ԵԱՀԿ

Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկումը կդադարեցվի կորոնավիրուսի պատճառով

89
(Թարմացված է 10:20 19.03.2020)
COVID-19–ի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը հանգեցրեց ամբողջ տարածաշրջանում միջազգային սահմանների փակման։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի –Sptutnik. Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկման աշխատանքները կդադարեցվեն կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը` համապատասխան հայտարարություն հրապարակելով ԵԱՀԿ պաշտոնական կայքում։

Տոնոյանն ընդունել է Անջեյ Կասպրշիկին. դեսպանը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել

Նշվում է, որ COVID-19–ի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը հանգեցրեց ամբողջ տարածաշրջանում միջազգային սահմանների փակման, միջազգային և տեղի անձնակազմի ուղևորությունների սահմանափակման, ինչպես նաև անձնական շփումների սահմանափակման։

«Հաշվի առնելով վերոնշյալը և կողմերի հետ խորհրդակցությունից հետո, մոնիթորինգի իրականացումը կկասեցվի մինչև սահմանափակումների վերացումը... Շարունակում եմ կապ պահպանել համապատասխան ռազմական ղեկավարների հետ», – ընդգծել է Կասպրշիկը։

ԱՀԿ–ն մարտի 11-ին COVID-19  նոր կորոնավիրուսի բռնկումը հայտարարեց համաշխարհային համաճարակ։ Աշխարհի 160 երկրներում արդեն ավելի քան 200 հազար մարդ է վարակվել, ավելի քան 8 հազարը մահացել են։

Ադրբեջանը միտումնավոր սրում է սահմանային իրավիճակը. ԱԳՆ

89
թեգերը:
Սահման, կորոնավիրուս, ԵԱՀԿ Մինսկի Խումբ
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (462)
Ըստ թեմայի
«Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո». Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Չավուշօղլուին
Փաշինյանի ու Ալիևի «մենամարտի» դրական և բացասական կողմերը
Այս ֆորմատով շփումը բանակցությունների վրա ազդեցություն կունենա՞. պատասխանում է Ռուբինյանը
Սարգսյան. «Ադրբեջանին ինչ-որ տեղ պարտադրել են ստորագրել Մինսկի խմբի օրակարգի տակ»