Արցախ

Անկանխատեսելի ընտրություններ Արցախում. ո՞վ է ֆավորիտը

385
(Թարմացված է 19:37 30.03.2020)
Մարտի 31-ին Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրություններ են լինելու։ Նախագահի պաշտոն ստանալու ցանկություն ունեցողները 14–ն են։ Sputnik Արմենիայի թղթակից Ժաննա Կրիկորովան զրուցել է տեղի փորձագետների հետ։

Արցախում նախագահական մրցապայքարի առաջատարներին տեղի քաղաքագետներն առանձնացրել էին հենց սկզբից, դեռ թեկնածության առաջադրման մասին հայտարարելու փուլում։ Մեդիադաշտում անմիջապես սկսել էին կանխատեսումներ ու ենթադրություններ անել, բայց Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի կարծիքով, առաջին անգամ է ստեղծվել նախընտրական նման իրավիճակ, երբ անհնար է կանխորոշել առաջիկա քվեարկության արդյունքները։

Քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանն այլ կարծիքի է։ Նրա խոսքով, մեծ է հավանականությունը, որ հենց առաջին փուլում հաղթի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Նրա կարծիքը հիմնված է մարտի 31-ին ընտրության գնացողների հավանական թվի և Արայիկ Հարությունյանի համախոհների թվի (որոնց ներկայությունը իր թիմը կապահովի ամեն ձևով) հարաբերակցության վրա:

Այս սցենարը իրատեսական է թվում հատկապես հիմա, երբ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով շատերը հրաժարվում են գնալ ընտրության։

Ի՞նչ են մարդիկ ակնկալում Արցախի ընտրություններից․ հստակ պատասխաններ մշուշոտ եղանակին

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանի խոսքով, այս թեկնածուի կուսակցությունն ամենամեծն է, որը յուրայիններ ունի գործադիր իշխանության մեջ։ Բացի այդ, տեղական ինքնակառավարման մարմնի վերջին ընտրություններում քվեների մեծ մասը ստացել էին Հարությունյանի համախոհները։

Ռազմաքաղաքական փորձագետ Հրաչյա Արզումանյանը իրավիճակն այլ կերպ է տեսնում։ Նա կարծում է, որ նախընտրական պայքարում երեք հիմնական առաջատար կա, բայց երկու բևեռ։ Մեկում թեկնածուներ Արայիկ Հարությունյանն ու Վիտալի Բալասանյանն են, որոնց սատարում են նախկին և գործող իշխանությունները, իսկ մյուսում` այլընտրանքային թեկնածու Մասիս Մայիլյանը։

«Որպես ևս մեկ այլընտրանքային թեկնածու կարելի էր դիտարկել նաև Հայկ Խանումյանին, սակայն նա նախագահ դառնալու շանսեր չունի, քանի որ խորհրդարանական տիպի քաղաքական գործիչ է»,–կարծում է Արզումանյանը։

Փորձագետը նշում է նաև, որ Արցախի խորհրդարանական ու նախագահական ընտրությունները տրամաբանական շարունակություն են 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների, և հենց դրանք պետք է դառնան հայկական պետականության կառուցման հետխորհրդային շրջանը եզրափակող փուլը։

Նրա խոսքով, հենց 1988 թվականի արցախյան ազգային ազատագրական շարժումից սկսվեց հայկական նոր պետության կազմավորումը։ Անցած տարիների ընթացքում Արցախը այս գործընթացի դերակատարն էր։ Փորձագետը վստահ է, որ նոր նախագահ ընտրելով` արցախցիներն իրականում որոշելու են իրենց հետագա տեղը հայկական պետականության զարգացման գործընթացում, իրենց դերն ու գործառույթները փոփոխությունների դարաշրջանում։

«Զգոն եղեք»․ Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ ուղերձով դիմել է արցախցիներին

385
թեգերը:
Ընտրություններ, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի սահմանին այս շաբաթ համեմատաբար քիչ են կրակել. 7 օր առաջնագծում
Արցախ մեկնող դիտորդները կորոնավիրուսի թեստ կհանձնեն
Օպերատիվ շտաբն Արցախում ամբողջությամբ վերահսկում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը
Զինծառայող

Ադրբեջանը փոքր-ինչ հանդարտվել է. քանի՞ կրակոց է արձակվել Արցախի ուղղությամբ

31
(Թարմացված է 13:52 30.05.2020)
Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ՊԲ առաջապահ զորամասերն էլ շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Մայիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հիշեցնենք` անցած շաբաթ` մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել էր ավելի քան 180 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց:

«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը». Միրզոյանը զրուցել է Ծերեթելիի հետ

31
թեգերը:
Սահման, կրակոց, Արցախ, Ադրբեջան
թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությանը
Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ են արել
Ադրբեջանը հանուն ՀԱՊԿ–ի քաղաքական առևտուր կսկսի՞ Ռուսաստանի ու Արևմուտքի հետ
Արայիկ Հարությունյան

Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

202
(Թարմացված է 11:44 29.05.2020)
Արցախի նախագահն իր ելույթում հայտնել է, որ Արցախը դեմ չէ խաղաղ բանակցությունների փուլային տարբերակին, բայց և նշել է, թե ինչ առաջնային պայմաններ պետք է քննարկվեն այդ դեպքում:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում արցախցիներին ուղղված իր ուղերձում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ի ելույթին՝ նշելով, որ դա քաղաքական գործչին վայել ելույթ չէր:

«Մանավանդ այս հայտարարությունը՝ «աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում»: Այսինքն՝ ուժով հարցի լուծման ճանապարհն ես ընտրե՞լ, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք, և ուզում եմ վստահեցնել, որ արդյունքը մեզ համար պարզ է: Այն, ինչ ունեցել եք 1994թ-ին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել»,- հեռակա կարգով դիմելով Ալիևին՝ ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահն իր ելույթում խոսեց նաև Ալիևի մեկ այլ արտահայտության մասին, թե․ «մեր հին քաղաք Երևանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել»:

Հարությունյանն Ալիևին առաջարկեց փորձել շտկել «պատմական անճշտությունները», եթե այդպես է կարծում, բայց և զգուշացրեց` դա Ադրբեջանի համար լինելու է կործանարար:

«Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր»․ Արայիկ Հարությունյան

«Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի խաղաղ լուծմանը, և այն հայտարարությունը, որը դու արել ես, թե՝ «միայն փուլային տարբերակով կարող է լուծվել», իհարկե, փուլային կարող է լուծվել, բայց միայն մի տարբերակով՝ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո միայն ՝ բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»,-նշեց Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը Մայիլյանին արտգործնախարար է նշանակել, Բաբայանին` ԱԱԽ քարտուղար

Մայիսի 28-ին Ադրբեջանի Ղարադաղի շրջանում բնակելի համալիրի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ճառում դարձյալ խոստացել է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով որ դրա համար կարևոր գործոնն իր երկրի ռամական հզորությունն է:

Իսկ որպես ուժի կիրառման օրինակ Ալիևը հիշատակել է 2016թ-ի ապրիլյան պատերազմը:

202
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Պատերազմ, Իլհամ Ալիև, Արցախ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները կրկին ակտիվացել են. կրակոցների թիվը սահմանին ավելացել է
«Կոչ ենք անում բանակցել»․ Զախարովան՝ սահմանային միջադեպերի մասին
Պետական սահմանին ծառայությունը միշտ էլ բարդ է. Դավթյանը շնորհավորել է ռուս սահմանապահներին
Նոյեմբերյանում ադրբեջանական կրակոցներից վնասվել են սահմանամերձ գյուղի տները

Իսկ դու կարո՞ղ ես․ ռուս վարսահարդարը համաշխարհային ռեկորդ է սահմանել

0
(Թարմացված է 00:13 31.05.2020)
Կոստրոմայում բնակվող վարսավիրը սանրվածքների մարաթոն է կազմակերպել։ Նա համաշխարհային ռեկորդ է սահմանել` առանց ընդմիջման աշխատելով 48 ժամ։

Կոստրոմա քաղաքի վարսահարդարներից մեկը` Վլադիսլավ Դեմիդովիչը, շատ էր կարոտել իր աշխատանքը, և սահմանափակումների չեղարկումից անմիջապես հետո նա տղամարդկանց սանրվածքների 48-ժամյա մարաթոն է կազմակերպել։ Արդյունքում հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Ինչպես է թբիլիսահայ վարսավիր Վանյա Սիմոնյանը փրկում աշխարհը. տեսանյութ

Մարաթոնը սկսվել է մայիսի 25-ի ցերեկը։ Առաջին քսանչորս ժամում նա հասցրել է կտրել-հարդարել 50 հաճախորդի մազերը, երկրորդ օրն այդ թիվը հասել է 80-ի։ Բոլոր կամավորները գեղեցկության սրահ են մտել մեկ առ մեկ, յուրաքանչյուրից հետո աշխատանքային աթոռն ու գործիքները ախտահանվել են։ Վարսավիրն անվճար է կտրել նրանց մազերը։

Ի՞նչ են անում վարսավիրները, որ փոքրիկը հանկարծ չլացի. զվարճալի տեսանյութ

Դեմիդովիչն արդեն հայտարարել է, որ մտադիր է նոր ռեկորդ սահմանել ու ավելի երկար մարաթոն անել։ Նրա համար դա դժվար չի լինի, քանի որ հաջողացնում է սնվել հենց աշխատանքի ընթացքում, ճիշտ է՝ այդ սննդակարգը բաղկացած է լինում միայն շոկոլադի սալիկներից և մրգային խյուսից։

Պարոն ոսկե ձեռքեր․12-ամյա Էրիկը հրաշքներ է գործում վարսահարդարման ոլորտում․տեսանյութ

0
թեգերը:
տեսանյութ, սանրվածք, վարսահարդար, վարսավիր
Ըստ թեմայի
Փաշինյանի մորուքի և ատաղձագործ վարսավիրի մասին. ինչպե՞ս ռեփերական մորուքը թրենդ դարձավ
Ձեռնոցով և դիմակով. Գյումրիում որոշ վարսավիրանոցներ անակնկալով են դիմավորել այցելուներին
Իսկական «սովետ»՝ Գյումրու ամենակոլորիտային վարսավիրանոցում