված համավարակային իրավիճակի զարգացումների հետ: Միևնույն ժամանակ ընդգծվել է գալիք ամիս հեռավար կապով շփումները շարունակելու պատրաստակամությունը:

119
թեգերը:
Մասիս Մայիլյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Զոհրաբ Մնացականյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
«Արցախի սահմաններն անառիկ են». Արայիկ Հարությունյանն այցելել է դիրքեր. տեսանյութ
Արցախը կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ-ին կաջակցի «Made in Artsakh» պարագաներով
Արցախի իշխանությունները հետամուտ են լինելու տարածքային ամբողջականության վերականգնմանը
Վարդենիս–Մարտակերտ ավտոճանապարհ

Արցախի իշխանությունները հետամուտ են լինելու տարածքային ամբողջականության վերականգնմանը

430
(Թարմացված է 14:42 04.07.2020)
Արցախի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել 1992-ին Ադրբեջանի կողմից Մարտակերտի վրա հարձակման առնչությամբ` հայտնելով, որ հայկական օկուպացված տարածքներում բնակեցումն անօրինական է։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Արցախի իշխանությունները հետամուտ են լինելու Արցախի բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանը ու հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ԱԳՆ–ն` անդրադառնալով 1992-ի հուլիսի 4-ին Ադրբեջանի կողմից Մարտակերտի ուղղությամբ հարձակումը։

«1992թ. հուլիսի 4-ին ադրբեջանական զինված կազմավորումները լայնածավալ հարձակում իրականացրին Մարտակերտի ուղղությամբ՝ կիրառելով ծանր հրետանի և ռազմական ավիացիա։ Մարտակերտն ամբողջովին ավերվեց, քաղաքի շուրջ 13 հազար հայ ազգաբնակչությունը ստիպված եղավ լքել բնակավայրը»,–նշված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։։

Մարտակերտը գրավելուց հետո ադրբեջանական կազմավորումները շարունակեցին առաջխաղացումը՝ ավերելով Մարտակերտի շրջանի շուրջ 80 տոկոսը, կողոպտելով հայկական բնակավայրերը և բռնի տեղահանման ենթարկելով բնակչությանը։

Արցախի ԱԳՆ–ն հայտնում է, որ, ընդհանուր առմամբ, Արցախի տարածքի գրեթե կեսը հայտնվեց Ադրբեջանի օկուպացիայի ներքո։ Հանրապետությունն ինքնին հայտնվեց լիակատար ոչնչացման եզրին։

Մեկ տարի անց՝ 1993 թ. հունիսի 27-ին, Արցախի պաշտպանության բանակին հաջողվեց ազատագրել Մարտակերտը։ Բնակչության մի մասը վերադարձավ հայրենիք՝ ձեռնամուխ լինելով պատերազմից ավերակների վերածված սահմանամերձ քաղաքի վերակառուցմանը, որը հատկապես ավելի մեծ թափ ստացավ 1994 թ. մայիսի 12-ին անժամկետ հրադադարի եռակողմ (Ադրբեջան, Արցախի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն) համաձայնագրի ստորագրումից հետո։

Զոհրաբ Մնացականյանն Արցախում է. նրան դիմավորել է Մասիս Մայիլյանը

Արցախի ԱԳՆ–ն հայտնում է, որ առ այսօր Մարտակերտի որոշ բնակավայրեր, Մարտունու շրջանի մի մասը և Շահումյանի շրջանը՝ ամբողջությամբ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 1000 քկմ տարածք, գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո։ Այդտեղ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են անօրինական բնակեցում և այդ տարածքներում բուն հայ բնակչության հետքերի ոչնչացման քաղաքականություն։

430
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Խնդրի լուծման ռազմական ուղիներ չկան. ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել
Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ
Ղարաբաղի հարցում փուլայնությունը նորություն չէ․ 3 հիմնական հարց է քննարկվում

Մի-2 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ռոստովի մարզում․ կադրեր դեպքի վայրից

0
(Թարմացված է 15:04 06.07.2020)
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչ է տեղի ունեցել ուղղաթիռի կոշտ վայրէջքից հետո։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Մի-2 մասնավոր ուղղաթիռն այսօր կոշտ վայրէջք է կատարել Ռոստովի մարզում։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 05:20-ին` Կիրսալովո գյուղի դաշտերի ոռոգման ժամանակ։

Ուղղաթիռում երկու մարդ է եղել․ մեկը մահացել է, մյուսը՝ վնասվածքներ ստացել։ Տուժածին հիվանդանոց են տեղափոխել։

Ռուսական կործանիչներն օդ են բարձրացել՝ ամերիկյան ԶՈւ ինքնաթիռները «որսալու»

Նախնական վարկածի համաձայն՝ պատահարը տեղի է ունեցել շարժիչի անսարքության պատճառով։

Sukhoi Superjet 100 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում

Վթարի հանգամանքներն ու պատճառները պարզելու նպատակով քննչական ստուգում է իրականացվում։

Կրասնոյարսկի երկրամասում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. կան տուժածներ

 

0
թեգերը:
Ռոստովի մարզ, տեսանյութ, ուղղաթիռ
Ըստ թեմայի
Ռուսաստանը բժշկական պարագաներով ինքնաթիռ է ուղարկել ԱՄՆ. Թրամփ
«Սու-30 CM» ռազմական ինքնաթիռները հսկում են Հայաստանի օդային սահմանները. տեսանյութ
Պատրաստ սպասում են. ե՞րբ ռուսական ինքնաթիռները կրկին կթռչեն Հայաստան