Անձնագիր. արխիվային լուսանկար

Հայաստան-Արցախ սահմանը կարելի է հատել միայն անձը հաստատող փաստաթղթով. ԱՀ ոստիկանություն

89
(Թարմացված է 18:28 17.03.2020)
Նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Արցախի ոստիկանությունը որոշել է վերահսկել քաղաքացիների մուտքն ու ելքը։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Արցախի Հանրապետության ոստիկանությունը կոչ է անում Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս ձեռքի տակ անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: Տեղեկությունը հաղորդում է ԱՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

Սա արվում է Արցախի և Հայաստանի Հանրապետություններում նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում։

Արտակարգ, ինչպես երբեք․ ի՞նչ կփոխի և ի՞նչ չի կարող փոխել ներկայիս արտակարգ դրությունը

Նշվում է, որ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար ԱՀ ոստիկանություն և Արցախի Հանրապետության հսկիչ անցակետեր կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով ՝ 047-94-14-38, 88-02, 77-02:

Հիշեցնենք` նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում երեկվանից արտակարգ դրություն է սահմանվել, որն ուժի մեջ կլինի մինչև ապրիլի 14–ը։

Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 64 հաստատված դեպք կա։

Պարետն արգելել է 16 երկրի քաղաքացիների մուտքը Հայաստան

89
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (462)
Ըստ թեմայի
Ucom–ի սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատի, բացի մեկից
Արտասահմանցիները չեն կարողանա մուտք գործել Վրաստան
ԱԳՆ-ն հորդորում է սահմանափակել ճամփորդությունները